Հայաստանի,հայերի մասին հիշատակումներ

ՇՈՒՄԵՐԻԱր

Շումերը (նաև Շումերիա), միջագետքի հարավային մասում գտնվող հնագույնքաղաքակրթության անվանումն է։ Շումերական քաղաքակրթության տարածքըհամապատասխանում է ներկայիս հարավարևելյան Իրաքին, այնտեղ ուր Եփրատ ու Տիգրիսգետերը լցվում են Պարսկական ծոց։ Շումերի բնակիչները կոչվում էին շումերներ կամշումերացիներ։ Իրենք շումերներն իրենց երկիրը կոչում էին կիէնգիրքաղաքակիրթտիրակալների երկիր»)։ Շումերը կազմված էր մի շարք քաղաքպետություններից, որոնցից էինՈւրը, Ուրուկը, Քիշը, Լագաշը, Նիպպուրը, Մարին, Սիպպարը և այլն։ Յուրաքանչյուր քաղաքպետություն կառավարվում էր տիրակալի՝ թագավորի կողմից, ով կոչվում էր լուգալ (շում. մեծմարդ)։ Հաճախակի քաղաքպետությունների միջև տեղի էին ունենում պատերազմներ, ժամանակ առ ժամանակ հայտնվում էին տիրակալներ, ովքեր որևէ քաղաքի իշխանությաններքո միավորում էին ողջ Շումերը կամ նրա մի մասը։

ՄԻՋԱԳԵՏՔ

Միջագետք, պատմական տարածք Արևմտյան Ասիայում, որը գտնվում է Տիգրիս և Եփրատգետերի համակարգում, ներկայումս այս տարածքը համապատասխանում է Իրաքի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի հյուսիսային հատվածի, Սիրիայի արևելյան հատվածի, Հարավարևելյան Թուրքիայի, թուրքսիրիական և իրանիրաքյան սահմանների երկայնքովձգվող շրջաններին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Հայաստանի մասին ամենավաղ գրառումները հաստատում են նրա գոյության մասին դեռևսմ.թ.ա. 6–րդ դարում։ Դարեհ I Մեծ պարսկական թագավորի հրամանով արված եռալեզուԲեհիսթունի արձանագրությունը հիշատակում է Ուրարտուն բաբելոներեն, Արմինա` պարսկերեն և Հարմինույա` Էլամերեն։ Հունարենով Հայերը հիշատակվում են մոտավորապեսնույն ժամանակներում նշանավոր պատմագիր Հեկատեոս Միլեթացու (մոտավորապես մ.թ.ա. 476 թվականին)և պատմահայր Հերոդոտոսի կողմից։ Քսենոֆոնը նկարագրում է հայկականգյուղի կյանքի բազմաթիվ կողմերը և հայերի հյուրընկալությունը։

ՍՈՄԽԵԹԻ

Սոմխեթիան մի շրջան է, որը հայտնի է վրացիներին հին ժամանակներից՝ որպես Հայաստան։

Վրացիները հայերին «սոմեխի» են կոչում, իսկ Հայաստանը՝ «Սոմխեթի»։ Միջնադրյան վրացիժամանակագիրները հայերով բնակեցված շրջանն անվանում էին Սոմխեթի სომხითი, որըՀայաստանին տված աշխարհագրական անվանումն էր։

18-րդ դարում «Սոմխիթին» փոխվեց «Սոմխեթի»՝ որպես վրացիների կողմից Հայաստանինտրված անվանում։ «Սոմխիթի» — «Սոմխեթի» տերմինը առաջ է քաշվել ժամանակակիցգիտնականների կողմից՝ վերցված «Սուխմի» կամ «Սոխմի» անվանումից, որը վերին Եփրատիերկայքով տեղակայված հնագույն տարածքի անվանումն էր։

Ա. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆՈՒՄ

 

Դեռևս հնուց ոչ միայն հայ, այլ նաև օտարազգի ուսումնասիրողները հայկական լեռնաշխարհիտարածքը նույնացրել են Եդեմական Դրախտի տարածքի հետ՝ մի կողմ թողնելով Դրախտի՝որպես երկնային կյանքի արտապատկեր լինելու փաստըփնտրելով Դրախտի երկրայինաշխարհագրական տարածքը՝ հիմնվելով Ծննդոց  գրքի վրա (Բ 8): Դա հիմնականում մի քանիփաստերի համադրման արդյունք էր, համաձայն որոնց՝ նախ առաջին մարդը ստեղծվել էՄիջագետքի տարածաշրջանին կյանք պարգևող մայր գետերի ակունքներում, ինչպես նույներկրամասում է գտնվում Ջրհեղեղից փրկվածների այն լեռը, որը եղել կամ համարվել էամենաբարձրը երկրամասում կամ նույնիսկ այն ժամանակվա պատկերացումներիհամաձայն՝ աշխարհում: Այն համարվել է «սրբազան օրենքների երկիր», Աստծու կամաստվածների բնակավայր, ովքեր այնտեղից տնօրինել են տիեզերքի ու ժողովուրդներիճակատագրերը:

 

ԳԻԼԳԱՄԵՇ

«Գիլգամեշ» էպոսը ստեղծվել է Ք.ա. 3-րդ հազարամյակում: Գլխավոր հերոսը Ուրուկ քաղաքպետության կառավարիչ Գիլգամեշն է, որը մահից հետո աստվածացվել է: Մեզ հասել էԳիլգամեշի մասին պատմող 5 վիպերգ, որոնցից յուրաքանչյուրում նկարագրվում է նրահերոսություններից մի քանի հատված: «Գիլգամեշը և Աքքան» վիպերգում պատմվում է այնմասին, թե ինչպես Գիլգամեշի շնորհիվ Ուրուկ քաղաքը փրկվում է Քիշի տիրակալ Աքքայինհպատակվելուց:

«Գիլգամեշը և անմահների լեռը» վիպերգում Գիլգամեշը, գիտակցելով, որ բոլորը մահանալուեն օրերից մի օր, որոշում է գնալ Անմահների երկիր և անմահություն բերել՝ կտրելով այնտեղիմայրիները: Իր հավատարիմ զինակից Էնկիդուի հետ նա սպանում է մայրիների հովանավորԽուվավային՝ նրա գլուխը ընծա բերելով գերագույն աստված Էնլիլին:

Երկարատև արկածներից հետո Գիլգամեշը վերադառնում է Ուրուկ՝ համոզվելով, որանմահության հասնելու միակ ճանապարհը լավ գործեր կատարելն է:

ՀՈՒՆԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ

Հույն պատմիչ, աշխարհագրագրետ Ստրաբոնն իր«Աշխարհագրություն» աշխատությունում, հիմք ընդունելով Հոմերոսի Ոդիսական պոեմի վկայությունը, նշում է, որ արգոնավորդներիցմեկը՝ Թեսալիայի Արմենիոն քաղաքից Արմենոսը անցել է Իբերիան ու Աղվանքը, հասել՝ մինչևԿասպից ծով և Արմենիա ու Մեդիա, ապա իր ուղեկիցների հետ հաստատվել է Հայկականլեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում, բնակեցրել Եկեղիքն ու Սպերը: ՀենցԱրմենոսն էլ իր անունը թողել է Արմենիային: Սակայն այդ ժամանակաշրջանում ԱռաջավորԱսիայի խորքերը հույների թափանցելու վերաբերյալ պատմական տեղեկություններ չկան:

ՎՐԱՑԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ

11-րդ դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելիի «Վրաց թագավորների և նախահայրերիպատմություն»-ում ասվում է, որ կովկասյան բոլոր ազգերի նախահայրը Նոյի որդի Հաբեթիթոռ Թարգամոսն էր՝ մի քաջ մարդ, որը Բաբելոնի աշտարակաշինությունից ու լեզուներիբաժանումից հետո իր տոհմով եկավ ու բնակություն հաստատեց մարդկանց համարանմատչելի երկու լեռների՝ Արարադի (Կորդվաց լեռներ) և Մասիսի միջև ընկած տարածքում: Նրա ութ որդիները հզոր ու անվանի հսկաներ էին: Նրանցից Հայոսը, որն առավել զորեղն էր, ստացավ հոր ժառանգության (երկրի) կեսը: Մյուս յոթ եղբայրները հպատակվում էին նրան: Վրացական ավանդության համաձայն Հայկը (Հայոսը) հայերի նախահայրն է,Քարթլոսը՝վրացիների, Ռանոսը՝ աղվանների, Եգրեսը՝ եգերների և այլն: Այս ավանդությունըառանձնակի, որոշիչ արժեք չի ներկայացնում, քանի որ ստեղծվել է արդեն գոյություն ունեցողհայկական ավանդության ազդեցությամբ ու նմանությամբ:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ

Մինչև 19-րդ դարի վերջը տարածված էր հայ ժողովրդի ծագման առասպելականտարբերակը, որ գրի էր առնվել Մովսես Խորենացու կողմից։ Սակայն ինչպես մյուս հինպատմիչները, Մովսես Խորենացին նույնպես չգիտեր Ուրարտու պետության գոյության մասինև Վանի շրջակայքի ուրարտական հուշարձանները վերագրում էր լեգենդար Արա Գեղեցիկին։

Նախաքրիստոնեականում չէր ասվում թե հայերի նախահայր՝ Հայկի հայրը ով է։ Սակայն Ք.ա. III հազարամյակով թվագրվում է շումերաքադդական սեպագիր արձանագրությունը, որտեղասվում է, որ Հայկը Հայի որդին է։ Հայը եղել է տիեզերական ջրերի և իմաստության աստվածը։Նրա թիկունքից են բխել Եփրատ և Տիգրիս գետերը։

ԿԱՅԾԻՔ

Ըստ իս հայերը եկվորներ չեն, քանիվոր հայաստանի մասին հիշատակումներ բազմաթիվաղբյուրներում չափազանց շատ են պատահականություն լինելու համար։