Ռոբերտ Ֆրանկ

Լուսանկարել սովորել է Բազելում ու Ցյուրիխում, որտեղ նաև աշխատել է որպես լուսանկարիչ։ 1946 թվականին լույս է ընծայել լուսանկարչական իր առաջին ժողովածուն։ 1947 թվականին մեկնել է Նյու Յորք, լուսանկարներ արել նորաձևությունների Harper’s Bazaarամսագրի համար։ Հաջորդ տարում այցելել է Պերու և Բոլիվիա, ստեղծած աշխատանքների հիման վրա մի նոր գիրք հրատարակել Վերներ Բիշոֆի հեղինակակցությամբ։ 1950-1951 թվականներին ճամփորդել ու լուսանկարել է Եվրոպայում, այնուհետև երեք տարի շարունակ ԱՄՆ-ում լուսանկարներ է արել մի շարք ամսագրերի ( Life , Look , McCall’s ) համար։ 1955 թվականին արժանացել է Գուգենհայմի կրթաթոշակի, ինչի շնորհիվ կարողացել է կենտրոնանալ ԱՄՆ-ի տարբեր վայրերում լուսանկարներ անելու վրա, լուսանկարներ, որոնք հետագայում հիմք են հանդիսացել իր գլուխգործոցը համարվող «Ամերիկացիներ» ժողովածուն ստեղծելու համար (այն առաջին անգամ լույս է տեսել 1958 թվականին Փարիզում, Les Americains խորագրով)։ Ուսումնասիրողներից շատերի կարծիքով The Americans-ը փոխել է լուսանկարչության բնույթը, էականորեն ընդլայնել ասելիքի և դրա մատուցման ձևի սահմանները, դրանով իսկ դարձել 20-րդ դարի առավել մեծ ազդեցություն գործած լուսանկարչական գիրքը։ Հետագայում Ֆրանկն իր ուժերը փորձել է նաև կինոյում ու վիդեոյում, փորձեր է արել՝ լուսանկարչության և ֆոտոմոնտաժի մանիպուլյացիաներ կիրառելով։ 1959 թվականից ձեռնամուխ է եղել ֆիլմեր նկարահանելու գործին և այդ ասպարեզում ընդհանուր առմամբ ստեղծել է 31 աշխատանք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *