Մարմնի լեզուն

Քչերը գիտեն, բայց հաղորդակցման ժամանակ ամենամեծ դերը ոչ վերբալ հաղորդակցության էլեմենտներն են կազմում, որը կոչվում է նաև «մարմնի լեզու»։ Եթե ճիշտ իմանաս տարբեր ժեստերի և դիրքերի հավանական նշանակությունը, կարելի է դիմացինից ստանալ շատ ավելի շատ տեղեկություն, քան անգամ ինքն է ցանկանում տալ։ Ուստի, ձեզ ենք ներկայացնում ժեստերի հոգեբանական քարտեզը, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալու դիմացինին, անգամ երբ դիմացինն ինքը մինչև վերջ չի հասկանում իրեն։

1. Խնձորակի շարժումներ – անհանգստություն, սուտ

2. Ձեռքերն իրանի առջևում են, հպումներ պայուսակին, զարդերին, օձիգին և այլն – անվստահություն

3. Մի ձեռքը բռնել է մյուս ձեռքին՝ հատելով իրանը – անվստահություն

4. Ձեռքերն ու ափերը բաց են – բացվածություն, անկեղծություն

5. Ձեռքերը խաչված են կրծքին – պատսպարվածություն ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից, որը չի խոստովանվում, ինչպես նաև ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի նկատմամբ բացասական վերաբերմունքի արտահայտում

6. Ձեռքերը խաչված են, բայց մի ձեռքը բռնված է մյուսով – անվստահություն

7. Ձեռքերը բռնել են պայուսակը, բաժակը կամ էլ ինչ-որ այլ իր՝ ասես պատնեշ – անվստահություն

8. Կծկվածություն – պաշտպանվելու ցանկություն

9. Հաճախակի թարթում – տագնապի զգացում

10. Խորը շունչ քաշել – համաձայնություն, թուլացում

11. Ծնոտի շոշափում – որոշման մասին մտորում, գնահատում

12. Անկեղծ ժպիտ – ողջունում, մտերմանալու ձգտում, համաձայնություն

13. Աչքերի շփում – ամոթխածություն, հոգնածություն

14. Հանգած հայացք – ձանձրույթ, մտորում

15. Հպումներ դեմքին՝ ներառյալ բերանը, պարանոցը, աչքերն ու ականջները – լարվածություն կամ իրականությունը թաքցնելու ձգտում

16. Մատը կամ էլ ինչ-որ իր բերանում – գնահատում, հաստատման ակնկալում

17. Ոտնաթաթերի ուղղվածություն – ուշադրության սևեռվածության ուղղություն

18. Տեղում դոփել – ձանձրույթ

19. Զրուցակցի շոյում – մերձեցման ձգտում

20. Արտաքին տեսքի «կարգավորում» (սանրվածքի ուղղում, շրթներկի ավելացում և այլն) – զրուցակցի նկատմամբ հետաքրքրվածության դրսևորում

21. Ափով «կտրող» շարժում – ագրեսիվություն

22. Մի ձեռքը մեջքի հետևում է, իսկ մյուս ձեռքով բռնված է դրա արմունկը – ամբողջական վստահություն կամ էլ ընդհակառակը՝ ֆրուստրացիա

23. Ձեռքը դրված է գլխին – հետաքրքրված գնահատում

24. Ծոծրակի շփում – վտանգի կանխազգացողություն, զայրույթ

25. Արմունկները սեղանին են, ծնոտով հենված է բաց ափերի մեջ – կանացի հնարք, որի նպատակն է ավելի գրավիչ տեսք ստանալ ու/կամ տղամարդու ուշադրությունը գրավել

26. Սեղմված բռունցքներ – ֆրուստրացիա (որքան ավելի բարձր են բռունցքները, այնքան ավելի ուժեղ է ֆրուստրացիան)

27. Ձեռքերը մեջքի հետևում – վստահություն, իշխող կեցվածք

28. Ձեռքերը գրպաններում – վստահ երևալու ձգտում, «համոզեք ինձ» կեցվածք, օտարման նախանշան

29. Բացված արմունկներ, ձեռքերը ծնկներին են – տարածության օգտագործում՝ սեփական գերակայությունն ընդգծելու համար

30. Ձեռքերը բացված են՝ ափերը դեպի վեր – ենթարկում

31. Ափերի շփում – հաջողության ակնկալիք

32. Ձեռքերն իրար են բռնել – վստահություն, ինքնավստահություն, հանգստություն

33. Հենվել ձեռքերի վրա – սեփական իշխանության ընդգծում՝ տարածությունն օգտագործելու հաշվին

34. Ձեռքսեղմման ժամանակ բռնել դիմացինի արմունկը – մտերիմ ընկերությունն ընդգծելու ցանկություն

35. Ձեռքի մեկնում՝ ափը դեպի ներքև – ճնշում գործադրելու ձգտում

36. Ձեռքի մեկնում՝ ափը դեպի վերև – ենթակայության ընդգծում

37. Ձեռքսեղմման ժամանակ մյուս ձեռքը դիմացինի ուսին է – մտերմիկությունն ընդգծելու փորձ

38. Ձեռքսեղմման ժամանակ մյուս ձեռքը դիմացինի ափը վերևից է սեղմում – գերակայությունն ընդգծելու ցանկություն

39.  Ձեռքսեղմման ժամանակ ափերն ուղղահայաց դիրքում են ու հավասար ուժով են սեղմում – հավասարության ընդունում, հարգանքի արտահայտում

40.  Ձեռքսեղմման ժամանակ մյուս ձեռքը բռնել է դիմացինի նախաբազուկը – հանդիպումից առաջացած ուրախության արտահայտում, որը հանդուրժելի է մտերմիկ հարաբերությունների պարագայում։

41. Դեմքի առջև արվող ակտիվ ժեստիկուլյացիա – բացասական վերաբերմունք, սուտ և նյարդային վիճակ

42. Արագ շնչառություն – վախ, տագնապ

43. Մարմնով առաջ է եկած – հետաքրքրվածություն, համաձայնություն

44. Խաչված ոտքեր – պարփակվածություն, ենթարկվելու ու պաշտպանվածության դիրք, իսկ կանանց մոտ՝ հարմարավետ զգալու նշան

45. Ոտքը ոտքին է գցած այնպես, որ կողակցից առավել հեռու ոտքն ավելի է մոտենում նրան – համակրանքի ու համաձայնության նշան

46. Ոտքը ոտքին է գցած այնպես, որ ոտնաթաթը ծնկի վրա է – վստահություն, գերակայություն, մրցակցության դիրք

47. Ոտնաթաթերը տարբեր ուղղությամբ են նայում – բացվածություն ու գերակայություն

48. Ոտքերն իրարից հեռու են կանգնած վիճակում – տարածության օգտագործում՝ գերակայությունն ընդգծելու համար

49. Շրթունքները կծել – տագնապ, արտահայվել չցանկանալու նշան

50. Շրթունքները լիզել – տագնապ, ուշադրության գրավում

51. Ժամացույցին նայել – ձանձրույթ, հեռանալու ցանկություն, անտարբերություն

52. Ոչ դիտավորյալ նմանակում – հոգեբանական ռապորտի (փոխըմբռնման) առկայություն

53. Բերանն ափով փակել – ցանկություն հարցնելու՝ արդյո՞ք իրեն չեն խաբում, ավելորդ բան չխոսելու ցանկություն

54. Դեպի հետ շարժում – տագնապ, անհամաձայնություն

55. Դեպի առաջ շարժում – հետաքրքրություն

56. Ափը ծալված է, ցուցամատն ուղղված է դեպի առաջ – համաձայնության ու գերակայության հասնելու ձգտում

57. Ափերը դեպի ներքև են շրջված – իշխանության ցուցադրություն

58. Ափերը դեպի վեր են շրջված – համաձայնություն, լսելու պատրաստակամություն

59. Արագ ու կտրուկ շունչ քաշել – շոկ, զարմանք

60. Դեմ-դիմաց նստել – մրցակցություն, պաշտպանական դիրք

61. Իրար կողք նստել՝ աթոռները քիչ դեպի իրար շրջվելով – համագործակցության դիրք

62. Միայն շրթունքներով ժպտալ – ենթակայություն, անկեղծության բացակայություն

63. Քմծիծաղ – մեծամտություն, անկեղծության բացակայություն

64. Ազատ և արագ խոսք – կրքոտություն

65. Խոսքի անսպասելի հապավում – սուտ

66. Ողջ հասակով կանգնած դիրք – գերակայության ու գրավչության ձգտում

67. Սեղմված ատամներ – զայրույթ, ֆրուստրացիա

68. Բութ մատները պահել գրպանում – գերակայության, իշխանության, առաջնորդության նշան

69. Բութ մատները մտցնել գոտու մեջ կամ էլ տաբատի գրպանները – սեքսուալ ագրեսիայի դիրք

70. Զրուցակցին մեջքով շրջվել – խոսակցությունն ավարտելու ցանկություն

Հասարակություն և պետություն

Հասարակության և պետության զարգացման յուրաքանչյուր փուլ ունի
գործունեության իր համակարգը, սոցիոմշակութային և սոցիալ-հոգեբանական իր
յուրահատկությունները:
Առհասարակ, կայուն հասարակություններում տեղի ունեցող
փոփոխությունները չեն շոշափում սոցիալական համակարգի հիմքերը, դրանք
առավելապես ուղղված են համակարգի գործառնության օպտիմալացմանը: Մինչդեռ,
անցումային հասարակություններում տեղի են ունենում այնպիսի փոփոխություննե ր,
որոնք, մի կողմից խարխլում են նախորդ համակարգի հիմքերը, մյուս կողմից՝ հիմք
դնում նոր սոցիալական-քաղաքական համակարգի առաջացմանը: «Անցումային
հասարակություն» հասկացությունը բնութագրում է սոցիալական համակարգի այն
վիճակը, երբ հասարակության նախորդ որակական որոշակիությունը այլևս գերիշխող
չէ, իսկ նորը գտնվում է լինելիության գործընթացում: Սոցիալական համակարգը
«անցումային» է
կոչվում այն պատճառով, որ նրանում տեղի են ունենում գաղափարա-քաղաքական,
սոցիալ-տնտեսական, բարոյա-հոգեբանական ու կառուցվածքային-ինստիտուցիոնալ
այնպիսի փոփոխություններ, որոնց շնորհիվ համակարգը անխուսափելիորեն
կորցնում է իր նախորդ որակական որոշակիությունը և ձեռք բերում որակական
որոշակիության նոր հիմունքներ»: Մեկ այլ սահմանման համաձայն՝ «անցումային փուլը
հասարակական հին արժեքային համակարգերի և չափանիշների աստիճանական
անհետացման և նոր արժեքային համակարգերի ստեղծման, հասարակության հին
շերտավորումը և սոցիալական խավերի փոխհարաբերությունների նախկին
համակարգը նորով փոխարինելու սոցիալական գործելակերպի նոր չափանիշների
աստիճանական ձևավորման համար պատմական այն ժամանակաշրջանն է, որն
օբյեկտիվորեն «ստանձնում» է երկու էապես տարբեր /անցյալի գիրկն անցնող և
ապագայում կառուցվելիք/ հասարակարգերի միջև ժառանգականության օրգանական
կապն ապահովող յուրօրինակ «կամրջի» դերը՝ պահպանելով ազգային
առանձնահատկությունները»

Ինքնասպանություն․ Ցավը ժպիտի հետևում․ Ռոբին Ուիլյամսի պատմությունը.

Հոդվածի հերոսը առաջին հայացքից շատ ուրախ և երջանիկ մարդ էր, որը զվարճացնում էր բոլորին։ Մարդիկ անգամ չէին էլ նկատում, որ նա հոգու խորքում թաքցնում էր իր խնդիրները։ Ուրախ մարդու կերպարի տակ ցավ էր և մահանալու ցանկություն։ Հասարակությունը հաճախ տեսնում է այն ինչ ցանկանում է։ Մարդիկ ցանկանում են հեռու մնալ բացասական իրավիճակներից։ Նրանց հաճախ չի հետաքրքրում թե ինչ կարող է մարդը թաքցնել ժպիտի տակ։

Ինձ դուր եկավ այն փաստը, որ նրան հիշում են որպես աշխարհին ծիծաղ բերած մարդու։ Չնայած դժբախտ ճակադագրին նա շարունակում էր դրական լիցքեր հաղորթել մարդկանց։ Նա չչարացավ մարդկանց դեմ, այլ հակառակը, աշխարհում ավելացրեց ծիծաղող մարդկանց թիվը։ Այժմյան հասարակությունը այդպիսի մարդկանց կարիքն ունի, քանի որ մարդիկ չարանում են։ Իսկ մարդիկ էլ իրենց հերթին չցանկացան տեսնել իր խնդիրը։ Ոչ ոք չփորցեց հասկանալ կերպարին։

Ինքնասպանությունները մարդկության մեծագույն խնդիրներից մեկն է։ Ամեն դեպքում դա ելք չէ։ Մարդիկ պետք է միասնական ուժերով պայքարեն այս ամենի դեմ։ Նրանք պետք է ավելի ուշադիր լինեն իրենց շրջապատող մարդկանց հանդեպ։ Միգուցե եթե մարդիկ չփախչեն իրականությունից և ընդունեն, որ այս խնդիրը շտապ պետք է լուծել կկարողանան փրկել բազում մարդկանց կյանքեր։ Այս մարդը պայքարում էր բուլինգի, ծնողների կողմից անտեսվախության և մահացու հիվանդության դեմ և եթե իրեն շրջապատող մարդիկ նկատեին, թե ինչ դժվար է նրան ապրելը միգուցե Ռոբինը այսօր մեզ հետ լիներ։

Այսպիսով կոչ եմ անում մարդկությանը, որպեսզի ուշադիր լինեք ձեզ շրջապատող մարդկանց հետ շփվելիս։ Չնայած նրան որ շատերը պարզապես քողարկում են իրենց խնդիրը և այն մեծանում է, մենք պարտավոր ենք ուշադիր լինել և աջակցել ընկճախտի մեջ գտնվող մարդկանց։ Այդպիսի իրավիճակում գտնվող մարդիկ մեր բոլորիս կարիքն ունեն։ Մեր պարտքն է չվնասել այլ անձանց և փորձել հնարավորինս օգնել նրանց։ Հասարակությունն էլ իր մեղքն ունի այս ամենի մեջ։

Հոդվածը

Քաղաքական գործչի խոսքի վերլուծություն

Նաիրա Զոհրաբյանը այցելելով ՀՀ պետական կառավարման ակադեմիա իր առջև նպատակ դրեց ապագա քաղաքական գործիչներին հետաքրքրող բազում հարցերի պատասխաններ ստանալը: Իմանալով այն փաստը, որ ապագա սերունդին հուզող հարցերը հստակ գիտեր, թե ինչպես պետք է կազմի իր խոսքը։ Ի սկզբանե հայտարարեց, որ իր համար անցանկալի հարցեր չկան։ Նաև հույս հայտնեց, որ իր առջև նստած ապագա քաղաքական գործիչները կոտրելու են այն կարծրատիպը, թե քաղաքականությունը միայն տղամարդու գործ է: Այս խնդրին անրադառնալով նա կարողացավ իրենով իսկ օրինակ բերել, որ պետք է կոտրենք այս դարում մեծ խնդիր առաջացնող կարծրետիպը, թե կանայք չեն կարող զբաղեցնել որոշակի պաշտոններ։ Տիկին Զոհրաբյանն նշեց, որ իրեն ֆեմինիստ չի համարում. «Ինձ համար չկա այս կամ այն սեռի իրավունքի առավելություն, կա մարդու իրավունք»: Այս խոսքերով նա իրեն առանձնացրեց մի խումբ մարդկանցից, ովքեր իրավունքների տարբերություն են դնում մարդկանց մեջ հիմնվելով միայն սեռի վրա։ Ներկայացնելով իր կյանքի պատմությունը՝ պատգամավորը պատասխանեց կարծես բոլորին հետաքրքրող հարցին՝ ինչպե՞ս և ինչո՞ւ լրագրողը դարձավ քաղաքական գործիչ: Ըստ իս երբ քաղաքական գործիչը օրինակներ է բերում իր կյանքից խոսքը դառնում է ավելի վստահելի։ Նշեց որ բազում խոչընդոտներ է հաղթահարել, որոնք նրա առջև դնում էին տղամարդ քաղաքական գործիչները: Սակայն, առաջնորդվելով այն կարգախոսով, որ այն, ինչը մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում, Նաիրա Զոհրաբյանը երբեք հուսախաբ չի արել նրանց, ովքեր վստահել են իրեն: «Միշտ մեծ երազանք ունեցեք, եթե անգամ այն անիրականանալի է թվում: Մի՛ վախեցեք թշնամիներ ունենալուց. դա մոտիվացնում է և առաջ մղում: Թշնամիներին չարությամբ մի՛ պատասխանեք, այլ հաղթեք ձեր հաջողությամբ: Երբեք մի՛ նախանձեք, որովհետև նախանձը հոգու հաշմանդամություն է:Միշտ ունեցեք ձեր անձնական տարածությունը: Մտածեք ազատ, մի՛ վախեցեք կարծրատիպեր կոտրելուց: Եթե դուք նման չեք մեծամասնությանը, դա չի նշանակում, թե իրենք են ճիշտը: Միշտ փորձեք անկեղծ լինել ինքներդ ձեզ հետ և ուրիշների: Սովորեք ասել «ոչ»: Ավելի լավ է փշրեք ինչ-որ մեկի հույսը, քան խաբեք նրան: Կնոջը պետք է մի՛շտ գնահատել, ոչ թե տոնից տոն: Կանանց տոնը խտրականություն եմ համարում կանանց հանդեպ…»: Այսպիսի խոսքերով նա սրահում նստած բազմաթիվ մարդկանց ոգեշնչում փոխանցեց։

Աղբյուրը

Հասարակագիտական ստուգատես

Հասարակական հանդիպումները ոչ միայն հետաքիր են այլ նաև բավականին ուսուցողական են։ Շատ ժամանակ ապրելով հասարակության մեջ մեզ մոտ առաջանում են բազմաթիվ հարցեր կապված երկի իրավիճակի, փոխհարաբերությունների, պատերազմական իրավիճակի և այլ թեմաների վերաբերյալ։ Անձամբ ես համարում են, որ հանդիպումները հիանալի առիթ են ստանալու այս և այլ հարցերի պատասխանները։ Ըստ իր լսելով մասնագետների կարծիքը կալելի է ճիշտ հետևություններ անել։ Մեր կրթահամալիրը տալիս է այդ հնարավորությունը։ Մենք մեր հերթին պետք է աշխատենք օգտվել մեզ տրված բոլոր հնարավորություններից, որպեսզի էլ ավելի զարգանանք։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր կազմակերպիչներից և հյուրերից։ Ամեն անգամ մասնակցելիս ինձ մոտ ավելի մեծ ցանկություն է առաջանում կրկին մասնակցել այս ամենին։

Հանդիպումների վերաբերյալ պատումները կարող եք գտնել այս բաժնում։

Հին աշխարհի օրենքները

Հոդվածը մոտ 4000 տարի առաջ Հին Միջագետքում ընդունված օրենքների մասին է, որոնք մեր օրերեում անընդունելի կարող են թվալ։ 1901-1902 թվականներին Շոշ քաղաքումպեղումների ժամանակ գտնվել էր սև բազալտե սյուն, որը ծածկված էր սեպագրերով։ Դա լավ պահպանված հնադարյան օրենքների հավաքածու էր, որը ստեղծել էր Բաբելոնի Համմուրաբի թագավորը մ․ թ․ ա․ 1790-ին։ Համմուրաբին հասկանում էր, որ զենքի ուժով ստեղծած պետությունը չէր կարող երկար գոյատևել, եթե այն ներսից ամուր չլիներ։ Ուստի նա միասնական օրենքներ սահմանեց Բաբելոնյան թագավորության համար։

Ինձ բավականին դուր եկավ այն, թե ինչով էր նա առաջնորդդվում այդ օրենքները ստեղծելիս։ Այսպիսի օրենքների ընդունումը ժողովրդի մեջ շատ լավ կարգ ու կանոն էր պահպանում։ Ըստ իս օրենքները հենց այդպիսին պետք է լինեն, որպեսզի մարդիկ հետևեն իրենց պահվածքին։ Այո, հնարավոր է այս ամենը չազդեր այժմյան մարդկության վրա, սական այն ժամանակ ապրող մարդկանց դա համապատասխանում էր։ Օրենսգիրքը բոլորի համար էր, ոչ թե միայն աղքատների։Այսպիսով այն կարելի է համարել հաջողված։

Խոսելիս այս օրենքների թերություննրի մասին կարող եմ նշել, որ նրանց մեջ չափից դուրս շատ էր դաժանությունը։ Այդ աստիճանի դաժանությունը մեզ բոլորիս համար անընդունելի է։ Մեր նախորդ սերունդները հնարավոր է, որ անգամ չնկատեին դա, քանի որ իրենց համար սովորական էր այդպիսի մոտեցումը։ Կարծում եմ այօր այսպիսի օրենքները արդիական չեն։ Իմ կարծիքով ավելի լավ տարբերակներ կան կառավարելու մարդկանց զեռծ մնալով սպանություններից։

Այսպիսօվ կարող ենք եզրակացնել, որ յուրաքանչյուր օրենսգիրք արդի է հստակ ինչ-որ ժամանակաշրջանի համար։ Ինչը մեզ համար անընդունելի է կարող է լինել այլ վայրում և այլ պայմաններում ապրող մարդկանց համար սովորական։ Պետք է հաշվի առնել այն, որ մենք զարգանում ենք։ Պետք է աշխատել զեռծ մնալ սխալ որոշումներից։ Չնայծ դրան հաճախ նաև խիստ որոշումներ կայացնել է պետք, որպեսի մարդիկ սխալ արարքներ թույլ չտան։

Հասարակական նախաձեռնություն

Բազմաթիվ իրավիճակներում մարդիկ իրենց կենցաղային խնդիրների, երկրի ճգնաժամային իրավիճակի, հոգեվոր կամ նյութական պայմանների պատճառով հոգեբանական բռնության են ենթարկում երեխաներին, սական արդյո՞ք դա ճիշտ է։ Այո, երեխաները պետք է մեծանան որոշակի սկզբմունքների համաձայն, բայց այս ամենի չարաշահումը կարող է անուղղելի հետևանքներ թողնել ապագա սերնդի վրա։ Հաճախ մենք հանդիպում ենք ընտանիքների, որոնք չեն կարողանում իրենց երեխաներին ապահովել հոգեբանական հանգստություն։ Մեծամասնությունը նախընտրում է չխառնվել այսպիսի իրավիճակներին, քանի որ համարում է, որ դա իր գործը չէ։ Այսպես օրեցօր խնդիրները կուտակվում են և հասնում այնպիսի մի կետի, որի արդյունքում պետք է ծայրահեղ գործողություններ կիրառվեն։ Արդյո՞ք մենք չէինք կարող կանխարգելել այս ամենը։ Այսօր ՀՀ-ում այպիսի իրավիճակները չեն լուծում, կամ լուծվում են դատարանի միջամտությամբ։ Բազմաթիվ մարդիկ խուսափելով դատարաներից ոչ մի քայլ չեն ձեռնարկում։ Ի՞նչն է մեզ խանգարում նպաստել այսպիսի հարցերով զբաղվող գործակալությունների թվի աճին։ Կարող ենք համտեղ ուժերով հասարակական նախաձեռնություն ստեղծել, որի նպատակը կլինի հենց այպիսի հարցերով զբաղվելը։ Ես նաև առաջարկում եմ, որպեսզի ուսանողները նույնպես ներգրառված լինեն այս գործերի մեջ։ Ապագա հոգեբանները, քաղաքագետները և այլն։ Պետք է հավաքեք մարդկանց խումբ, որը կկատարի այդ գործողությունները։ Այս կերպով երեխաներին կկարողանանք օգնություն մատուցել։

Հասարակագիտական հանդիպում

Այսօրվա հյուրն էր Հայկական քաղաքագիտական կայքի համահիմնադիր, քաղաքագիտության թեկնածու Էմիլ Օրդուխանյանը։ Հանդիպման թեման՝
-Տարածաշրջանային զարգացումների հեռանկարները հետպատերազմյան վիճակում։ Համդիպումից մի հատված տեսանյութում։