Կենդանի բնության ուսումնասիրման մեթոդները

Բնությունը կազմված է տարբեր մասնիկներից, որոնք փոխկապակցված են շղթայով։ Մի մասնիկի խաղտման հետևանքով ամբողջ շղթան կվերանա։Ուստի բնության հետ հարաբերություններում անհրաժեշտ է ճանաչել ու ճիշտ կիրառել նրա օրինաչափությունները, տիրապետել բնության հետ ներդաշնակ ապրելու արվեստին, չխախտել բնական շարժընթացների հավասարակշռությունը, այլապես փոխազդեցությունը կարող է վերածվել հակասության։

Երկիր մոլորակը  գտնվում է տիեզերքում արևից այնպիսի հարմար հեռտավորության վրա, որ այնտեղ առաջացել է կյանքի համար բավարարող միջավայր։ Մեր մոլորակի վրա նաև կան այնպիսի բնական ռեսուրսներ, որ այնտեղ առաջացած կյանքը շարունակել է իր գոյությունը։ Երկիրն անցել է աշխարհագրական և կենսաբանական տարբեր գործընթացների միջով, որոնք հետք են թողել ներկայիս տեսքի վրա։ Արտաքին մակերևույթը բաղկացած է մի քանի աստիճանաբար տեղաշարժվող տեկտոնական սալերից։ Ներքին հատվածը ակտիվ է՝ ճկուն թիկնոցի հաստ շերտով և երկաթով լցված կենտրոնով, որն առաջացնում է մագնիսական դաշտը։

Երկրաբանությունը գիտություն է, Երկիր մոլորակը կազմող պինդ և հեղուկ տարրերի մասին։ Երկրաբանության ուսումնասիրության ոլորտը ներառում է Երկիրը կազմող տարրերի կազմի, կառուցվածքի, ֆիզիկական հատկությունների, դինամիկայի, պատմության և այն գործընթացների մասին ուսումնասիրությունները, որոնց միջոցով դրանք ձևավորվել, տեղաշարժվել և փոփոխվել են։ Ոլորտը խոշոր գիտական ճյուղ է։ Այն նաև կարևոր է հանքային և ածխաջրածնային նյութերի արդյունահանման և երկրատեխնիկական ճարտարագիտության ոլորտների համար։ Երկրաբանությունը տեղեկություններ է տրամադրում բնական աղետների և դրանց մեղմացման, նախկին կլիմայական պայմանների և շրջակա միջավայրի մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *