Հին օրերի երգը

«Հին օրերի երգը» շատ խորիմաստ ֆիլմ է։ Դիտելով այն սկսում ես մտորել կյանքի մասին։ Այս օրերին այն չափազանց արդիական և սիմվոլիկ է, քանի որ շատ հատման կետեր ունի այսօրվա մեր իրավիճակի հետ։ Այո, համաձայն եմ որ որոշ տեսանկյուններից էլ նայված տարբերություններ կան։ Ֆիլմը շատ կոնտրաստ և պատկերավոր էր, խորը իմաստ ուներ, իսկ քննարկման միջոցով ես ավելի լավ ընկալեցի այն։