Համագործակցային նախագիծ

Այսօր մենք միասին մասնակցեցինք քննարկման։ Նախագծի մասնակիցները ներկայացնում էին իրենց նախապես տրված թեմաները քննարկելով այն մյուսների հետ։ Մեր խմբին տրված թեման էր «Հայաստանի անկախ հանրապետության քսանհինգամյա ուղին»։ Այս թեման բավականին հետաքրքիր էր, քանի որ մենք խոսում էինք հայաստանի հանրապետությունների, առաջին նախագահի, ԽՍՀՄ-ի տարիների, Հայաստանի անկախության մասին։ Ըստ իս բոլոր մարդիկ պետք է իմանան իրենց երկրի պատմությունը, թե ինչ փորձությունների միջով ենք անցել, որպեսզի չկրկնենք նույն սխալները։ Այսպիսի ուսումնական նախագծերը օգնում են ուսանողներին ավելի հեշտ յուրացնել թեմաները։