Ճամփորդություն դեպի Աշտարակ

Մենք այսօր շրջայց կատարեցինք Աշտարակում։ Այցելեցինք Ծիրանավոր եկեղեցի, Կարմրավոր, Սպիտակավոր, Սուրբ Գևորգ եկեղեցի և այլ գեղատեսիլ վայրեր։ Նշեմ որ Աշտարակում բնակվող մարդիկ բավականին հյուրասեր և բարեհաբույր են։ Մեզ սրտաբաց, հյուրասիրություններով ընդունեցին իրենց գյուղում։ Դժվարությամբ հետ վերադարձա այդ վայրից, որովհետև կարծես արդեն կապնվել էի նրանց հետ։ Ճամփորդությունից շատ ջերմ և վառ հիշողություններ մնացին։ Հուսամ միասին կրկին կայցելենք այդ վայրը, քանի որ ընկերների և ուսուցիչների հետ ժամանակը չափազանց հետաքրքիր և աննկատ է անցնում։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին։