Քաղաքական գործչի խոսքի վերլուծություն

Նաիրա Զոհրաբյանը այցելելով ՀՀ պետական կառավարման ակադեմիա իր առջև նպատակ դրեց ապագա քաղաքական գործիչներին հետաքրքրող բազում հարցերի պատասխաններ ստանալը: Իմանալով այն փաստը, որ ապագա սերունդին հուզող հարցերը հստակ գիտեր, թե ինչպես պետք է կազմի իր խոսքը։ Ի սկզբանե հայտարարեց, որ իր համար անցանկալի հարցեր չկան։ Նաև հույս հայտնեց, որ իր առջև նստած ապագա քաղաքական գործիչները կոտրելու են այն կարծրատիպը, թե քաղաքականությունը միայն տղամարդու գործ է: Այս խնդրին անրադառնալով նա կարողացավ իրենով իսկ օրինակ բերել, որ պետք է կոտրենք այս դարում մեծ խնդիր առաջացնող կարծրետիպը, թե կանայք չեն կարող զբաղեցնել որոշակի պաշտոններ։ Տիկին Զոհրաբյանն նշեց, որ իրեն ֆեմինիստ չի համարում. «Ինձ համար չկա այս կամ այն սեռի իրավունքի առավելություն, կա մարդու իրավունք»: Այս խոսքերով նա իրեն առանձնացրեց մի խումբ մարդկանցից, ովքեր իրավունքների տարբերություն են դնում մարդկանց մեջ հիմնվելով միայն սեռի վրա։ Ներկայացնելով իր կյանքի պատմությունը՝ պատգամավորը պատասխանեց կարծես բոլորին հետաքրքրող հարցին՝ ինչպե՞ս և ինչո՞ւ լրագրողը դարձավ քաղաքական գործիչ: Ըստ իս երբ քաղաքական գործիչը օրինակներ է բերում իր կյանքից խոսքը դառնում է ավելի վստահելի։ Նշեց որ բազում խոչընդոտներ է հաղթահարել, որոնք նրա առջև դնում էին տղամարդ քաղաքական գործիչները: Սակայն, առաջնորդվելով այն կարգախոսով, որ այն, ինչը մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում, Նաիրա Զոհրաբյանը երբեք հուսախաբ չի արել նրանց, ովքեր վստահել են իրեն: «Միշտ մեծ երազանք ունեցեք, եթե անգամ այն անիրականանալի է թվում: Մի՛ վախեցեք թշնամիներ ունենալուց. դա մոտիվացնում է և առաջ մղում: Թշնամիներին չարությամբ մի՛ պատասխանեք, այլ հաղթեք ձեր հաջողությամբ: Երբեք մի՛ նախանձեք, որովհետև նախանձը հոգու հաշմանդամություն է:Միշտ ունեցեք ձեր անձնական տարածությունը: Մտածեք ազատ, մի՛ վախեցեք կարծրատիպեր կոտրելուց: Եթե դուք նման չեք մեծամասնությանը, դա չի նշանակում, թե իրենք են ճիշտը: Միշտ փորձեք անկեղծ լինել ինքներդ ձեզ հետ և ուրիշների: Սովորեք ասել «ոչ»: Ավելի լավ է փշրեք ինչ-որ մեկի հույսը, քան խաբեք նրան: Կնոջը պետք է մի՛շտ գնահատել, ոչ թե տոնից տոն: Կանանց տոնը խտրականություն եմ համարում կանանց հանդեպ…»: Այսպիսի խոսքերով նա սրահում նստած բազմաթիվ մարդկանց ոգեշնչում փոխանցեց։

Աղբյուրը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *