Ցրտահարություն

Ցրտահարությունն իրենից ներկայացնում է օրգանիզմի հյուսվածքների վնասումը ցրտից: Տարբերում են ցրտահարության երկու տեսակ ընդհանուր և տեղային: Առավել հաճախ ցրտահարվում են ձեռքերի և ոտքերի մատները, քիթը, ականջախեցիները, այտերը։ Վերջույթների սրունքաթաթային և ճաճանասդաստակային հոդերից վեր, ինչպես նաև նստատեղի, որովայնի և մարմնի այլ հատվածների ցրտահարությունը հազվադեպ է, սովորաբար լինում է ընդհանուր սառեցման ժամանակ։ Ցրտահարությունը պետք է տարբերել ընդհանուր սառեցումից:

Պատճառներ
Հիմնական պատճառն արյունատար անոթներում երկարատև կծկանքի (ցրտի նկատմամբ օրգանիզմի պաշտպանական հակազդեցության) հետևանքով առաջացած փոփոխություններն են։ Ցրտահարություն կարող է առաջանալ ոչ միայն սառնամանիքի, այլև 0 ° C-ի և մոտ ջերմաստիճանի, հատկապես խոնավության և քամու պայմաններում։ Պատերազմի ժամանակ մարդկանց ոտնաթաթերը հաճախ են ցրտահարվում խոնավ խրամատներում երկարատև մնալուց, երբեմն նույնիսկ 0 ° C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Ցրտահարությունը լինում է ջրում երկարատև մնալուց՝ նավի վթարից, ձկնորսության ժամանակ և այլն։ Նման պայմաններում հատկապես չմարզված, ցրտի նկատմամբ գերզգայուն մարդկանց բնական ջերմակարգավորման մեխանիզմներն ի վիճակի չեն պահպանելու մարմնի ծայրամասերի ջերմաստիճանը։ Դրանցում աստիճանաբար դանդաղում և այնուհետև դադարում է արյան շրջանառությունը։ Իսկ երբ օրգանիզմն այլևս ի վիճակի չէ դիմադրելու ցրտին, հյուսվածքներում տեղի են ունենում խորը փոփոխություններ` բջիջները մահանում են: Վտանգավոր, աստիճանի հասած կծկանքի ախտանշաններն են մաշկի անզգայացումը և գունատվելը։ Ցրտահարությանը նպաստում են կիպ, արյան շրջանառությունը դժվարացնող, խոնավ հագուստը և կոշիկները, ինչպես նաև ձեռնոցները, հիվանդությունների, արյան կորստի, հարբեցողության հետևանքով օրգանիզմի թուլացումը։

Դիջիթեք «Դիմանկար»

Նախագծի հղումը

Առաջին օրվա ամփոփում

Այսօր մենք սովորողներին ներկայացրեցինք դիմանկար թեման։ Խոսեցինք վերոնշյալ թեմայի մասին, դիտեցինք նկարներ և վերլուծեցինք։ Աշակերտները հարցերի միջոցով ծանոթացան դիմանկարի հետ։ Վերլուծեցինք լուսանկարչի և լուսանկարի թեման, թե ով է լուսանկարիչը և ինչ է լուսանկարը։ Կարծում եմ զրույցը տեսքով դասենթացը բավականին ուսուցողական էր և հետաքրքիր։ Սիրով կսպասենք մեր նոր հանդիպմանը։

Աշակերտի պատում

Երկրորդ օրվա ամփոփում

Այսօր մեր երկրորդ դասի ընթացքում նկարագրեցինք լուսանկարներ դիմանկարի ոճով։ Ծանոթացանք տարբեր լուսանկարիչների հետ՝ Ռիչարդ Ավեդոի, Սելլի Մենի, Դիանա Արբուսի։ Երեխանները կարդում էին նկարը և իրենց տարբեր կարծիքները հայտնում։ Տարբերակեցինք լուսանկարը պատկերից։ Աշխատեցինք դասի ընթացքում, որպեսզի երեխանները նույնպես փորձեցին լուսանկարել։ Դասը ինտերակտիվ էր։

Ներկայացրեցինք և կարդացինք այս նկարները:

Երրորդ օրվա ամփոփում

Այսօր մենք ուսումնասիրեցինք դիմանկար թեման։ Սովորեցինք կարդալ նկարները։ Միասին դիտելով այդ նկարները խոսեցինք նրանց մասին։ Բնութագրեցինք յուրաքանչյուր նկարը։ Երեխաները իրենց հերթին կարծիք ասացին մեր ցուցադրած նկարների մասին։ Դասը բավականին հետաքրքրաշարժ էր և երեխաները ներգրառված էին թեմայի մեջ։ Կրկնելով մեր նախորդ թեման կարողացանք ամրապնդել այն երեխաների մեջ։

Չորրորդ օրվա ամփոփում

Այս անգամ երեխաների հետ միասին ուսումնասիրեցինք Ռիչարդ Ավետոնին։ Խոսեցինք իր կենսագրության, գործունեության և պատմության մասին։ Երերխաների մեջ տպավորվեց նրա կերպարը։ Աշակերտները դիտեցին իր նկարները և նկարագրեցին։ Այսօր երեխաները նաև լուսանկարեցին և լուսանկարվեցին։ Սովորեցին դիմանկար ստեղծել։ Նրանք միմյանց նկարելով ավելի լավ հասկացան դիմանկարի սկզբունքը։

Հինգերորդ օրվա ամփոփում

Այսօր երեխաները գերակտիվ էին դասին։ Վերհիշեցինք մեր անցած լուսանկարիչներին։ Նրանք յուրացրել էին թեման։ Նաև անրադարձանք լուսանկարչական պլաններին։ Իրենց լուսանկարները քննարկեցինք, կարդացին իրենց իսկ լուսանկարած լուսանկարները։ Տնային առաջադրանք ստացան դիմանկար լուսանկարեն տանը և պետք է քննարկենք հաջորդ դասին։

Վեցերորդ օրվա ամփոփում

Այս անգամ երեխաների հետ ամփոփում կատարեցինք։ Սովորողները պատմուներ գրեցին։ Գրելու շնորհիվ ամրապնդեցինք մեր անցած թեման։ Ստանալով նրանց աշխատանքները մենք համոզվեցինք, որ աշակերտները յուրացրել են թեման։ Մեզ շատ հաճելի էր նրանց հետ աշխատելը։ Կարծում եմ մեր դասընթացները ինչ-որ բանով իրենց համար օգտակար եղան և դա հաճելի է։

Սովորողների պատուները

Տիգրան Սահակով

Արսեն Հյուսնյան

Գագիկ Մանուկյան

ՌաֆայելԳրիգորյան

Վալերիկ Հայրապետյան

Գեղամ Առաքելյան

Դավիթ Աբրահամյան