ՖԻԼՄԱԴԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՔՆՆԱՐԿՄԱՆ #16

Այսօր մեզ հաջողվեց ֆիլմադարանի քննարկման շրջանակում հանդիպում ունենալ «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչների կողմից հիմնադրված Ուջանի կինոդպրոցի անձնակազմի հետ։

Բավականին հետաքրքիր էր դիտել թեկուզ և ոչ պրոֆեսիոնալ սարքավորումներով նկարահանված, սակայն չափազանց զարմանահրաշ ֆիլմեր։ Ամեն մի ֆիլմ ուներ իր ասելիքը ուղղված դիտորթին։ Ֆիլմերը յուրովին գեղեցիկ էին, և դիտելիս առաջանում էին տարաբղետ հույզեր։ Հրաշալի է ունենալ քննարկումներ գործի վարպետների հետ։ Միասին շփվելով փոխանակել գիտելիքները միմյանց և սովորել մի նոր բան։

Երիտասարդ տարիներում են առաջանում հանճարները, իսկ այս տեսաֆիլմերի հեղինակները բավականին փոքր հասակում կարողանում են ստեղծել իրենցը՝ իրենց իսկ ձեռքով ստեղծվածը։ Այն ֆիլմը, որը տարբերվում է շատ մեծահասակների կողմից ստեղծված ֆիլմերից։

Ճանաչելով այսպիսի մարդկանց, կցանկանամ ասել, որ նրանք արժանի են հարագանքի։

Մեր ազգը պետք է կարևորի այսպիսի ձեռքբերումները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *