Հայոց լեզու

Շարունակեք կամ լրացրեք նախադասությունները։ 

Շարունակելով ճանապարհը՝ շուտով հասանք մի հեղեղատի, որը շատ զարմացրեց ինձ։

Ամենամռայլ թախիծն է պատում ինձ, երբ լսում եմ պատերազմի մասին։

Վայրի աղավնիների երամը անդունդից բարձրանում էր և սլանում դեպի երկինք։

Այդ տան շուրջը բազմագույն ծաղիկներ են աճում, որոնցով գեղեցկանում է շրջապատը։

Իմ գաղտնիքը միայն ընկերոջս եմ հայտնել, որովհետև գիտեմ, որ նա կօգնի ինձ։

Բայց այժմ, երբ ես հեռացա երկրից, նա ինքն է փնտրում ինձ։

Մի րոպե կարծեցի, թե կնկնեմ բարձունքից,  և զարմանում էի, որ չէի ընկնում։

Լճակը, որը շատ գեղեցիկ է, իր աննման տեսքով կախարդում էր բոլորին։

Լեռները, որոնք ձյունապատ էին, սուզվել էին կապույտ լռության մեջ։

1․Լրացրու բաց թողնված տառերը։

Սեդրակ, կմախք, բնօրրան, նախճիր, սիգապանծ, ամբարիշտ, բողկ, որևիցե, երփներանգ։

2․Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչների անհնչյունափոխ ձևերը։

Ռմբակոծել-ռումբ, սրճարան-սուրճ, մտամոլոր-միտ, վիրաբույժ-վեր, զինագործ-զեն, ծաղկաբույլ-ծաղիկ, ալրաղաց-ալյուր, գինեգործ-գինի, թթաստան-թութ, կապտավուն-կապույտ։

3․Բացատրիր հետևյալ դարձվածքների իմաստները մեկ բառով։

Մտքի թելը կտրել-խանգարել, ծաղիկ հասակ-պատանի, վերջակետ դնել-ավարտել, արյունը գլխին խփել-բարկանալ, կրակի վրա յուղ լցնել-թեժացնել, բերանը ջուր առնել-լռել։