1.Կետադրե՛լ տրված տեքստը։
Նա ձգվեց, մի ճաշացանկ հանեց մուտքի դռան մոտ գտնվող կանգնակից ու տվեց ինձ։ Հաստատ չեմ կարող ասել ՝ լույսի՞ց էր, թե՞ այդքան երկար մեքենա
վարելու հետևանքով առաջացած իմ հոգնածությունից, բայց կարող եմ երդվել, որ ճաշացանկի շապիկի տառերը տարրալուծվեցին ու կրկին
հայտնվեցին, երբ նայեցի դրանց։
<<Ես պետք է որ իսկապես հոգնած լինեի>>, – մտածեցի՝ ճաշացանկը դնելով սեղանին։
Քեյսին գրպանից հանեց պատվերները նշելու մի փոքրիկ նոթատետր։
– Ձեզ համար խմելու ինչ-որ բան չբերե՞մ մինչ աչքի կանցկացնեք ճաշացանկը, – ասաց նա։
Ես մեկ բաժակ կիտրոնով ջուր պատվիրեցի, և նա գնաց բերելու։
2.Կազմե՛լ նոր բարդ բառեր ՝ տրված բառերի առաջին բաղադրիչը դարձնելով վերջին բաղադրիչ։
Ճաշացանկ – նախաճաշ
Հուսահատ – լիահույս
Կիսալուսին – խաղակես
Սպիտակաթույր – ձյունասպիտակ
Հաշվապահ – մարդահաշիվ
Անձնակազմ – վեհանձն
3. Փոխել տրված նախադասության դերբայական դարձվածի շարադրությունը և կետադրել։
Ես մի որոշ ժամանակ լուռ նստեցի՝ չիմանալով ինչ պատասխանել։
Չիմանալով ինչ պատասկանել՝ ես մի որշ ժամանակ լուռ նստեցի։
Ես, չիմանլով ինչ պատասխանել, մի որոշ ժամանակ լուռ նստեցի։