Ֆովիզմ

Ֆովիզմը համարվում է 20-րդ դարիմոդեռնիստական առաջին հոսանքը: Այս ոճիանվանումը գալիս է ֆրանսերեն fauve-վայրիբառից: Առաջին անգամ այն օգտագործվել է1905թ. Փարիզյան Աշնանային սալոնիցուցահանդեսներից մեկի ժամանակ, որտեղներկայացված էին Անրի Մատիսի, ԱնդրեԴերենի, Մորիս Վլամինկի, Ժորժ Ռուոյի, Կես վանԴոնգենի, Ալբեր Մարկեի աշխատանքները:Քննադատ Լուի Վոքսելը, տեսնելով նրանցստեղծագործությունները, համեմատում է դրանցթողած տպավորությունը մի այնպիսիզգացողության հետ, որը կառաջանար այնդեպքում, երբ Դոնաթելլոյի արձանը հայտնվերվայրի գազանների կողքին…Այս պատճառովվերը նշված նկարիչներին սկսում են անվանել«Վայրենիներ»… Նրանք արվեստ են ներխուժումպատահական բայց վստահորեն, սակայն երբեքէլ չհամաձայնեցին «վայրի գազաններ» պիտակավորման հետ։

Ֆովիստների համար բնորոշ է դառնում իրենցիցառաջ գոյություն ունեցող արվեստի ժխտումը:Նրանք կարծում էին, որ զգացմունքայնությունըպետք է գերակայի ինտելեկտի նկատմամբ ևհարկավոր է պատկերել այն, ինչ զգում ես, ոչ թեայն ինչ տեսնում ես ակմ այն, ինչ միշտ պատկերելեն բոլորը: Ֆովիստների կարծիքով նկարիկոմպոզիցիայում առարկան այնքան էլ կարևորդեր չունի: Նրանք գործ ունեն «լղոզված, փափուկ» առարկաների հետ, որոնք տարեբարակելի ենդառնում հիմնականում գույնի և ծավալի միջոցով: Ֆովիստներն իրենց տարերային, դինամիկաշխատանքներում ընդգծում էին վառ գույներիսրաթափանց մաքրությունն ու հակադրությունը, լոկալ գույների ակնհայտ ինտենսիվությունը, ռիթմի սրությունը։ Նրանք գտնում էին, որգծանկարը ստեղծագործության ստեղծմանհարցում զբաղեցնում է ամենահետին տեղը: Ֆովիզմի համար հատկանշական են պարզգույների ծայրահեղ ինտենսիվ հնչողությունը, գունային հարթությունների կոնտրաստայինհամադրումը, ձևի պարզեցումը զուտ ուրվագծմանաստիճանի, հեռանկարի, լույս ու ստվերիժխտումը:

Ֆովիստի հետևորդներից մի մասիստեղծագործության մեջ զգալի էրպոստիմպրեսիոնիստների, վան Գոգի, Գոգենի, դիվիզիոնիստների ազդեցությունը: Այս իզմինկարիչները ձգտում էին գույնի արտասովորարտահայտչականության: Նրանք օգտագործումէին կտրուկ կոնտրաստներ` վառ ու լոկալգույներով, որոնք միանգամից որևէտպավորություն էին թողնում դիտողի վրա: Ֆովիստները չէին ձգտում պատկերել իրականաշխարհը: Նրանց պատկերած ֆորմաներն ուֆիգուրները ոչ իրական են, խաբուսիկ, նույնիսկլղոզված ու «սխալ»: Նարնջագույն մարդիկ, կապույտ դեմք, կանաչ երկինք…սա է ֆովիզմը` այն ամենը ինչ կարելի է զգալ և պատկերել…Սակայն, այս ուղղության նկարիչներըսահմանափակ էին ժանրերի հարցում: Նրանքգրեթե հրաժարվեցին դիմանկարի ժանրից, ստեղծագործում էին հիմնականում բնանկարի,նատյուրմորտի ժանրերում` պատկերելով նաևինտերիերներ, ֆիգուրներով կոմպոզիցիաներ ևայլն:
Ֆովիստների դպրոցի առաջամարտիկըհամարվումէ Անրի Մատիսը, ով օպտիկականգույնով իսկական հեղափոխություն է անումգեղանկարչության մեջ: Սրա վառ ապացույցը«Տիկին Մատիս. կանաչ գիծ» ստեղծագործությունն է:

Նկարիչը պնդում էր, որ ոչ թե կանանց է նկարում,այլ նկարներ…Իսկ գույնի մասին, որը գլխավորն էայս իզմի հետևորդների մոտ, Մատիսն ասել է. «Մեկ երանգն ընդամենը գույն է, երկու երանգը միասին արդեն մի հարաբերություն է, մի կյանք: Գույնը նշանակալից է դառնում միայն հարևանգույնի հետ հարաբերության ժամանակ: Հիշեք ձերառաջին տպավորությունը. այս զգացողությունըամենակարևորն է…»:
Ուղղության բոլոր անդամներն իրենցստեղծագործական կյանքում ինքնատիպ ենյուրովի: Դերենը միշտ հավատարիմ է մնում հինվարպետների ավանդույթներին, Ռուոն` իրվիտրաժային տեխնիկային, վա Դոնգենը` ցածրխավի մարդկանց երևացող, պատակեռլիդիրքում պատկերելուն, Մառկեն` իրնավահանգիստներին, Վլամինկը`դինամիկբնանկարներում և այլն:
Ֆրանսիայում ձևավորված արվեստի ուղղությունըտարածում է գտնում նաև Եվրոպայի մյուսերկրներում: Իզմի հետևորդներից են դառնումնաև Շարլ Կամուանը, Լուի Վալտան, ԱնրիԷվենեպուլը, Մորիս Մարինոն, Ժան Պյուին, ԱնրիՄանգեն, Ռաուլ Դյուֆին, Օտոն Ֆրիեզը և այլք:

Գեղանկարչության նորաստեղծ ուղղությունըկարճատև կյանք ապրեց։ Այն ներկայացնողնկարիչների խումբը փարիզյանցուցահանդեսներին մասնակցեց միայն երեքտարի շարունակ՝ 1905-1907թթ., որից հետո խումբըցրվեց, իսկ ներկայացուցիչները շարունակեցինաշխատել գեղանկարչության տարբերուղղություններում: Գնալով ֆովիստներն էլ ավելիհեռացան իրական աշխարհից, իրականնկարչությունից, ինչը հանգեցրեց մեկ այլուղղության` էքսպրեսիոնիզմի ստեղծմանը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *