Կողոպուտ հայկական ձևով

1977-ի օգոստոսի 5-ին կատարվեց անասելի հանդուգն կողոպուտ. ԽՍՀՄ-ում առաջին անգամ սրբապղծեցին Պետբանկը: Խորհրդային Միությունում, իհարկե, կային գողեր, բայց նույնիսկ «օրենքով գողերն» ունեին հստակ կանոն՝ ԽՍՀՄ-ում բանկեր չթալանել:

Քալաշյաններն էին՝ երկու եղբայր: Ծրագիրը բոլոր մանրամասներով մշակել էր Նիկոլայը: Անառիկ ամրոցը գրավեց Ֆելիքսը՝ սկզբից մինչև վերջ մեն-մենակ: Բայց առաջին դերը, բնականաբար, ունեցավ գողավարը:

– Բանկ:
Խմբի անդամները միաձայն հռհռացին: Միայն Զավենն էր, որ չփոխեց դեմքի արտահայտությունը:
– Ձեզնից ոչ ոք չգիտի, թե ինչ է հոգեբանական պատնեշը: Ես չլինեի, այդպես էլ առանց իմանալու կմեռնեիք: Բոլորդ չգիտես ինչու վստահ եք, որ անհնար է բանկ գրավել:
– «Գրավել» նշանակում է հարձակվել ու վերցնել: Իսկ ես, լա՛վ իմացիր, ունեմ ուրիշ սկզբունքներ: Բանկ գրավելը, զինված կողոպուտի գնալն իմ ոճը չէ: Բացի այդ, դա բանկ է, ոչ թե ինչ-որ խնայդրամարկղ. սեյֆեր կան, ազդանշանային համակարգ, պահակներ…
– Այդ ամենը ճիշտ է: Պահոցի պատերը զրահապատ են, դռներն էլ՝ անառիկ, սակայն առաստաղը սովորական է՝ բարակ բետոնե սալիկ է: Եթե ոչ եղունգով, ապա սովորական շաղափով հաստատ կարելի է բացել: Պատի միջով անցնելն էլ արդեն քո մեթոդն է: Ուղղակի պատկերացրա՝ այս անգամ պատը ոչ թե ուղղահայաց է, այլ հորիզոնական:
– Չեմ հասկանում, փողերը նկուղում չե՞ն պահում:
– Հենց դա է խնդիրը, որ ոչ: Պահոցը երկրորդ հարկում է, հանգստի սենյակը՝ երրորդում… Եթե ամեն ինչ բարեհաջող անենք, 40 000-ն իմն է:
– Ոչինչ էլ չենք անելու, – ընդհատեց Նիկոլայը: – Ասեցինք, մոռացանք:
– Բայց դու ամեն դեպքում մտածիր առաջարկիս մասին, – համառեց Զավենը:
– Մտածեցի՝ մոռացա՛նք: Եթե նորից կրկնես, մեղքը քոնն է:

Սակայն «մոռացանքը» միայն խոսք էր: Նիկոլայը մատիտն ու բլոկնոտն առած՝ ամեն օր գալիս էր բանկի նրբանցք: Ժամերով հետևում էր, թե ինչպես էր շարժվում արտաքին պահակախումբը, երբ էին գալիս-գնում ինկասատորների մեքենաները, երբ էր դուրս գալիս վերջին ծառայողը, կնքվում ներսի ցանցավոր դուռը… Նիկոլայը շուտով համոզվեց, որ ներքին պահակախումբ չկար: «Այդպես, երևի, ճիշտ է. ո՞ւմ է պետք ներքին հսկողություն, երբ ամեն ինչ փակ է՝ ապահովված ազդանշանային համակարգով: Ներս մտնել կարելի է միայն արտաքին մուտքերով: Պատնեշի վրայով բարձրանալն անհավանական է, կտուրով՝ անհնար: Միակ հնարավոր տարբերակը մնում է պատը: Բայց թե՛ փողոց տանող պատերը, թե՛ բակ դուրս եկող պատը հսկվում են: Իսկ չորրո՞րդը. չորրորդն էլ կպած է բնակելի շենքին: Այսինքն՝ պետք է ոչ թե մեկ, այլ երկու պատ ծակել, բայց կարևորը՝ ներխուժելու տեղ կա: Երկու պատ անցնելով՝ միանգամից հայտնվում ես բանկի երրորդ հարկի սրահում: Հենց այն հարկում, որտեղ գտնվում է հանգստի սենյակը…»

Այդպես որոշվեց այն կետը, որտեղ Ֆելիքսը պետք է ծակեր սկզբում ձեղնահարկի միջնապատը, հետո բանկի երրորդ հարկի հիմնական պատը: Ընտրեցին օգոստոսի 5-ը՝ ուրբաթ, որ ամեն դեպքում երկու հավելյալ օր ունենան: Հետո Նիկոլայը Ֆելիքսին տվեց անհրաժեշտ առարկաների ցուցակը. ծալովի նիգ, որ երեք անգամ ծալվեր ու ունենար երեք սանտիմետրանոց տրամագիծ, վեց-յոթ տաս-տասնմեկ միլիմետրանոց պոբեդիտային գլխիկով շաղափ, լապտեր, ձեռնոցներ, գայլիկոն, մետաղասղոց՝ մի քանի ժապավենով, հատիչներ, մուրճ, մանկական հովանոց… Վերջինն ամենաշատը զարմացրեց Ֆելիքսին:
– Արի՛ կրկնենք. ինչի՞ համար է ծալովի նիգը:
– Բոլոր դռները բացելու:
– Հատիչներն ու մուրճը՞:
– Դու ինձ ավելի լավ է ասես՝ մանկական հովանոցն ինչներիս է պետք: Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ դա եմ մտածում:
– Հարցիս չպատասխանեցիր:
– Պատը թործելու, առաստաղը գայլիկոնով ծակելու, հետո հատիչներով ու մուրճով աշխատելու համար:
– Մետաղասղոցո՞վ ինչ պետք է անես:
– Բետոնե սալիկի երկայնքով անցնող երկաթները սղոցեմ: Բայց եզրին պետք է մեկը թողնել:
– Ինչի՞ համար:
– Որ հետո դրանից կառչեմ:
– Առաստաղի անցքն ի՞նչ չափ ես անելու:
– Մոտավորապես քառասուն սանտիմետր տրամագծով:
– Ինչպե՞ս ես շաղափելու:
– Եզրերից՝ շրջանագծով: Հետո դուրս եմ հանելու ծալովի նիգով ու հատիչով:
– Ինչքա՞ն է հատակից առաստաղի բարձրությունը:
– Չորս մետրից ավելի:
– Նիգով ու հատիչով աշխատելիս ո՞ւր են ընկնելու բետոնի կտորները:
– Ներքև՝ հատակին:
– Մոտավորապես ժամը քանիսի՞ն կսկսեն հատակին ընկնել:
– Մոտավորապես գիշերվա երեքին-չորսին:
– Այսինքն, կտորներն այդ բարձրությունից ընկնելու են կատարյալ լռության մեջ, երբ փողոցները դատարկ են, մեքենաներ չկան: Ուրեմն բարձր դղրդոց է լինելու:
– Այն էլ ինչպիսի՜, – համաձայնեց Ֆելիքսը:
– Ու ինչ ես անելո՞ւ:
– Զգույշ եմ աշխատելու:
– Մի քանի տասնյակ կտոր միևնույնն է՝ ընկնելու է: Դա մի քանի տասնյակ բարձր հարված է:
– Ի՞նչ ես առաջարկում, – Ֆելիքսն անհամբեր ուզում էր իմանալ ձեռնարկելիք միջոցը:
– Առաջին անցքի մեջ մտցնել մանկական հովանոցը:
– Ո՞ւ:
– Հովանոցը կանցնի, կբացվի, ու բետոնի կտորները անաղմուկ մեջը կընկնեն:
– Ու ով է այն պահելո՞ւ:
– Դու:
– Իսկ ո՞վ է շաղափելու, թործելու, փորելու:
– Դու:
– Ես երկու ձեռք ունեմ:
– Ու երկու ոտք: Հովանոցը կարելի է ոտքին կապել:
– Իսկ ինչ անեմ, երբ հովանոցը լցվի:
– Պարանով իջացրու:
– Այսինքն՝ պետք է ոտքիս կապեմ երկար պարանով:
– Մտածիր՝ ի՞նչ ենք մոռացել: Էլ ի՞նչ պետք է վերցնես:
– Չգիտեմ: Ոնց որ ամեն ինչի մասին մտածել ենք:
– Ոչ: Զգում եմ, որ մի բան մոռացել ենք՝ թերևս ամենակարևորը: Ինձ պետք է երկու օր, որ նորից ամեն ինչ կշռադատեմ…
Նիկոլայը իզուր չանցկացրեց երկու անքուն գիշեր: Երկրորդ օրը վերջապես գտավ այն, առանց ինչի անհնար կլիներ բանկ կողոպտել: Հյուսիսում նման խնդիր չէր լինի, բայց հարավային քաղաքում, օգոստոսի հինգին, երբ առավոտվից արդեն շնչելու օդ չէր լինում…
– Դե՛, ի՞նչ ենք մոռացել, – հարցրեց Ֆելիքսը:
– Ջուրը, – հանգիստ պատասխանեց Նիկոլայը:
Նիկոլայն այսպես էր մտածում. օգոստոս, Երևան՝ ամենատոթ գիշերների շրջան: Մարդը մի քանի ժամ աշխատում է մուրճով, գայլիկոնով, նիգով… քրտնում է: Բացի դրանից.
– Երբ ինչ-որ մեկն անհանգստանում է կամ ապշում է անսպասելի լուրից, սառը ջուր են տալիս: Մի բան գիտեն, որ ասում են՝ «սառը ջո՛ւր խմիր ու հանգստացիր»:
– Ճիշտ է…
– Ինչքա՞ն ջուր ես վերցնելու:
– Մեկ շիշ:
– Իսկ շաղափը՞: Բետոն ես ծակելու՝ շաղափը կշիկանա:
– Դե, ուրեմն երկու շիշ:
– Հինգից պակաս չլինի ո՛չ մի դեպքում: Առանց տարայի ջրի շիշը տաս կոպեկ է: Մի քանի կոպեկի պատճառով մի քանի միլիոն կկորցնենք: Կրկնում եմ՝ առնվա՛զն հինգ շիշ:
– Լավ, ինչպես ասես, այնպես էլ կանեմ…

Ֆելիքսն առաջին անգամ չլսեց ղեկավարին: Հինգի փոխարեն վերցրեց երեք շիշ … Սպասվածին հակառակ՝ ձեղնահարկի պատը ծակելը հեշտ չէր: Երեք ժամ չարչարվելուց հետո առաջին քարը հանելով՝ համոզվեց, որ պատը եռաշերտ է: Քարի երեք շերտ: «Կարծես շեֆն այս անգամ էլ էր ճիշտ», – մտածեց Ֆելիքսը՝ դատարկելով ջրի երկրորդ շիշը: «Վերջինն է մնացել, իսկ ծարավս չի հագենում…»: Վիճակն անտանելի դարձավ: Կտուրի ձեղնանցքից գլուխը դուրս հանեց ու ագահորեն շնչեց երեկոյան օդը: Հանկարծ երեսը փայլեց. նայում էր ու չէր հավատում աչքերին: Բանկի պատուհանները լայն բաց էին: Հանված էին ոչ միայն ցանցերը, այլև շրջանակները: Ֆելիքսը հիշեց, որ Զավենը պատմում էր բանկի վերանորոգման աշխատանքների մասին: Գիշերվա ժամը ինն էր: Բարձրացավ կտուր ու սողաց դեպի եզրը: Բնակելի տան ձեղնահարկը բանկից միայն մեկ մետր էր բարձր: Պետք էր ցատկել. սխալվեիր՝ ընկնելու էիր ու ջարդվեիր: Ճիշտ ցատկեիր՝ կարիք չէիր ունենա ծակել երկու պատ… Ֆելիքսը չտատանվեց: Մեկ րոպե անց արդեն բանկի երրորդ հարկի սրահում էր: Բայց աներևակայելի դժվարություններից հետո հատակին՝ այսինքն պահոցի առաստաղին անցք բացելու ժամանակ զգաց, որ անտանելի շոգից ու սաստիկ ծարավից կորցնում է գիտակցությունը: Ծալովի նիգով բանկի մի քանի սենյակ բացեց, որ գոնե մեկ բաժակ ջուր գտնի, բայց ապարդյուն: Նույնիսկ զուգարանի բաքում մի կաթիլ չկար: Էլ չդիմացավ…

Վերադարձավ Նիկոլայի մոտ: Ամբողջ տեսքից մի բան էր հասկացվում՝ «ձախողում»…
– Ջո՛ւրը, – հազիվ շշնջաց Ֆելիքսը: – Մեռնում էի ծարավից: Չդիմացա…
– Քանի՞ շիշ էիր վերցրել:
– Երեք:
Նիկոլայը ամբողջ թափով հարվածեց գործակցի դեմքին:
– Ես գործելուց առաջ միշտ մտածում եմ: Եթե ասեի հազար շիշ, այդքան էլ ուրեմն պետք է վերցնեիր: Հիմա պառկի՛ր քնելու, հնդկացի Ջո:

Ֆելիքսն այդպես էլ չասեց Նիկոլային, որ ստիպված չէր եղել ծակել ձեղնահարկի ու բանկի պատերը. խոսելու ուժ չուներ: Առավոտյան Նիկոլայն եկավ Ֆելիքսի մոտ ու շշնջաց.
– Կգնաս տարածք: Միանգամից կկռահես, եթե անսովոր բան տեսնես: Չնայած վստահ եմ, որ ամեն ինչ կարգին է: Ուղիղ ժամը հինգին կգնաս երեկվա ճանապարհով: Ջուր կվերցնես: Երեք շիշը պետք է բավարար լինի: Սպիտակ թղթով կփաթաթես: Հիմա հյուր գնալիս այդպես են օղին ու կոնյակը տանում: Այդ տեսքով հանգիստ կարող ես մտնել մուտքը: Բայց բնակիչների կասկածը չառաջացնելու համար ի՞նչ պետք է անես:
– Չգիտեմ: Ուղեղս էլ չի աշխատում:
– Շալվարդ պետք է արդուկես: Տես՝ ինչ օրի ես: Փոխվի՛ր:

Ֆելիքսը դանդաղ ու դժվարությամբ ուղղվեց դեպի դուրս: Նիկոլայը հետ կանչեց նրան:
– Սխալվեցի, – ցածր ձայնով ասաց նա: – Հանկարծ շորերդ չփոխե՛ս՝ վատ նշան է: Ուղղակի քեզ կարգի բեր:
Նույն օրը երեկոյան, ավելի ճիշտ՝ շաբաթից կիրակի գիշերը, Հնդկացի Ջոն՝ Ֆելիքս Քալաշյանը, քավեց եղբոր հանդեպ մեղքը: Երբ շաղափն անցավ հատակի միջով, Ֆելիքսը համակվեց թեթևությամբ: Սակայն երկար աշխատեց, մինչև փակված հովանոցը մտավ անցքը: Կես ժամ հետո ինքն էլ կարողացավ խցկվել ու իջնել պարանով: Ամենուր փող էր բների մեջ: Տարբեր տեղերից էր վերցնում՝ հիմնականում խոշոր թղթադրամներ: Ուսապարկը մինչև վերջ լցնելով՝ սկսեց բարձրանալ: Վարժանքների ժամանակ կարողանում էր վեց մետր հաղթահարել երկու փութանոց ծանրաքարով: Ուսապարկը ուներ համարյա նույն քաշը: Հեշտությամբ հասավ առաստաղին, մեկ ձեռքով կախված մնաց, մյուսով սկսեց պարկից հանել փողն ու նետել ծակի միջով: Երբ այդպես դատարկեց ուսապարկի կեսը, խցկեց այն անցքի մեջ, հետո մի կողմ հրեց ու ինքն էլ դուրս եկավ…

Ավարը 1 միլիոն 525 000 ռուբլի էր, որից 110 000-ը՝ նոր հարյուր ռուբլիանոցներով: Հանցագործները շատ լավ գիտեին, որ փնտրելու են ոչ միայն իրենց, այլև «АИ» սերիայի 100 ռուբլիանոցները:

Միակ ելքը տարբեր քաղաքներում թղթադրամները երեք տոկոսանոց փոխառություններով ու փոքր մասերով փոխելն էր: Նիկոլայն այդ նպատակով տեղափոխվեց Մոսկվա: Սկզբում խնայդրամարկղերում փոխում էին օգտագործված թղթադրամը: Հետո փորձեցին նույնն անել նորերի հետ: Շուտով հասկացան, որ այնտեղ աշխատող աղջիկները սերիաներին ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում: Նիկոլայի գլխում միտք ծագեց. մարդաշատ մի վայրում, օրինակ՝ մարզադաշտում, վերևից «АИ» սերիայի մի քանի հարյուր ռուբլիանոց նետել: Գիտեր, որ հրմշտոց կսկսվի, ու դժվար կլինի պատասխանատվության ենթարկել մեծ թվով մարդկանց, մանավանդ եթե դա անեն մի քանի քաղաքում: Սակայն հետո հրաժարվեց այս մտքից, քանի որ Տաշկենտում ու Մոսկվայում հարյուրանոցները կարողացան փոխել առանց դժվարությունների: Փոխանակումն իրականցնում էին Մոսկվայում գտնվող ընկերները՝ Նիկոլայի սիրուհին ու նրա եղբայրը՝ «սլավոնական» արտաքինով մարդիկ: Նրանք վստահ էին, որ Նիկոլայը գումարը ձեռք էր բերել թղթախաղում:

Ինչպես հաճախ է լինում՝ պատահաբար բռնվեցին: Սիրուհու եղբայրը, տեսնելով, որ ամեն ինչ լավ է ընթանում, որոշեց միանգամից փոխել 6 000 ռուբլի: Գանձապահուհին միայն 3 000 ուներ: Գումարը փոխանցեց հաճախորդին ու խնդրեց, որ սպասի, մինչ ինքը հիմնական գանձարանից բերի մնացածը: Գնաց և ուշացավ՝ խոսակցությամբ տարվեց: «Գործակալը» խուճապի մատնվեց, առավ 3 000-ն ու փախավ՝ թողնելով երկրորդ կեսը խնայդրամարկղում: Պարզվեց՝ գանձապահուհին դեմքերի արտակարգ հիշողություն ուներ. նրա նկարագրության շնորհիվ նկարիչ-քրեագետը ստեղծեց կասկածյալի դիմանկարը:
Ասել, որ մնացածն ընթացավ ինքաբերաբար, կնշանակեր ոչինչ չասել: Դա առանձին խոսակցություն է, առանձին պատմութուն: Պատմություն այն մասին, թե ինչ փայլուն ձերբակալության գործողություն իրականացրեց Մոսկվայի ոստիկանությունը:

Քալաշյան եղբայրներին դատապարտեցին գնդակահարության… Չեմ թաքցնում՝ դեմ եմ մահապատժի վերացմանը: Չեմ կարող ընդունել, որ երեխա բռնաբարածը կամ դանակի բազմակի հարվածներով ծեր կին սպանածը վայելի արևի լույսը: Սակայն երևանյան բանկի կողոպտիչները ո՛չ բռնաբարել էին, ո՛չ էլ սպանել: Իհարկե, հասկանում էի, որ օրենքը բոլորին է վերաբերում: Մեր ապրած երկրում 1000 ռուբլու համար էին գնդակահարում, ուր մնաց՝ 1 մլն 525 000: Ես ամեն դեպքում որոշեցի բարձրացնել մահապատիժը ցմահ ազատարկությամբ փոխելու հարցը: Կառչելու տեղ ունեի. հանցագործերը եղբայրներ էին: Հարազատ չէին՝ եղբորորդիներ էին, և երկուսի հայրերն էլ չունեին այլ զավակ. տոհմերն այդպես վերջանալու էին: Երկուսն էլ երիտասարդն էին՝ 27 տարեկան… Հայաստանի Գերագույն Խորհրդի Պրեզիդիումի նախագահ Բաբկեն Եսաևիչի հետ նամակ ուղղեցինք ՌԽՍՀ Գերագույն Խորհրդի Պրեզիդիում: Մի քանի օր հետո Բաբկեն Եսաևիչը ինձ զանգեց. «Շնորհավորում եմ: Մեր խնդրանքն ընդունվել է: Բայց դեռ ոչ ոքի մի՛ ասա»: Մի քանի օր հետո էլ Նիկոլայ ու Ֆելիքս Քալաշյաններին… գնդակահարեցին: Մեր խնդրանքը, իրոք, ընդունել էին:

Պատասխան նամակում հստակ նշված էր գթալու որոշումը: Բայց ինքը՝ Մոսկվայից ուղարկված փաստաթուղթը, ուշ հասավ՝ քսանչորս ժամ հետո:

Կենդանի բնության ուսումնասիրման մեթոդները

Բնությունը կազմված է տարբեր մասնիկներից, որոնք փոխկապակցված են շղթայով։ Մի մասնիկի խաղտման հետևանքով ամբողջ շղթան կվերանա։Ուստի բնության հետ հարաբերություններում անհրաժեշտ է ճանաչել ու ճիշտ կիրառել նրա օրինաչափությունները, տիրապետել բնության հետ ներդաշնակ ապրելու արվեստին, չխախտել բնական շարժընթացների հավասարակշռությունը, այլապես փոխազդեցությունը կարող է վերածվել հակասության։

Երկիր մոլորակը  գտնվում է տիեզերքում արևից այնպիսի հարմար հեռտավորության վրա, որ այնտեղ առաջացել է կյանքի համար բավարարող միջավայր։ Մեր մոլորակի վրա նաև կան այնպիսի բնական ռեսուրսներ, որ այնտեղ առաջացած կյանքը շարունակել է իր գոյությունը։ Երկիրն անցել է աշխարհագրական և կենսաբանական տարբեր գործընթացների միջով, որոնք հետք են թողել ներկայիս տեսքի վրա։ Արտաքին մակերևույթը բաղկացած է մի քանի աստիճանաբար տեղաշարժվող տեկտոնական սալերից։ Ներքին հատվածը ակտիվ է՝ ճկուն թիկնոցի հաստ շերտով և երկաթով լցված կենտրոնով, որն առաջացնում է մագնիսական դաշտը։

Երկրաբանությունը գիտություն է, Երկիր մոլորակը կազմող պինդ և հեղուկ տարրերի մասին։ Երկրաբանության ուսումնասիրության ոլորտը ներառում է Երկիրը կազմող տարրերի կազմի, կառուցվածքի, ֆիզիկական հատկությունների, դինամիկայի, պատմության և այն գործընթացների մասին ուսումնասիրությունները, որոնց միջոցով դրանք ձևավորվել, տեղաշարժվել և փոփոխվել են։ Ոլորտը խոշոր գիտական ճյուղ է։ Այն նաև կարևոր է հանքային և ածխաջրածնային նյութերի արդյունահանման և երկրատեխնիկական ճարտարագիտության ոլորտների համար։ Երկրաբանությունը տեղեկություններ է տրամադրում բնական աղետների և դրանց մեղմացման, նախկին կլիմայական պայմանների և շրջակա միջավայրի մասին։

Տոտեմ

Ըստ իս մենք նման ենք խոյին, որովհետև հին ժամանակներից սկսված հայ ժողովրդին համեմատում են խոյերի հետ։ Խոյերը ապրում են լեռնապատ տարացքներում ինչպես նաև մենք։ Խոյերը չափազանց համառ կենդանիներ են և այդ նույն համառությունը կա մեզ մոտ նույնպես։

Քոչարին Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է:
Քոչ արմատը ըստ երևույթին կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի-խոյի- գոչ, ղոչ և խոչ անվանումների հետ: Ղոչ գոյական անունից առաջանում է ղոչաղ ածականը՝ համարձակ, խիզախ, քաջ:
Խոյի անվանն են վերաբերվում նաև խոյին որպես տոտեմի պաշպամունքի երկրպագության հետ կապված հետևյալ տերմինները.
Խոյակ -սյունագլուխը սյան վրա: Այդպիսի սյունագլուխը ուներ ոլորուն եղջյուրով (պոզով) խոյի գլխի ձև: Ավելի ուշ խոյակում՝ սյունագլխում թողվեց միայն աստիճանաբար ոճավորված ոլորուն ձև ստացած եղջյուրները:
Տոտեմական սյունագլուխ – խոյակի պատկերացումից առաջացել է խոյակապ ածականը – խոյով կապված (խոյի կողմից կապված), վերածված հոյակապ շքեղ, պերճ, հրաշալի, (ինչպես ուժով՝ հզորությունով սրբազան, նաև նախնի – խոյի հզորությանը պատկանող): Ամենայն հավանականությամբ Հոյ – Հայ, հայ ժողովրդի հիմնադիր՝ նախահայր, առասպելական առաջնորդներից մեկի անունը, կապված է տոտեմ Խոյի կենդանական պատկերի անվան հետ, ճիշտ այնպես, ինչպես նրա հոր Բազուկի անվան հիմքում ընկած բուսական պատկերը(կերպարը) կապված է տոտեմ ճյուղի- Բազուկի հետ: Հոյ անունը դրա հետ նշանակում է տիրակալ, գլխավոր ղեկավար , ինչը որ համնկնում է հոտում Խոյ տոտեմի դերի հետ որպես առաջնորդ, որպես պարագլուխ:
Խոյ – հոյ (խոյ) – ամրոցների պատերը ծակելու համար (խոյահարել), յուրատեսակ «պոզահարող խոյ»:
Խոյ – խոյի համաստեղություն:
Խոյ – քաղաք:
Այժմ հայ ժողովրդի ամենասիրած պարատեսակներից մեկը կարելի է համարել Քոչարին, հրապուրիչ իր պատկերավոր գունագեղությամբ և առնական դինամիկայով…
Թեկուզև պարողները չեն այլևս հիշում իրենց ամենասիրելի պարատեսակներից մեկի նախկին «Խոյ – այծային» բովանդակության մասին, ինչպիսին որ Քոչարին է: Ժամանակն ու հետագա շերտավորումը չկարողացան ամբողջովին համահարթել նրա նախասկզբնական (վաղնջական) ձևը:
Քոչարի պարատեսակի ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել՝ կոնսերվացվել են հնագույն շարժումների շարժական արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը , խոյերի ու այծերի, պոզահարման, այծամարդու շարժումները, ինչպես մինչ այժմ պահպանվել է հայոց լեզվի հնագույն արմատները: Շարժումների նմանակումը առավել վառ արտահայտված է առաջ սրընթաց հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեզաշարժերի մեջ, ասես կտրուկ թափ առնելու և ծնկները կտրուկ շտկելու, իրանը առաջ թեքելով, ասես ախոյանին(ոսոխին) պոզահարելու համար: