Առաջադրանքներ

1.Կետադրե՛լ տրված տեքստը։ 

Նա ձգվեց, մի ճաշացանկ հանեց մուտքի դռան մոտ գտնվող կանգնակից ու տվեց ինձ։ Հաստատ չեմ կարող ասել ՝ լույսի՞ց էր, թե՞ այդքան երկար մեքենա 

վարելու հետևանքով առաջացած իմ հոգնածությունից, բայց կարող եմ երդվել, որ ճաշացանկի շապիկի տառերը տարրալուծվեցին ու կրկին 

հայտնվեցին,  երբ նայեցի դրանց։ 

<<Ես պետք է որ իսկապես հոգնած լինեի>>, –  մտածեցի՝  ճաշացանկը դնելով սեղանին։  

Քեյսին գրպանից հանեց պատվերները նշելու մի փոքրիկ նոթատետր։ 

– Ձեզ համար խմելու ինչ-որ բան չբերե՞մ մինչ աչքի կանցկացնեք ճաշացանկը, –  ասաց նա։ 

Ես մեկ բաժակ կիտրոնով ջուր պատվիրեցի, և նա գնաց բերելու։ 

 

2.Կազմե՛լ նոր բարդ բառեր ՝ տրված բառերի առաջին բաղադրիչը դարձնելով վերջին բաղադրիչ։ 

Ճաշացանկ – նախաճաշ

Հուսահատ – լիահույս

Կիսալուսին – խաղակես

Սպիտակաթույր – ձյունասպիտակ

Հաշվապահ – մարդահաշիվ

Անձնակազմ – վեհանձն

 

3. Փոխել տրված նախադասության դերբայական դարձվածի շարադրությունը և կետադրել։ 

Ես մի որոշ ժամանակ լուռ նստեցի՝ չիմանալով ինչ պատասխանել։ 

Չիմանալով ինչ պատասկանել՝ ես մի որշ ժամանակ լուռ նստեցի։

Ես, չիմանլով ինչ պատասխանել, մի որոշ ժամանակ լուռ նստեցի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *