Օրվա ամփոփում

Այսօր մասնագետների հետ հանդիպման ընթացքում կարողացանք մոտիկից ծանոթանալ բանկային աշխատանքի հետ։ Նախապես պատրաստած հարցերը տալիս ստացա նոր և ապագայում պիտանի գիտելիք։ Ասեմ որ այդ հիմնական գիտելիքները մեզ հետագա կյանքում դեռ շատ պետք կգա։ Հիանալի է, որ հնարավորություն ունեցանք այս բնագավառի նրբություններին ծանոթանալ հետց գործի վարպետներից։ Մասնակցեցի նաև ֆիլմի դիտմանը։ Ֆիլմը հայկական էր, որը շատ գովելի է։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի զարգացնենք կինո-ֆոտո ասպարեզը հայաստանում։ Այսպիսով ըստ իս այս տիպի ֆիլմերը մեզ մոտեցնում են այդ նպատակին։ Օրը համարում եմ լի և հաջողված։

Առաջադրանք

Աշտարակի բարբառով գրված հեքիաթի այս հատվածը փոխադրիր գրական լեզվով։ 

Հ’առավօտը, լիսը վօր բ՛ացվէց, մէրս տավարը դուս հանէց, մի գ՛րվանքա բ՛ուրթ տվուց քվօրս, մի կտօր չօր հաց, գ՛նացինք։ Գնացինք, քվօրս շանց տվի քարափը, գ՛նաց, կաննէց գ՛լխին, թէշին մանէց. էլի քարափը ծակվէց, թէշին ընկավ մէչը, կռացավ տէհավ, մի պառավ կնիկ նստած ա, բ՛արկացած ասէց. «Նա՛նի, թէշին տո՛ւր»։ Պառավն ասէց. «Վօրթի՛, հ’արի, վէ կալ, տար, յէս մէնձ կնիկ էմ, կարալ չէմ տէղիցս կաննիլ»։ Ախչիկը բ՛արկացած ասէց. «Նանի, դ՛ուռը վօ՞րդի ա»։ Ասէց. «Ձ՛օրի միչօվն հ’արի»։ Ախչիկը ձ՛օրի միչօվը վէր էկավ, տէհավ մի գաղի դ՛ուռ բ՛աց ա, նէքսէվ մտավ, կռացավ, վօր թէշին վէ ունի, տէհավ, դուռը կա վօչ, ասէց. «Նանի՛, գուռը կօրցրի, հ’ո՞ւր ա»։ Նանն ասէց․ «Վօրթի, հըլա արի, բ՛ան պըտիմ ասիլ։ Գնաց պառավի կուշտը։ «Մի,— ասէց,— ավիլը վէ կալ, մէր տունը սրփա»։ Ախչիկը սրփէց պրծավ, պառավն ասէց, «Վօրթի՛, մէ՞ր տունն ա թամուզ, թէ՞ ձ՛է՞ր»։ Ախչիկը բ՛արկացած ասէց․ «Մէր տունը թամուզ ա, ձ՛էր տունը՝ մուռտառ»։

Առավոտյան լույսը բացվելուն պես, մայրս դուրս հանեց անասունը, 500 գրամ բուրդ տվեց քրոջս, մի կտոր չոր հաց, և գնացինք։ Գնացինք, քրոջս քարափը ցույց տվեցի, գնաց կանգնեց գլխին ու իլիկը սկսեց մանել։ Քարափը ծակվեց ու իլիկը ընկավ մեջը, կռացավ, որ վերցնի մի պառավ կին էր նստած, բարկացած ասեց. <<Նանի՛, իլիկը տո՛ւր>>։ Պառավը ասեց. <<Աղջիկս, դու արի վերցրու, տար, ես մեծ կին եմ, չեմ կարողանում շարժվել տեղիցս։ Աղջիկը բարկացած ասաց.<<Բա ճանապարհը ու՞ր է>>։ Պառավն ասաց. <<Արի ձորի միջով>>։ Աղջիկը ձորի միջով սկսեց գնալ տեսավ մի գաղտնի դուռ բաց է, ներս մտավ, կռացավ, որ իլիկը բարձրացնի, տեսավ դուռը չկա, ասաց. <<Նանի՛, ճանապարհը կորցրի, ու՞ր է։ >> Նանին ասաց. <<Աղջի՛կս, արի այստեղ մի բան ասեմ։ Գնաց պառավի մոտ։<< Մի ավել վերցրու ու մեր տունը մաքրի>>, – պառավը ասաց։ Աղջիկը մաքրեց վերջացրեց, պառավն ասեց <<Աղջի՛կս, մե՞ր տունն է մաքուր, թե՞ ձեր>>։ Բարկացած աղջիկը ասաց. <<Մեր տունը մաքուր է, ձերը կեղտոտ է>>։