Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ
Դիպլոմային նախաագիծ
Թեմա՝ Կոնցեպտուալ լուսանկարչություն
Մասնագիտություն՝ Լուսանկարչական գործ
Ուսանող՝ Ջուլիա Ասրյան Արմենի
Ղեկավար-լուսանկարիչ՝ Սուսան Ամուջանյան
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
- Ներածություն
- Դիմանկար
- Արևեստագետները
- Բովանդակություն
- «Աստղային դիմանկարներ»
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Դիմանկարների այս շարքը սկսելիս ես ծանոթացա կոնցեպտուալ լուսանկարչության և արվեսի պատմությանը, հեղինակներին և դրան գեներացնող խնդիրներին։ Քանի որ այս ուղությունը ինձ շատ հոգեհարազատ դարձավ, ես որոշեցի ստեղծել դիմանկարների շարք, որը իր կատրմամբ մոտ կլինի կոնցեպտուալ լուսանկարչությանը։
Կոնցեպտուալ արվեստ
Կոնցեպտուալիզմը՝ կոնցեպտուալ արվեստը, շարժում է, որը սկիզբ է առել 1960-ականների վերջին Եվրոպայում և Ամերիկայում։ Նպատակն էր ոչ թե ֆիզիկական և էմոցիոնալ-գեղագիտական արտահայտումը, այլ գաղափարների փոխանցումը։
Արվեստի պատմաբանները կարծում են, որ կոնցեպտուալիզմ շարժումը սկսել է դադաիզմի և սյուրռեալիզմի տեսաբան Մարսել Դյուշանը, ով առաջինն է հայտնաբերել արվեստի գործերի տեսքով պատրաստի իրերը օգտագործելու գաղափարը։ Նկարիչն իր անսպասելի «գործերով» դրդեց դիտողին փնտրել «ի՞նչ է արվեստը» հարցի պատասխանը։
Կոնցեպտուալիզմի հետևորդները ձգտում են, որ արվեստի գործը նման չլինի այլ գործերի և չհամապատասխանի հասարակության մշակութային, առևտրային արժեքներին: Վարպետներն օգտագործում են գրաֆիկայի, լուսանկարչության, գեղագրության և օպտիկական էֆեկտների տեխնիկա: Ստեղծագործության հերոսը կարող է լինել առարկան, ժեստը, միջավայրը կամ հենց ստեղծագործության հեղինակը:
Մեր կողմից ուսումնասիրված կոնցեպտուալ արվեստտագետներ՝
- Մարսել Դյուշան
- Քոշուտ
- Սոֆի Քալ
- Քրիստո Յավաշև
- Մարտա Ռոսլեր
- Թոմաս Ռուֆ
- Թոմաս Շթրուտ
- Դյուսենդորֆյան լուսանկարչության դպրոց
Նախագիծ
«Աստղային դիմանկարներ»
Նախագծում լուսանկարահանվել է 144 մարդ՝ յուրաքանչյուր հորոսկոպի նշանից 12-ական ներկայացուցիչ ընտրելով։ Նպատակն էր հասկանալ, թե ինչ ընդհանրություններ կամ յուրահատկություններ ունեն նույն հորոսկոպի նշանի տակ ծնված մարդիկ։ Հետաքրքիր էր պարզել հորոսկոպային կարծրատիպերի իրական կամ մտացածին լինելը։ Հորոսկոպը երբեմն պարտադրանք է լինել որոշակի տեսակի։ Նախագծի նպատակն է քանդել միֆերը կամ ընդունել կարծրատիպերը։ Նախագծում ինտեգրված են հիմնականում անծանոթ մարդիկ, որոնց ես հանդիպել եմ փողոցում, և իմ շարքի կարևոր մաս է կազմում հենց այս պահը, երբ ես խնդրել եմ անծանոթ մարդկանց կանգնել և դիրքավորվել իմ օյեկտիվի առջև։ Իմ աշխատանքի կարևոր բաղադրիչները այն երկխոսություններն էին, որոնք ես ունենում էի նկարվողների հետ։ Հորոսկոպի տարբեր նշանների մոտ ես որևիցե վարքային ընդհանրություն կամ ֆիզիկական նմանություն չգտա։
Իմ նախագծի կարևոր մաս են
1.Ոսումնասիրել անծանոթ մարդուն իմ տեսախցիկի առջև։ Տարեցները ավելի հեշտ էին համաձայնվում նկարվել և ավելի մեծ վստահություն ունեին իմ նկատմամբ, իսկ երիտասարդները խուսափում էին նկարվել։ Այս նախագծի շնորհիվ ես հասկացա, թե ինչքան հայ մարդիկ մեծ պատրաստանություն ունեն փոխօգնության, քանի որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր չէին ուզում նկավել, լսելով, որ սա դիպլոմային նախագիծ է, համաձայնվում էին նկարվել։ Ես նկատեցի այն կապը, թե ինչպես են լուսանկարիչն ու նկարվողը հայտնվում նույն զգացական վիճակում։ Լուսանկարչական ապարատը կարծես հաղորդիչ լիներ, որը փոխանցում էր այդ վիճակը երկու տարբեր կողմերին։
2.Ուսումնասիրել իմ և օտար մարդկանց հարաբերությունը։ Իմ պերսոպաժների ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ հնարավորինս չխանգարեմ իրենց այդ պահի գործունեությանը։ Ես մոտենում էի այն մարդկանց, ովքեր առավել խաղաղ և զբոսանքի դուրս եկած մարդկան տպավորություն էին թողնում։ Մինչ այս պահը ինձ դժվար էր դիմանկար ժանրում լուսանկարել, քանի որ ինձ համար բարդ էր փոխհարաբերվել մարդկանց հետ։ Այս նախագիծը փորձություն էր ինձ համար հաղթահարելու այդ խոչնոտը։
Բարձր որակի նկարների համար հետևեք հղմանը։