Ճամփորդություն դեպի Օշական

Այսօր մենք ուղևորվեցինք դեպի Օշական։ Շրջեցինք Օշականով մեկ և այցելեցինք այդտեղի եկեղեցիները։ Այնքա՜ն գեղեցիկ էր բնության տեսարանը, որ ուղակի անհնար էր այնտեղից հեռանալը։ Շատ ջերմ էր ունդունելությունը։ Մեզ սիրով դիմավորեցին և առատաձեռն հյուրասիրություններով ճանապարհեցին։ Միջավայրը ինձ չափազանց դուր եկավ։ Ինձ մոտ այդտեղ վերադառնալու մեծ ցանկություն առաջացավ։ Այսպիս նախագծերի շնորհիվ մենք կարողանում ենք ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանի պատմամշակույթային վայրերին։ Այս ամենը մեր մի մասն է և մենք պետք է լինենք ներդաշնակ մեր շրջապատի հետ։

Проект Маяковский

Сегодня мы участвовали в проекте Элен про писателя Маяковского. Мы все прочитали его стихи. Ещё поговорили про его деятельности и как он стал великим человеком. Конечно, всегда интересно вместе обсуждать наших любимых людей которые стали частью искусствы. В его произвдениях так хорошо описаны человеческие чувства, что во время чтении чувствуешь всё что чувствовал поет когда написал всё это.

Հովանեց Թումանյան / Թևավոր խեսքեր

Մի գդակ է, հո մի քուրք չի

Այս թևավոր խոսքը առաջացել է Հովանես Թումանյանի հանրահայտ <<Շունն ու կատուն>> լեգենդից։ Ուստա Փիսոյի խոսքերն են՝ ուղղված Քեռի Ուչիին։

– Աչքիս վրա Քեռի Քուչի,

մի գդակ է հո մի քուրք չի։

Օգտագործվում է, երբ ցանկանում ենք նշել, թե ձեռնարկված գործը առանձին ջանքեր չի պահանջում։ Հաճախ հեգնանքով ծաղրվում է պարծենկոտությունը։

 

Նեսոյի քարաբաղնիսը

Սա Հովանես Թումանյանի հանրահայտպետմվածքի վերնագիրն է, որտեղ պատմվում է հայ գյուղի հետամնաց գյուղացիների մի սովորություն՝ քարաբաղնիսով հիվանդին բուժելու մասին։

Այժմ <<Նեսոյի քարաբաղնիս>> արտահայտությունը հասկացվում է ոչ ճիշտ և հակաբժշկական միջոցներով բուժում։

 

Քաջ Նազար

Թումանյանի հայտնի հերոսն է, որը աչքի էր ընկնում իր վախկոտությամբ։ Նազարը, սակայն, հանգամանքների բերումով դառնում է թագավոր։ <<Քաջ Նազար>> անվանում  ենքք այն մարդկանց, որոնք վախկոտ են, պարծենկոտ, մեծամիտ, բայց հանգամանքների բերումով արժանանում են բարձր պշտոնների ոչ թե իրենց արժանիքների համար, այլ պատահականորեն։ Հաճախ օգտագործում ենք նաև <<Քաջ Նազարի բախտ ունի>> արտահայտությունը։

 

Բալը թանկ է

 

Առաջացել է Հովհանես Թումանյանի <<Գիքորը>> պատմվածքից։ Օգտագործվում է կատակի ձևով, երբ ցանականում ենք ընդգծել միամտությունը։ Հաճախ ասվում է նաև հեքնանքով այն մարդկանց մասին, որոնք ցանկանում են խորամանկել, բայց ընկնում են ծիծաղելի դրության մեջ։

Possition

SOME have won a wild delight,
By daring wilder sorrow;
Could I gain thy love to-night,
I’d hazard death to-morrow.

Could the battle-struggle earn
One kind glance from thine eye,
How this withering heart would burn,
The heady fight to try !

Welcome nights of broken sleep,
And days of carnage cold,
Could I deem that thou wouldst weep
To hear my perils told.

Tell me, if with wandering bands
I roam full far away,
Wilt thou, to those distant lands,
In spirit ever stray ?

Wild, long, a trumpet sounds afar;
Bid me­bid me go
Where Seik and Briton meet in war,
On Indian Sutlej’s flow.

Blood has dyed the Sutlej’s waves
With scarlet stain, I know;
Indus’ borders yawn with graves,
Yet, command me go !

Though rank and high the holocaust
Of nations, steams to heaven,
Glad I’d join the death-doomed host,
Were but the mandate given.

Passion’s strength should nerve my arm,
Its ardour stir my life,
Till human force to that dread charm
Should yield and sink in wild alarm,
Like trees to tempest-strife.

If, hot from war, I seek thy love,
Darest thou turn aside ?
Darest thou, then, my fire reprove,
By scorn, and maddening pride ?

No­my will shall yet control
Thy will, so high and free,
And love shall tame that haughty soul­
Yes­tenderest love for me.

I’ll read my triumph in thine eyes,
Behold, and prove the change;
Then leave, perchance, my noble prize,
Once more in arms to range.

I’d die when all the foam is up,
The bright wine sparkling high;
Nor wait till in the exhausted cup
Life’s dull dregs only lie.

Then Love thus crowned with sweet reward,
Hope blest with fulness large,
I’d mount the saddle, draw the sword,
And perish in the charge !

«Մարո» պոեմի օրհնանքները և բառբառային արտահատությումն

Բառբառային բառեր

Արաղ – օղի

Չոբան – հովիվ

Կանփետ – կոնֆետ

Խոնջա – սփրոց

Գիլ – գայլ

Էսօր – այսօր

Վրեն – վրան

Ձեն տալ – ձայն տալ

Սգվոր – սգավոր

Տալի – տալիս

Եկավոր – եկվոր

Բոյ-բուսաթին – հասակ

Դուռներդ – դռներդ

Փախավ – փախչեց

 

Օրհնանքներ

Ջաղացիդ միշտ հերթ լինի,
Մեջքըդ ամուր բերդ լինի․․․

Տաշտներըդ լի հաց լինի,
Դուռներըդ միշտ բաց լինի․

 

Համագործակցային նախագիծ

Այսօր մենք միասին մասնակցեցինք քննարկման։ Նախագծի մասնակիցները ներկայացնում էին իրենց նախապես տրված թեմաները քննարկելով այն մյուսների հետ։ Մեր խմբին տրված թեման էր «Հայաստանի անկախ հանրապետության քսանհինգամյա ուղին»։ Այս թեման բավականին հետաքրքիր էր, քանի որ մենք խոսում էինք հայաստանի հանրապետությունների, առաջին նախագահի, ԽՍՀՄ-ի տարիների, Հայաստանի անկախության մասին։ Ըստ իս բոլոր մարդիկ պետք է իմանան իրենց երկրի պատմությունը, թե ինչ փորձությունների միջով ենք անցել, որպեսզի չկրկնենք նույն սխալները։ Այսպիսի ուսումնական նախագծերը օգնում են ուսանողներին ավելի հեշտ յուրացնել թեմաները։

 

 

Ֆիլմադարան

Ֆիլմադարանի շրջանակներում մեզ հաջողվեց հանդիպում ունենալ Տիգրան Նալչաջյանի և իր ընկերների հետ։ Նա «Դասարանցիները» ֆիլմի ռեժիսոը, գլխավոր դերակատարը և սցենարիստն է։ Մենք նախապես դիտել էինք նրա ֆիլմը և այսօր միասին քննարկեցինք։ Խոսեցինք այն մասին, թե ինչպես են ընթացել նկարահանումները, ինչպիսի բարդություններ կան սցենար գրելու և այն իկատար ածելու մեջ։ Խոսեցինք նաև այս ասպարեզում ճիշտ մեկնարկի մասին։ Նա որպես հմուտ մասնագետ մեզ՝ սկսնակներիս խորհուրդներ տվեց և պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին։ Մենք սիրով լսեցինք նրա պատմությունները և ինչու ոչ բավականին նոր տեղեկություններ ստացանք։ Ես ինձ համար բացահայտեցի մասնագիտական գրքերի մի շարք, որն ինձ դեռ շատ պետք կգա իմ երկար ուղում դեպի լուսավոր ապագա։

 

Միաբջիբ և բազմաբջիջ օրգանիզմներ

Միաբջիջ օրգանիզմներ, մեկ բջջից բաղկացած բուսական և կենդանական օրգանիզմներ։ Տարբերում են 2 տիպի միաբջիջ օրգանիզմներ պրոկարիոտներ և էուկարիոտնեեր։ Պրոկարիոտները (բակտերիաներ, կապտականաչ ջրիմուռների մի մասը) չունեն տարբերակված կորիզ, մեյոզն արտահայտված չէ։ Ժառանգական ինֆորմացիայի ապարատը նուկլեոիդն է։ Էուկարիոտներին (միաբջիջ կանաչ և մի քանի ուրիշ ջրիմուռներ, նախակենդանիներ) բնորոշ է միտոզով բաժանվող կորիզը։ Ընդհանուր կառուցվածքով և օրգանելների հավաքով նման են բազմաբջիջ օրգանիզմների բջիջներին։ Որոշ միաբջիջ օրգանիզմներ կարող են գաղութներ առաջացնել։

Բազմաբջիջ օրգանիզմներ

Բջիջների խումբը կազմում է հյուսվածք:Իսկ հյուսվածքը օրգանիզմ:Օրգանիզմ, կենդանի մարմին, որն ունի հատկությունների ամբողջություն ինչով էլ այն տարբերվում է ոչ կենդանի նյութից։ Օրգանիզմները հանդիսանում են կենսաբանության ուսումնասիրման գլխավոր առարկան։ Դիտարկման հարմարության համար բաշխվում են ըստ տարբեր խմբերի և չափանիշների, ինչն էլ հենց հանիդիսանում է դրանց դասակարգման կենսաբանական համակարգը։ Դրանց ամենաընդհանուր բաժանումն է կորիզավորների և անկորիզների։ Ըստ օրգանիզմը կազմող բջիջների թվի այն բաժանում են միաբջիջ և բազմաբջիջ արտահամակարգային կատեգորիաների։ Դրանց միջև առանձնահատուկ տեղ են գրավում միաբջիջների գաղութները։

Անսեռ և սեռական բազմացում. — բեղմնավորում, ծաղկավոր բույսերի և ողնաշարավոր կենդանիների բեղմնավորումը, ներքին և արտաքին բեղմնավորում,

Օրգանիզմները բազմանում են երկու ձևով՝ սեռական և անսեռ: Անսեռ բազմացման ժամանակ մեկ ծնողական բջիջը շատ անգամներ կիսվում է և նոր օրգանիզմ առաջացնում: Սեռական բազմացման ժամանակ երկու ծնողների սեռական բջիջները միաձուլվում են, ինչի արդյունքում ձևավորվում է նոր օրգանիզմ:

Անսեռ բազմացում — անսեռ և սեռական բազմացումների տարբեր ձևեր կան, որոնցից ամենակարևորներն են՝ կիսում, սպորառաջացում, բողբոջում, վեգետատիվ բազմացում:

Կիսմամբ բածանվում են շատ միաբջիջ օրգանիզմներ և նախակենդանիներ, որոնց միակ բջիջը բազմանում է միտոզով և առաջացնում երկու միանման օրգանիզմներ: Կան կենդանիներ(հիդրա, տափակ որդ) որոնք բազմանում են իրենց մարմինը մասերի բաժանելով, և ամեն մասը դառնում է առանձին ամբողջական օրգանիզմ:

Սպորառաջուցումը և բողբոջումը բնորոշ են թե միաբջիջ, թե բազմաբջիջ օրգանիզմներին: Անսեռ բազմացմամբ սպորառաջուցումը բնորոշ է ջրիմուռներին, մամուռներին և այլն: Բարենպաստ պայմաններում սպորը առանձին օրգանիզմի է վերածվում:

Բողբոջմամբ միաբջիջներից բազմանում են խմորասնկերը և որոշ նախակենդանիներ, որոնց դեպքում ծնողի օրգանիզմում աճում է կորիզ, որը մեծանում դառնում է ծնողի չափսերով և առանձնանում:

Բողբոջմամբ բազմաբջիջներից բածանվում են օրինակ պոլիպ հիդրան, որը պարունակում է ծնողի առանձնյակի երկու շերտն էլ: Հետո բողբոջը երկարում է: Վերջում ձևավոևված փոքրիկ հիդրան առանձնանում է ծնողից:

Բազմաբջիջ օրգանիզմների դեպքում կա բազմացման ևս մեկ տեսակ՝ վեգետատիվ օրգաններով բազմացում: Որպես վեգետատիվ օրգաններ կարող են լինել՝ բեղիկները, տերևները և այլն: Այս ձևը տարածված է հիմնականում գյուղատնտեսության բնագավառում:

Սեռական բազմացում — սեռական բազմացման տեսակներից են կուսածնությունը և պարթենոգենեզը, որը բնորոշ է՝ որդերին մեղուներին, մրջյուններին և որոշ սողունների: Այս բազմացման ժամանակ ձվաբջիջը մեծանում է զարգանում է առանց բեղմնավորման: Բայց այսպիսի բազմացումից հետո առաջանում է միայն մեկ սեռի առանձնյակ: Այսպիսով մեղուների օրգանիզմներում չբեղմնավորված ձվաբջիջներից ծնվում են արուները, իսկ բեղմնավորվածներից էգերը: Երբեմն անգամ անհրաժեշտություն է լինում առաջացնել կուսածնություն, որովհետև թթենու էգերը ավելի արժեքավոր են:

Անսեռ բազմացման գործընթացը ավելի հեշտ է, քանի որ հարկավոր է ընդհամենը մեկ առանձնյակ, սիկ սեռական բազմացման ժամանակ հարկավոր են երկու երկու սեռ, որոնցից յուրաքանչյուրն ունի հասունացած սեռականբջիջներ: Նաև անսեռ բազմացման գլխավոր յուրահատկություններից է այն, որ այդ բազմացման ժամանակ նոր առանձնյակները ունենում են համարյա նույն ժառանգական հատկանիշները և գենետիկա չի լինում:

Սեռական բազմացումը անսեռ բազմացման նկատմամբ ունի առավելություններ: Սեռական բազմացման դեպքում, նոր առաջացած օրգանիզմը ունի մորից և հորից սեռական բջիջներ, բայց դրանք լռիվ նույնը չեն, դա միաձուլման արդյունք է: Սեռական բազմացման ժամանակ, նոր օրգանիզմը ունենում է իր ծնողներին շատ նման և շատ տարբեր հատկանիշներ: Սա ունի արդեն շատ կարևոր կենսաբանական նշանակություն, քանի որ եթե բոլոր օրգանիզմները ունեն տարբեր ծնողներ և ժառանգներ, ապա նրանք գոյտևում են տարբեր մթնոլորտում և ունեն տարբեր պահանջներ: Բայց միևնույն է ցանկացած միջավայրի համար կգտնվի այնտեղին հարմար օրգանիզմ, որը կտա հետագա սերունդներ:

Ծածկասերմ բույսերի բազմացումը
Ինչպես արդեն գիտեք, ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը հանդիսանում են երկրագնդի վրա առկա ժամանակակից կատարյալ բուսատեսակները: Ծաղկավոր բույսերի կատարելագործման, տարածման և գերակշռության ձեռք բերման գործում կարևոր դեր է ունեցել բազմացման ձևերի զարգացումը: