Հասարակություն և պետություն

Հասարակության և պետության զարգացման յուրաքանչյուր փուլ ունի
գործունեության իր համակարգը, սոցիոմշակութային և սոցիալ-հոգեբանական իր
յուրահատկությունները:
Առհասարակ, կայուն հասարակություններում տեղի ունեցող
փոփոխությունները չեն շոշափում սոցիալական համակարգի հիմքերը, դրանք
առավելապես ուղղված են համակարգի գործառնության օպտիմալացմանը: Մինչդեռ,
անցումային հասարակություններում տեղի են ունենում այնպիսի փոփոխություննե ր,
որոնք, մի կողմից խարխլում են նախորդ համակարգի հիմքերը, մյուս կողմից՝ հիմք
դնում նոր սոցիալական-քաղաքական համակարգի առաջացմանը: «Անցումային
հասարակություն» հասկացությունը բնութագրում է սոցիալական համակարգի այն
վիճակը, երբ հասարակության նախորդ որակական որոշակիությունը այլևս գերիշխող
չէ, իսկ նորը գտնվում է լինելիության գործընթացում: Սոցիալական համակարգը
«անցումային» է
կոչվում այն պատճառով, որ նրանում տեղի են ունենում գաղափարա-քաղաքական,
սոցիալ-տնտեսական, բարոյա-հոգեբանական ու կառուցվածքային-ինստիտուցիոնալ
այնպիսի փոփոխություններ, որոնց շնորհիվ համակարգը անխուսափելիորեն
կորցնում է իր նախորդ որակական որոշակիությունը և ձեռք բերում որակական
որոշակիության նոր հիմունքներ»: Մեկ այլ սահմանման համաձայն՝ «անցումային փուլը
հասարակական հին արժեքային համակարգերի և չափանիշների աստիճանական
անհետացման և նոր արժեքային համակարգերի ստեղծման, հասարակության հին
շերտավորումը և սոցիալական խավերի փոխհարաբերությունների նախկին
համակարգը նորով փոխարինելու սոցիալական գործելակերպի նոր չափանիշների
աստիճանական ձևավորման համար պատմական այն ժամանակաշրջանն է, որն
օբյեկտիվորեն «ստանձնում» է երկու էապես տարբեր /անցյալի գիրկն անցնող և
ապագայում կառուցվելիք/ հասարակարգերի միջև ժառանգականության օրգանական
կապն ապահովող յուրօրինակ «կամրջի» դերը՝ պահպանելով ազգային
առանձնահատկությունները»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *