Շփման ուժեր: Շփումը բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում

 Բլոգում տեղադրել լուսանկար, կամ տեսահոլովակ ձեր կենցաղում առկա շփման ուժի վերաբերյալ: Պատմել ձեր տեղադրված օրինակի մասին:

Fծ ուժը ազդում է համակարգչի վրա F ուժով, որը զուգահեռ է հարթությանը։

Fշփ = F և չի թողնում, որ  համակարգիչը սահի ներգև։

Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները

Ի՞նչ է աշխարհագրական գոտին: Թվարկե՛ք երկրագնդի աշխարհագրական գոտիները:

1)Ի՞նչ տարբերություն կա հիմնական և անցումային գոտիների միջև, ինչո՞վ է մի գոտին տարբերվում մյուսից:

Աշխարհագրական թաղանթի առավել խոշոր զոնալ միավորներն են աշխարհագրական
գոտիները, որոնք հիմնականում ձգվում են արևմուտքից արևելք, և որոնց
առանձնացման հիմքում դրված են ջերմային պայմաններն ու մթնոլորտի ընդհանուր
շրջանառության առանձնահատկությունները (տիրապետող օդային զանգվածի
աշխարհագրական տիպը):Երկրագնդի վրա առանձնացնում են 13 աշխարհագրական
գոտի. հասարակածային և յուրաքանչյուր կիսագնդում` մերձհասարակածային,
արևադարձային, մերձարևադարձային, բարեխառն, մերձբևեռային և բևեռային:
Անուններով և աշխարհագրական տեղաբաշխմամբ դրանք համընկնում են կլիմայական
գոտիների հետ, ինչը միանգամայն օրինաչափ է: Հասարակածային, արևադարձային,
բարեխառն և բևեռային գոտիները համարվում են հիմնական կամ գլխավոր, իսկ «մերձ»
նախածանցով սկսվողները՝ մերձհասարակածային, մերձարևադարձային և
մերձբևեռային գոտիները՝ անցողիկ: Անցողիկ գոտիները գտնվում են հիմնական
գոտիների միջև և, ի տարբերություն դրանց, չունեն իրենց տիրապետող օդային
զանգվածները: Տարվա եղանակից կախված նրանց մեջ ներթափանցում է հարևան
հիմնական գոտիներից որևէ մեկի համար տիպիկ օդային զանգվածը՝ պայմանավորելով
անցողիկ գոտու կլիմայական իրադրությունը: Աշխարհագրական գոտիներից
յուրաքանչյուրն ունի մարդու կյանքի և գործունեության համար իր
առանձնահատկությունները: Այդ պայմաններն առավել բարենպաստ են բարեխառն,
մերձարևադարձային և մերձհասարակածային գոտիներում, որտեղ շատ լավ են
արտահայտված նաև բնության զարգացման ռիթմիկ զարգացումները: Այդ գոտիներն
առավել ինտենսիվորեն, քան մյուսները, յուրացված են մարդու կողմից:
Աշխարհագրական գոտիները կանոնավոր շերտերի տեսք չունեն: Ռելիեֆի, ծովային
հոսանքների և այլ գործոնների ազդեցությամբ դրանք կարող են լայնանալ և նեղանալ:
Այդ իմաստով՝ գոտիներն առավել միասեռ են օվկիանոսների վրա: Աշխարհագրական
գոտիների ներսում առանձնացնում են աշխարհագրական (բնական) զոնաները`
աշխարհագրական թաղանթի զոնալ տարբերակման երկրորդ հիմնական միավորները:

2. Սխեմատիկորեն պատկերե՛ք աշխարհագրական թաղանթի տարածման սահմանները:

Աշխարհագրական զոնան աշխարհագրական (բնական) գոտու բաղկացուցիչ մասն է, որը
բնութագրվում է իրեն հատուկ ջերմային և խոնավացման պայմաններով, հողաբուսական
ծածկով, կենդանական աշխարհով: Աշխարհագրական տարբեր գոտիներ կազմված են
տարբեր թվով զոնաներից, և դա պայմանավորված է տվյալ գոտու ընդգրկած տարածքից,
ձգվածությունից, նրա սահմաններում ջերմության և խոնավության
փոխհարաբերակցությունից և մի շարք այլ պայմաններից: Օրինակ՝ հասարակածային
գոտում առանձնացվում է ընդամենը մեկ զոնա (հասարակածային խոնավ անտառներ),
իսկ բարեխառն գոտում, որն ամենաանհամասեռն է, յոթ զոնա (տայգայի, խառն
անտառների, լայնատերև անտառների, անտառատափաստանների, տափաստանների,
կիսաանապատների և անապատների): Հարթավայրային շրջաններում սովորաբար
զոնաները տարածվում են արևմուտքից արևելք և ճիշտ են արտացոլում
օրինաչափության էությունը: Բայց աշխարհագրական համալիր պայմաններից կախված`
առանձին զոնաներ կարող են շեղվել զոնալ բնույթից` տարածվելով միջօրեականների
ուղղությամբ (օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայում): Աշխարհագրական թաղանթի
զարգացման գործընթացի մեջ կարևոր են նաև ազոնալ (ոչ զոնայական) երևույթների
դերը, որոնց ծագումն ու զարգացումը կապված է ոչ թե Արեգակի, այլ երկրագնդի ներքին
ջերմության հետ: Աշխարհագրական առումով ազոնալ երևույթներից առանձնապես
կարևոր են երկրակեղևի տարաբնույթ շարժումները, որոնց հետ կապված են լեռնային
համակարգերի գոյացումը, հրաբխային ժայթքումները, երկրաշարժերը և այլն:

3) Ի՞նչ է զոնայականությունը և ազոնայականությունը:

Լեռնային շրջաններում զոնայականությունը կարծես վերանում է՝ իր
տեղը զիջելով ազոնալ վերընթաց գոտիականությանը: Դա այն երևույթն է, երբ բնական
բաղադրիչները և բնատարածքային համալիրները փոխվում են ըստ բարձրության`
լեռների ստորոտներից դեպի գագաթները և կարծես նման են լեռնալանջերին կապած
գոտիների: Վերընթաց գոտիականությունը պայմանավորված է, ըստ բարձրության,
կլիմայի փոփոխության հետ՝ ջերմաստիճանի նվազման և խոնավության ավելացման
հետ: Վերընթաց գոտիականության օրինաչափությունը յուրահատուկ է լեռնային բոլոր
երկրներին: Այս օրինաչափությունը առաջին անգամ նկարագրել է գերմանացի նշանավոր
աշխարհագրագետ, բնախույզ և ճանապարհորդ Ա. Հումբոլդը, երբ 1799–1804 թթ.
ճանապարհորդում էր Հարավային Ամերիկայով: Վերընթաց գոտիականությունը մեծ
ընդհանրություն ունի հորիզոնական զոնայականության հետ. գոտիների հերթափոխը
լեռներում բարձրանալիս կատարվում է նույն հաջորդականությամբ, ինչ
հարթավայրերում հասարակածից դեպի բևեռները շարժվելիս: Սակայն բնական
գոտիները լեռներում փոխվում են ավելի արագ, քան բնական զոնաները
հարթավայրերում: Բացի այդ՝ վերընթաց գոտիականությունը լեռներում
պայմանավորված է ոչ միայն բարձրության փոփոխությամբ, այլև լեռնային ռելիեֆի
առանձնահատկությամբ: Այդ գործում մեծ դեր է խաղում լեռնալանջերի
դիրքադրությունը: Վերընթաց գոտիականությունն ամբողջությամբ աչքի է ընկնում
առավել մեծ բազմազանությամբ, քան հորիզոնական զոնայականությունը
հարթավայրերում: Սակայն հորիզոնական զոնայականության և վերընթաց
գոտիականության միջև գոյություն ունի սերտ կապ: Լեռներում վերընթաց
գոտիականությունը սկսվում է հարթավայրերի այն նույն բնական զոնայով, որում
գտնվում են լեռները: Այսպես՝ Հարավային Ամերիկայի խոնավ հասարակածային
անտառների զոնայում գտնվող Անդյան լեռների ստորին գոտին նույնպես կազմում են այդ
անտառները, որոնք, ըստ բարձրության, հաջորդում են լեռնային անտառային,
բարձրլեռնային անտառների, բարձրալեռնային մարգագետինների ու ձյան գոտիները:
Վերընթաց գոտիների թիվը կախված է լեռան բարձրությունից և նրա տեղադիրքից:
Որքան բարձր է լեռը, և որքան այն մոտ է գտնվում հասարակածին, այնքան հարուստ է
նրա գոտիների կազմը (հիշե՛ք վերընթաց գոտիների հավաքակազմը ՀՀ–ում): Ցամաքների
վերընթաց գոտիականության նման Համաշխարհային օվկիանոսում առանձնացնում են
խորքային գոտիականությունը, որը պայմանավորված է, ըստ խորության,
ջերմաստիճանի, լուսավորության, ինչպես նաև ջրային զանգվածի ֆիզիկաքիմիական
հատկանիշների փոփոխմամբ: Աշխարհագրական թաղանթում տեղի ունեցող ցանկացած
երևույթի տարածական փոփոխություններն ու առանձնահատկությունները կարելի է
ճիշտ հասկանալ զոնալ և ազոնալ գործոնների համատեղ հաշվառման հիման վրա: նչ

4)Ի՞նչ է վերընթաց գոտիականությունը: Ինչո՞ւ են փոխվում բնության բաղադրիչները ըստ բարձրության:

Վերընթաց գոտիականությունը պայմանավորված է, ըստ բարձրության,
կլիմայի փոփոխության հետ՝ ջերմաստիճանի նվազման և խոնավության ավելացման
հետ: Վերընթաց գոտիականության օրինաչափությունը յուրահատուկ է լեռնային բոլոր
երկրներին: Այս օրինաչափությունը առաջին անգամ նկարագրել է գերմանացի նշանավոր
աշխարհագրագետ, բնախույզ և ճանապարհորդ Ա. Հումբոլդը, երբ 1799–1804 թթ.
ճանապարհորդում էր Հարավային Ամերիկայով: Վերընթաց գոտիականությունը մեծ
ընդհանրություն ունի հորիզոնական զոնայականության հետ. գոտիների հերթափոխը
լեռներում բարձրանալիս կատարվում է նույն հաջորդականությամբ, ինչ
հարթավայրերում հասարակածից դեպի բևեռները շարժվելիս: Սակայն բնական
գոտիները լեռներում փոխվում են ավելի արագ, քան բնական զոնաները
հարթավայրերում: Բացի այդ՝ վերընթաց գոտիականությունը լեռներում
պայմանավորված է ոչ միայն բարձրության փոփոխությամբ, այլև լեռնային ռելիեֆի
առանձնահատկությամբ: Այդ գործում մեծ դեր է խաղում լեռնալանջերի
դիրքադրությունը: Վերընթաց գոտիականությունն ամբողջությամբ աչքի է ընկնում
առավել մեծ բազմազանությամբ, քան հորիզոնական զոնայականությունը
հարթավայրերում: Սակայն հորիզոնական զոնայականության և վերընթաց
գոտիականության միջև գոյություն ունի սերտ կապ: Լ

5)Պատկերե՛ք հասարակածային գոտում գտնվող երևակայական մի շատ բարձր լեռ և նրա վրա սխեմատիկորեն ցո՛ւյց տվեք այն բոլոր գոտիները, որոնք հարթավայրերում տարածվում են հասարակածից մինչև բևեռները:

Որպես ինքնուրույն
բնատարածքային համալիր կարող են հանդես գալ նաև մարգագետինը, լիճը, ճահիճը և
այլն: Ցանկացած մեծության բնատարածքային համալիրի գլխավոր հատկանիշը նրա
ամբողջականությունն է, միասնականությունը: Համալիրի բաղադրամասերի միջև
փոխազդեցությունն իրականացվում է էներգիայի և նյութերի շրջապտույտի շնորհիվ:
Աշխարհագրական թաղանթում ընթացող բոլոր գործընթացներն ամենից առաջ
պայմանավորված են էներգիայի շրջապտույտով: Էներգիան թաղանթում ընթացող բոլոր
գործընթացների շարժման սկիզբն է, որոնք ընթանում են էներգիայի կլանմամբ,
վերափոխմամբ և անջատմամբ: Աշխարհագրական թաղանթում անընդհատ տեղի է
ունենում նաև նյութերի շրջապտույտ, այսինքն` նյութերի տեղափոխություն և
վերափոխում: Նյութերի շրջապտույտի գլխավոր գործոնը էներգիայի շրջապտույտն է:

Ջրի քիմիական բաղադրությունը

  •  ֆիլմ

Ֆիլմը չափազանց հետաքրքիր էր և տեղետվական։ Այն ջրի կառուցվածքի, դերի մասին էր։ Ջուրը մեր կյանքում չափազանց մեծ դեր ունի և կազմում է մեր կյանքի մեծ մասը։ Ֆիլմում խոսվում է այն մասին,թե առանց ջրի մենք գոյություն չէինք ունենա, սակայն կան ջրի տեսակներ որոնք ոչ թե օգտակար են, այլ վնասակար․ Օրինակ՝ կեխտաջուրը և այլն։ Որոշ ջրի տեսակներ մեզ համար վնասակար են։ Դրանց հանդեպ պետք է լինի ճիշտ մետեցում, որպեսզի այդ պատճառով չառաջանան առողջական խնդիրներ։

  • Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ դրական և բացասական էմոցիաները ջրի կառուցվածքի և հատկությունների վրա:

 

Շատերը, այդ թվում որոշ գիտնականների խումբ պնդում են, որ էմոցիաները կարող են ազդել ջրի կառուցվածքի և հատկությունների վրա։  Այդ պատճառով անցկացվել են փորձարկումներ։ Փորձը ցույց տվեց, որ լավ էմոցիաները բարձրացնում են ջրի էներգետիկան և կայունացնում է ջուրը, իսկ վատ էմոցիան ընդհակառակը։ Այո, ես համաձայն եմ, որ հնարավոր է գոյություն ունի մեզ շրջապատող դաշտ (դրական,բացասական), և ընս այդմ էլ համարում եմ, որ հնարավոր է այդ կերպով ազդել ջրի հատկությունների վրա։