«Դիջիթեք 2022» ամփոփում

Այս տարվա Դիջիթեքյան ամիսը բավականին հետաքրքիր էր և լեցուն։ Դիջթեքի շրջանակներում մենք հանդես եկանք ոչ միայն ուսանողի, այլ նաև դասավանդողի դերում։ Ստացանք և փոխանցեցինք բազմաթիվ տեղեկություններ։ Ուսուցանելը ինչքան դժվար էր, այդքան էլ հետաքրքիր էր։ Դասավանդլու ընթացքում մենք ինքներս սովորում էինք որոշ բաներ, որոնք մեզ ապագայիում դեռ պետք կգան։ Մենք սովորեցինք, թե ինչպես պետք է վարվել երեխաների հետ, որպեսզի դասընթացը լինի արդյունավետ և հետաքրքիր։ Դասնընթացավար լինելը մեծ պատասխանտություն է։ Ես և իմ ընկերները ուսուցիչների հետ միասին համախմբվելով այս ամիսը դարձրեցինք մեր կյանքի մի մասը։ Արևելյան դպրոցում մեր թեման էր դիմանկարը։ Մենք բացատրեցինք երեխաներին, թե ինչ է այն։ Ծանոթացանք նոր լուսանկարիչների հետ։ Նկարագրեցին նկարեր որից հետո սովորեցին կարդալ պատկերը։ 5-6 տարեկանների խմբում նույնպես ըստ նախագծի դասավանդեցինք։ Աշակերտների հետ խցիկով լուսանկարներ ստեղծեցինք։ Լուսանկարեցինք միմյանց և զանազան առարկաներ։ Նաև մասնակցել եմ այլ անձանց կողմից նախաձեռնված հանդիպումների։ Եվ մասնակցել եմ ստուգատեսների։ Մարզական ստուգատեսի շրջանակներում մեկնել եմ սահադաշտ և լուսանկարել։ Այնտեղ բավականին հետաքրքիր էր։ Օրը լեցուն էր և լի մարզական ոգեշնչմամբ։ Մի խոսքով այս ամիսը անցավ շատ արագ, բայց արդյունավետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *