Ալֆրեդ Էյզենշտադտ

վերջում զորակոչվել է հրետանային ծառայության, 1918 թվականին վիրավորվել է։ 1920-ական թվականներին աշխատել է գալանտերեաների վաճառող, 1928 թվականից վաստակել է լուսանկարչությամբ, 1929 թվականին սկսել է պրոֆեսիոնալ զբաղվել լուսանկարչությամբ։ Որպես լուսանկարիչ Ալֆրեդի առաջին առաջադրանքը եղել է 1929 թվականին՝ Թոմաս Մանի Նոբելյան մրցանակի պարգևատրման հանդիսակարգի ֆոտոռեպորտաժը։ Մինչպատերազմյան շրջանում նրա ամենահայտնի լուսանկարներից մեկը 1933 թվականին Ժնևում կայացած Ազգերի Լիգայի կոնֆերանսում Յոզեֆ Գեբելսի լուսանկարն էր։ 1935 թվականյին Գերմանիայից տարագրվել է ԱՄՆ, որտեղ մինչև կյանքի վերջն ապրել է Նյու Յորքում։ Միացյալ Նահանգներ տարագրվելուց հետո նա սկսել է աշխատել Harper’s Bazaar, Վոգ, ինչպես նաև Town and Country ամսագրերի համար։ 1936-1972 թվականներին աշխատել է լուսանկարիչ Life ամսագրում, իր լուսանկարները հայտնվել են ամսագրերի կազմերին 90 անգամ, ինչպես նաև հրատարակման համար կատարել է ավելի քան 2500 առաջադրանք։ Մարդկանց լուսանկարները Ալֆրեդին օգնեցին գրել իր անունը լուսանկարչության պատմության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *