Հունվարյան ստուգատես

Հունվարյան ճամբարի շրջանակներում դասընթացներով մասնակցեցի «Սովորող-սովորեցնող» նախագծին, որը  <<Դիջիթեք>>-ի ընթացքում ներկայացրեցի որպես հայտ։

 

Կորեերեն լեզվի և մշակույթի ուսումնասիրություն

Միասին սովորեցինք կորեական այբուբենի տառերի մի մասը։ Մասնակիցները սովորեցին կորեերեն արտահայտություններ, որոնց միջոցով կարող են շփվել։

 

Կորեերեն լեզվի և մշակույթի ուսումնասիրություն / Դաս 2

Դասի ընթացքում ուսումնասիրեցինք կորեական մշակույթը։ Խոսեցինք հետաքրքիր ավանդույթների և փաստերի մասին։ Ամփոփեցինք նաև այբուբենը։

Ես նույնպես մասնակցեցի դիջիթքի շրջանակներում կազմակերպված հանդիպումների, արարողությունների, դասընթացների։

 

Արևելյան դպրոց-պարտեզում մասնակցեցինք հանդիպման, որը չափազանց հետաքրքիր անցավ։ Մենք խոսեցինք անձնագրային տվյալների, քաղաքացիություն ստանալու և վիզաների մասին։ Սովորեցինք թե որ դեպքում է երեխան այս կամ այն երկրի քաղաքացիություն ստանում։ Թեմաներից մեկն էր նաև այն, թե որտեղ պետք է դիմել այս ոլորտի հետ կապված հարցերով։ Բավականին ուսուցողական դաս էր։ Մասնակցեցի նայև պոեզիայի օրվան, որը նվիրված էր Իվան Բունինին։ Մենք միասին կարդացինք Բունինի ստեղծագործություններից։ Քննարկեզինք միասին նրա կենսգրությունը, թե որտեղ է ապրել և ինչ գործունեություն է ունեցել։ Հղումը այստեղ։

 

Մասնակցեցի <<Արժեթղթերի շուկան ՀՀ-ում>> դասընթացին, որի ընթացքում ՀՀ բանկային և ֆինանսական համակարգի հետ ծանոթացում ունեցանք։ Ականատես եղանք ՀՀ ֆինանսական և բանկային համակարգը շուրջտարյա նախագծի շրջանակներում աշխատանքներին: Խոսեցինք բանկային համակարգի, վարկ և արժեթղթերի, վաճառքի հմտությունների մասին: Մասնկաիցելով նաև բիզնես մտածողության դասընթացին, ձեռք բերեցի գիտելիքներ բիզնեսի, ժամանակի ճիշտ կառավարման, նորաստեղծ բիզնես ստեղծելու ճիշտ ուղիների և մարքեթինգի մասին: Դասերը ընթացան պրեզենտացիայի տասքով, և այլ հետաքրքրություններով: Հղումը այստեղ։

 

Մասնագետների հետ հանդիպման ընթացքում կարողացանք մոտիկից ծանոթանալ բանկային աշխատանքի հետ։ Նախապես պատրաստած հարցերը տալիս ստացա նոր և ապագայում պիտանի գիտելիք։ Ասեմ որ այդ հիմնական գիտելիքները մեզ հետագա կյանքում դեռ շատ պետք կգա։ Հիանալի է, որ հնարավորություն ունեցանք այս բնագավառի նրբություններին ծանոթանալ հետց գործի վարպետներից։ Մասնակցեցի նաև ֆիլմի դիտմանը։ Ֆիլմը հայկական էր, որը շատ գովելի է։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի զարգացնենք կինո-ֆոտո ասպարեզը հայաստանում։ Այսպիսով ըստ իս այս տիպի ֆիլմերը մեզ մոտեցնում են այդ նպատակին։ Օրը համարում եմ լի և հաջողված։ Հղումը այստեղ։

 

Մեզ հաջողվեց ֆիլմադարանի քննարկման շրջանակում հանդիպում ունենալ «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչների կողմից հիմնադրված Ուջանի կինոդպրոցի անձնակազմի հետ։

Բավականին հետաքրքիր էր դիտել թեկուզ և ոչ պրոֆեսիոնալ սարքավորումներով նկարահանված, սակայն չափազանց զարմանահրաշ ֆիլմեր։ Ամեն մի ֆիլմ ուներ իր ասելիքը ուղղված դիտորթին։ Ֆիլմերը յուրովին գեղեցիկ էին, և դիտելիս առաջանում էին տարաբղետ հույզեր։ Հրաշալի է ունենալ քննարկումներ գործի վարպետների հետ։ Միասին շփվելով փոխանակել գիտելիքները միմյանց և սովորել մի նոր բան։

Երիտասարդ տարիներում են առաջանում հանճարները, իսկ այս տեսաֆիլմերի հեղինակները բավականին փոքր հասակում կարողանում են ստեղծել իրենցը՝ իրենց իսկ ձեռքով ստեղծվածը։ Այն ֆիլմը, որը տարբերվում է շատ մեծահասակների կողմից ստեղծված ֆիլմերից։

Ճանաչելով այսպիսի մարդկանց, կցանկանամ ասել, որ նրանք արժանի են հարագանքի։

Մեր ազգը պետք է կարևորի այսպիսի ձեռքբերումները։ Հղումը այստեղ։

 

Ագարակում մասնակցեցինք լավաշ թխելուն։ Այնքա՜ն հիանալի է հետևել այդ գործընթացին շրջապատված լինելով գեղեցիկ բնությամբ։ Նշեմ որ մասնակցելն ինձ համար ուսուցողական էր , քանի որ ես նույնպես սովորեցի, թե ինչպես պետք է թխել իսկական լավաշը։ Արդյունքը բավականին հաջողված էր։ Լավաշը և բոքոնները չափազանց համեղ էին։ Հյուրասիրություն կազմակերպեցինք և միասին ըմբոշխնեցինք։ Ինչ հաճելի է երգելով, քո իսկ ձեռքերով ստեղծել ինչ-որ բան, և կիսել այն մյուսների հետ։ Այսպիսով հուսամ դեռ շատ առիթներ կլինեն այպես հավաքվելու և միասնական ուժերով աշխատելու համար։ Հղումը այստեղ։

 

Մենք շրջայց կատարեցինք Աշտարակում։ Այցելեցինք Ծիրանավոր եկեղեցի, Կարմրավոր, Սպիտակավոր, Սուրբ Գևորգ եկեղեցի և այլ գեղատեսիլ վայրեր։ Նշեմ որ Աշտարակում բնակվող մարդիկ բավականին հյուրասեր և բարեհաբույր են։ Մեզ սրտաբաց, հյուրասիրություններով ընդունեցին իրենց գյուղում։ Դժվարությամբ հետ վերադարձա այդ վայրից, որովհետև կարծես արդեն կապնվել էի նրանց հետ։ Ճամփորդությունից շատ ջերմ և վառ հիշողություններ մնացին։ Հուսամ միասին կրկին կայցելենք այդ վայրը, քանի որ ընկերների և ուսուցիչների հետ ժամանակը չափազանց հետաքրքիր և աննկատ է անցնում։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին։ Հղումը այստեղ։

 

 

Բնագիտական ստուգատեսի ընթացքում կատարել եմ աշխատանքներ`

 

Այս տեսնյութում դուք կարող եք տեսնել, թե ինչպես կարելի է կաթից տնային պայմաններում ստանալ մածուն։ Գործընթացը բավականին հետաքրքիր է, իսկ արդյունքը հիյանալի։ Իսկապես խորհուրդ եմ տալիս փորձել ձեր իսկ ձեռքերով ստանալ մածուն։

 

Բնագիտական դիջիթաքի շրջանակներում կատարել եմ թարգմանություն որը կարող եք տեսնել այս հղումով։

Նյութը թարգմանաված է հետևյալ կայքից։

Թարգմանություն կատարելը բավականին հետաքրքրաշարժ և ուսուցողական էր, քանի որ աշխատանքը կատարելիս զուգահեռ սովորեցի բազմաթիվ փատեր, որոնք ընդլայնեցին իմ գիտելիքների պաշարը ֆիզիակաի հետ կապված։ Շներհակալ եմ կազմակերպիչներին այսպիսի հնարավորություն ընձեռնելու համար։

 

Անփոփումներ

 

Դիջիթեք

Բնագիտական Դիջիթեք

Մարզական ստուգաատես

Մասնագիտական ստուգատես

Օրվա ամփոփում