Մայիսյան հերոսամարտ

Օգտտվելով հանգամանքից, թուրքական զորքերը մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը (Գյումրին) և առաջ շարժվոցին երկու հիմնական ուղղություններով։ Հայկական ազգային զորամասերը անկարող էին երկարատև դիմադրություն ցույց տալ զավթիչներին։ Հայ ժողովրդի վրա նորից կախվեց ֆիզիկական բնաջնջման վտանգը։ Թուրքական զորքերի մի խմբավորուն շարժվեց հարվ դեպի Արարատյան դաշտ՝ Երևանը գրավելու, իսկ մյուս մասը ՝ դեպի Համամլու (Սպիտակ) – Մեծ Ղարաքիլիսա (Վանաձոր) – Դիլիջան – Ղազախ, ռազմավարական ուղղություն վերցնելով դեպի Թիֆլիս ու Բաքու։

Արարատյան դաշտ ներխուժած թւորք ռզավթիչները մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատ գյուղը ու կայարանը։ Հայ ժողովուրդը ազգային – ազատագրական պատերազմի ելավ, ուր վճռվելու էր նրա լինել-չլինելու հարցը։ Մայիսի 22-ին սկսվեց Սարդարապատի պատմական հերոսամարտը։ Հայրենիքի ր Երևանի պաշտպանության համար ոտքի ելավ Երևանի և շրջակա գյուղերի ողջ հայ բնակչությունը։ Արարատյան ռազմաճակատի հրամանատարն էր զոր․ Մ․Սիլիկյանը, Սրդարապատի զորամիավորմանը՝ գնդապետ Դանիելբեկ Փիրումյանը, իսկ ինքնապաշտպանության ոգին՝ Երևանի դիկտատոր Արամ Մնուկյանը։ Մի քանի օր տևած համառ ու ծանր մարտերից հետո թուրքական շուրջ 15 հազարանոց զորքը ջաղջախվեց և նահանջեց դեպի Գյումրի։ Մայիսի 22-ին թուրքական մի դիվիզիա, գրավելով համամլուն ուղղվեց դեպի Բաշ Ապարան՝ փորձելով Երևանի վրա գրոհել հյուսիսից և դուրս գալ Սարդարապատի մոտ՝ հայկակն զորամասի թիկունք։ Բաշ Ապարանում գործող հայկական զորամասը, զորավար Դրոյի հմւոտ ղեկավարությամբ մյիսի 23-ից 27-ի ընթացքում կարողացավ հետ շպրտել թուրքերի բելոր գրոհները և մայիսի 28-ին, մի խիզախ հկագրոհով փախուստի մատնեց թշնամուն։ Մայիսի 24-ից 28-ը ահեղ մարտեր տեղի ունեցան Ղրաքիլիսայի ուղղությամբ։ Ղարաքիլիսայի կռիվներու աչքի ընկան գնդապետներ Ա․Բեյ-Մամիկոնյանը, Ն․Ղորմանյանը և այլք։

Այսպիսով, Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղրաքիլիսայի մայիսյան հերոսամարտերում հայ ժողովուրդը գերմարդկային ճիգերով կարողացավ թշնամուն արժանի հակահարված տալ և վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու ու տեղի հայությանը վերացնելու երիտթուրքական ծրագրերը։ Հայ ժողովուրդւ ոչ միայն պաշտպանեց իր ֆիզիկական գոյությունը, այլև ստիպեց հակարակորդին հաշվի նստել իր հետ և ճանաչել իր անկախ ապրելու իրավունքը։ Մայիսյան հերոսական շաբաթը նշանավոր դարձավ ոչ միայն իր հաղթական ճակատամարտերով, արլև Հայստանի անկախության հռչակումով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *