Դիջիթեք «Դիմանկար»

Նախագծի հղումը

Առաջին օրվա ամփոփում

Այսօր մենք սովորողներին ներկայացրեցինք դիմանկար թեման։ Խոսեցինք վերոնշյալ թեմայի մասին, դիտեցինք նկարներ և վերլուծեցինք։ Աշակերտները հարցերի միջոցով ծանոթացան դիմանկարի հետ։ Վերլուծեցինք լուսանկարչի և լուսանկարի թեման, թե ով է լուսանկարիչը և ինչ է լուսանկարը։ Կարծում եմ զրույցը տեսքով դասենթացը բավականին ուսուցողական էր և հետաքրքիր։ Սիրով կսպասենք մեր նոր հանդիպմանը։

Աշակերտի պատում

Երկրորդ օրվա ամփոփում

Այսօր մեր երկրորդ դասի ընթացքում նկարագրեցինք լուսանկարներ դիմանկարի ոճով։ Ծանոթացանք տարբեր լուսանկարիչների հետ՝ Ռիչարդ Ավեդոի, Սելլի Մենի, Դիանա Արբուսի։ Երեխանները կարդում էին նկարը և իրենց տարբեր կարծիքները հայտնում։ Տարբերակեցինք լուսանկարը պատկերից։ Աշխատեցինք դասի ընթացքում, որպեսզի երեխանները նույնպես փորձեցին լուսանկարել։ Դասը ինտերակտիվ էր։

Ներկայացրեցինք և կարդացինք այս նկարները:

Երրորդ օրվա ամփոփում

Այսօր մենք ուսումնասիրեցինք դիմանկար թեման։ Սովորեցինք կարդալ նկարները։ Միասին դիտելով այդ նկարները խոսեցինք նրանց մասին։ Բնութագրեցինք յուրաքանչյուր նկարը։ Երեխաները իրենց հերթին կարծիք ասացին մեր ցուցադրած նկարների մասին։ Դասը բավականին հետաքրքրաշարժ էր և երեխաները ներգրառված էին թեմայի մեջ։ Կրկնելով մեր նախորդ թեման կարողացանք ամրապնդել այն երեխաների մեջ։

Չորրորդ օրվա ամփոփում

Այս անգամ երեխաների հետ միասին ուսումնասիրեցինք Ռիչարդ Ավետոնին։ Խոսեցինք իր կենսագրության, գործունեության և պատմության մասին։ Երերխաների մեջ տպավորվեց նրա կերպարը։ Աշակերտները դիտեցին իր նկարները և նկարագրեցին։ Այսօր երեխաները նաև լուսանկարեցին և լուսանկարվեցին։ Սովորեցին դիմանկար ստեղծել։ Նրանք միմյանց նկարելով ավելի լավ հասկացան դիմանկարի սկզբունքը։

Հինգերորդ օրվա ամփոփում

Այսօր երեխաները գերակտիվ էին դասին։ Վերհիշեցինք մեր անցած լուսանկարիչներին։ Նրանք յուրացրել էին թեման։ Նաև անրադարձանք լուսանկարչական պլաններին։ Իրենց լուսանկարները քննարկեցինք, կարդացին իրենց իսկ լուսանկարած լուսանկարները։ Տնային առաջադրանք ստացան դիմանկար լուսանկարեն տանը և պետք է քննարկենք հաջորդ դասին։

Վեցերորդ օրվա ամփոփում

Այս անգամ երեխաների հետ ամփոփում կատարեցինք։ Սովորողները պատմուներ գրեցին։ Գրելու շնորհիվ ամրապնդեցինք մեր անցած թեման։ Ստանալով նրանց աշխատանքները մենք համոզվեցինք, որ աշակերտները յուրացրել են թեման։ Մեզ շատ հաճելի էր նրանց հետ աշխատելը։ Կարծում եմ մեր դասընթացները ինչ-որ բանով իրենց համար օգտակար եղան և դա հաճելի է։

Սովորողների պատուները

Տիգրան Սահակով

Արսեն Հյուսնյան

Գագիկ Մանուկյան

ՌաֆայելԳրիգորյան

Վալերիկ Հայրապետյան

Գեղամ Առաքելյան

Դավիթ Աբրահամյան

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *