Առաջադրանքնել

Տրված բայերը դարցնել հրամայական եղանակ։

Խոսել – խոսի՛ր

Ուտել – կե՛ր

Մոտեցնել – մոտեցրու՛

Բարձրացնել – բարձրացրու՛

Վախենալ – վախեցի՛ր

Լինել – եղի՛ր

Բերել – բե՛ր

Ելնել – ե՛լ

Թողնել – թո՛ղ

Վեր կենալ – վե՛ր կաց

 

Ներգործական կառույցի նախադասությունները դարձնել կրավորական։
Բարբարոսի թուրը և նիզակը խոցել են հայոց ձեռագրերը։
Հայոց ձեռագրերը խոցվել են բրաբարոսների թորից և նիզակից։
Զեփյուռը քնքշորեն օրորում է խիտ սաղարթները։
Խիտ սաղարթները քնքշորեն օրորվում էր զեփյուռից։
Սպասավորները դուրս էին բերում սպարապետին անհրաժեշտ բոլոր իրերը։
Սպարապետին անհրչաժեշտ բոլոր իրերը դուրս էին բերվում սպասավորների կողմից։
Նույնիսկ ամիրապետի զորքերը չեն կարող Գառնին գրավել։
Նույնիսկ ամիրապետի զորքերը չեն կարող գրավվել Գռնին։
Հետևյալ բառերը բառակապակցությունների մեջ օգտագործել փոխաբերական իմաստներով։
Կլանող խավար, անբուժելի ակոս, անարդար աշխարհ, ծաղիկ հասակ, դառը մաղձ, սպիտակ մտքեր։
Լրացնել բաց թողած տառերը։
Հապշտապ, սայթաքել, դժխեմ, նախօրե, ժխոր, հանդիպակաց, համբույր, գժտություն։

 

Ռուբինյաններ

 

Ռուբեն Ա 1080թ. Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց Ռուբինյանների իշխանությունը: Հենվելով հայ բնակչության օժանդակության վրա՝ Ռուբենը կարողացավ բյուզանդացիներից գրավել Լեռնային Կիլիկիայի մի մասը: Ռուբինյան իշխանության գոյությանը սպառնում էին ոչ միայն բյուզանդացիները, այլև սելջուկ- թուրքերը: Ռուբեն Ա- ն Գագիկ Բ- ի մահից հետո ամրացել է Բարձրբերդ, Կոպիտառ և Կոռոմոզոլ բերդերում, շրջակա հայերի աջակցությամբ ապստամբել Բյուզանդական կայսրության դեմ. 1080-ին թոթափել է նրա գերիշխանությունը և Լեռնային Կիլիկիայում հիմնել կայուն ու անկախ իշխանապետություն: Թորոս Ա- ն գահակալման սկզբնական տարիներին հաղթել և երկրից վտարել է բյուզանդական զորքերին, միավորել է Դաշտային Կիլիկիան։ Լևոն Ա- ի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին– առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ 1132 թվականին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։ Թորոս 2- րդը Լևոն Ա- ի ավագ որդին էր։ Թագադրվել է 1145 թ.: Համարվում է որ, Թորոսը օգնել է Ռենո դը Շատիլյոնին թալանել Կիպրոսը և ուղեկցել է նրան Կիպրոսում, սակայն այս տեղեկությունների իսկությունը ապացուցումը անհնար է: Ըստ պայմանավորվածության Մանուիլը պետք էր դրամական օգնություն ցույց տար ռազմական գործողությունների ընթացքում սննանկացած և պարտքերի մեջ խրված Ռենոին, սակայն նա չկատարեց պայմանավորվածությունները։

Ֆիլմադարան

Ֆիլմադարանի շրջանակներում մեզ հաջողվեց հանդիպում ունենալ «Թքած» անձնակազմի հետ։ Խոսեցինք այն մասին, թե ինչպես են ընթացել նկարահանումները, ինչպիսի բարդություններ կան սցենար գրելու և այն իկատար ածելու մեջ։ Խոսեցինք նաև այս ասպարեզում ճիշտ մեկնարկի մասին։ Նրանք որպես հմուտ մասնագետ մեզ՝ սկսնակներիս խորհուրդներ տվեցին և պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին։ Մենք սիրով լսեցինք նրանց պատմությունները և ինչու ոչ բավականին նոր տեղեկություններ ստացանք։ Ես ինձ համար բացահայտեցի մասնագիտական գրքերի մի շարք, որն ինձ դեռ շատ պետք կգա իմ երկար ուղում դեպի լուսավոր ապագա։

«Գայլի երախը» եւ «նապաստակի շրթունքը»

Քիմքի կամ վերին շրթունքի  բնածին ճեղքվածքները կամ, ժողովրդական լեզվով ասած, «գայլի երախն» ու «նապաստակի շրթունքը» դեռ միջնադարում հայտնի պաթոլոգիաներ էին։

Նման արատ ունեցող մարդկանցից փախչում էին, ինչպես բորոտներից, նրանց նույնիսկ համարում էին կենդանիներ։ Քիմքի ճեղքվածքի վերացման առաջին վիրահատությունն արվել է երկու դար առաջ ֆրանսիացի ատամնաբույժի կողմից։ Ժամանակակից բժշկության տրամադրության տակ կան դիմածնոտային այս արատն ուղղելու մի քանի միջոցներ։

Հայաստանում նման վիրահատությունները հաջողությամբ արվում են  Երրորդ կլինիկական հիվանդանոցում Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմածնոտային ամբիոնի վարիչ եւԵրրորդ կլինիկական հիվանդանոցի դիմածնոտային կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գագիկ Քոչարյանի կողմից։ Թեպետ նման վիրահատություններ անում են Երեւանի մի քանի այլ հիվանդանոցներում եւս, բայց Երրորդ կլինիկականը միակն է, որտեղ խորությամբ զբաղվում են հենց այս խնդրով։

Ըստ վիճակագրության՝ աշխարհում յուրաքանչյուր հազար երեխայից մեկը ծնվում է այս արատով։ «Հայաստանում,- ասում է բժիշկ Քոչարյանը,- վիճակագրությունը տարեկան 40-50 երեխա է»։

«Գայլի երախ» առաջանում է բերանի խոռոչի ոսկրային քիմքը ձեւավորող ոսկորների եւ գանգոսկրի՝ այսպես կոչված խոփոսկրի սերտաճման պրոցեսը կանգ առնելու դեպքում։  Արդյունքում քիմքի վրա առաջանում է ճեղքվածք։ Փափուկ հյուսվածքները նույնպես հեռանում են՝ երբեմն դիպչելով նաեւ շրթունքին։ Ճեղքված շրթունքն անվանում են նապաստակի, որովհետեւ ճագարների եւ նապաստակների վերին շրթունքը ճեղքված է երկու մասի։ Քիմքի եւ վերին շրթունքի արատը հանդես է գալիս ինչպես առանձին, այնպես էլ ծնոտի այլ պաթոլոգիաների հետ համակցված։

Այս  անոմալիան դեռեւս մինչեւ վերջ ուսումնասիրված չէ։ Հետաքրքիր է, որ այն հանդիպում է ոչ միայն մարդու, այլեւ շների մոտ։ Նման արատով ծնված քոթոթները շնչահեղձ են լինում կաթ ուտելիս, կաթը մասամբ դուրս է ծորում քթանցքներից, եւ նրանք, սովորաբար, սատկում են մինչեւ հինգ օրական։

«Հիվանդության պատճառը մեծամասամբ գենետիկական է»,- ասում է պարոն Քոչարյանը։ Սակայն կան նաեւ ձեռքբերովի գործոններ, ինչպիսիք են մոր՝ ծանր գրիպով հիվանդանալը հղիության առաջին երկու-երեք ամիսների ընթացքում, երբ ձեւավորվում է դիմածնոտային հատվածը, տրավման, քիմիական արդյունաբերությունում աշխատանքը, հիվանդությանը նաեւ ինչ-որ չափով նպաստում է մոր կողմից ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքի օգտագործումը հղիության ընթացքում։

Բժիշկ Քոչարյանը հավաստիացնում է, որ մտավոր տեսանկյունից հիվանդությունը չի ազդում երեխայի զարգացման վրա։  Իսկ ֆիզիկապես երեխան կարող է հետ մնալ իր հասակակիցներից զարգացման տեմպերով։ Ծննդաբերության ժամանակ նման երեխայի մոտ կարող են բարդություններ առաջանալ պտղամերձ հեղուկի՝ նրա շնչուղիներ թափանցելու պատճառով։ Նորածինը դժվար է շնչում, նա չի կարողանում ծծել, եւ այդ պատճառով  հետ է մնում քաշի մեջ։ Նման արատով երեխաները մնացած երեխաներից ավելի հակված են հիվանդանալու։ Նրանք ունենում են դիմածնոտային կմախքի, ատամնաշարի, լսողության հետ կապված խնդիրներ։

Դիմածնոտային այս թերությունը լիովին վերացվում է վիրահատության միջոցով։ Որոշ դեպքերում պահանջվում է կրկնակի կամ նույնիսկ մի քանի վիրահատություններ։ Երբեմն մնում է փոքր սպի, որը հետագայում շտկվում է պլաստիկ վիրահատությամբ։

Վերին շրթունքի վիրահատությունը կոչվում է հեյլոպլաստիկա եւ արվում է, երբ երեխան կշռում է վեց կգ, այսինքն` երեք-չորս ամսական հասակում։ Քիմքի շտկումը կոչվում է ուրանոպլաստիկա եւ արվում է երկու տարեկանից սկսած։ Իհարկե, երկու վիրահատություններն էլ որքան շուտ արվեն, այնքան հեշտ կլինի թե’ բժշկի, թե’ հիվանդի համար։

«Այս վիրահատությունները դասվում են բարդ վիրահատությունների շարքին,- ասում է բժիշկ Քոչարյանը։- Սակայն, շնորհիվ նրա, որ արդեն տասնհինգ տարի նպատակաուղղված զբաղվում ենք հենց այս խնդրով՝ հիմնվելով խորհրդային դպրոցի վրա ու ուսումնասիրելով եվրոպական եւ ամերիկյան դպրոցները, մեզ մոտ պրակտիկորեն բարդություններ չեն առաջանում՝ տարեկան ունենալով 40-50 վիրահատություն։

97 թվականից մենք աշխատում ենք եվրոպական կատարելագործված մեթոդիկայով։ Եթե առաջ` Խորհրդային Միության ժամանակներում, վիրահատությունը տեւում էր չորս ժամ, իսկ վերականգնողական փուլը` մոտ երկու շաբաթ, ապա այժմ մենք այն անում ենք մոտ երկու ժամում, իսկ վերականգնողական փուլը տեւում է վեց օր։ Մենք համագործակցում ենք ամերիկյան եւ եվրոպական հիվանդանոցների հետ, եւ առանց կեղծ համեստության կնկատեմ, որ իրենք շատ բան ունեն մեզանից սովորելու»։

«Ե’վ նախքան վիրահատությունը, ե’վ վիրահատությունից հետո երեխան գտնվում է դիսպանսերային հսկողության տակ,- պատմում է պարոն Քոչարյանը։- Բուժման գործընթացը չի ավարտվում միայն վիրահատությամբ։ Մեզ հետ աշխատում են մանկաբույժեր, հոգեբաններ, օրթոդոնտներ, լոգոպեդներ եւ այլ մասնագետներ։ Այսինքն՝ դա մի համալիր է, որը երեխան անպայման պետք է լիովին ստանա»։

«Եվրոպայում նման վիրահատությունն արժե միջինում տասնհինգ հազար եվրո»,- ասում է բժիշկը։ Հայաստանում, ինչպես մնացած բժշկական միջամտությունները, այս վիրահատությունը նույնպես երեխաների համար կատարվում է պետական պատվերի շրջանակներում։ Անհրաժեշտ սարքավորմամբ հիվանդանոցն ապահովված է։ Ամենամեծ խնդիրը կարանյութն է։ Մեկ վիրահատության համար անհրաժեշտ մեկ տուփ կարանյութն արժե 136 եվրո։

Ըստ բժշկի՝ պետությունն ի վիճակի չէ ողջ կարանյութն ապահովելու։ Բացի այդ, նման արատով երեխաների մեջ շատ են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ։
Վիրահատությունը, ճիշտ է, կատարվում է անվճար, բայց վիրահատությունից հետո այդ երեխաներին պետք է լիարժեք սնունդ, հատուկ խնամք։ Այդ դեպքերում օգնում են հայ եւ արտերկրյա բարերարները եւ հովանավորները, ովքեր հոգում են նման ծախսերը։  Դրանք են՝ «Հայ օգնության ֆոնդը» եւ «Վորլդ Վիժըն» կազմակերպությունը, բարերարներ Ջեկ Մազմանյանը, Լեւոն Թորոսը եւ ուրիշներ:

Չնայած այս ամենին՝ ցավոք սրտի, շատ են դեպքեր, երբ ծնողները հրաժարվում են նման արատով երեխաներից՝ նրանց հանձնելով թերզարգացած երեխաների համար մանկատներ։ Ծնողները համոզված են, որ եւ’ իրենք, եւ’ իրենց երեխան հետագայում կբախվեն սոցիալ-կենցաղային եւ հոգեբանական բազում խնդիրների։ Նման արատով ծնված երեխաները համարվում են հաշմանդամ եւ պետք է հաշվառված լինեն սոցիալական ապահովման մարմիններում, ստանան հաշմանդամության թոշակ։

Բժիշկ Քոչարյանն ասում է, որ նման ծնողների հետ ունենում է երկար զրույցներ, բացատրում է, որ արատը կարելի է վերացնել վիրահատության շնորհիվ, որ նման երեխան մտավոր թերզարգացած չէ, եւ հաշմանդամության հաշվառումից էլ նրան կհանեն վերականգնողական գործընթացն անցնելուց հետո։

Մի քանի անգամ իրեն հաջողվել է համոզել ծնողներին։ Հիվանդանոցը համագործակցում է մանկատների հետ, եւ արդեն մանկատուն հանձնած երեխային եւս վիրահատում են։ Եղել են դեպքեր, երբ վիրահատությունից հետո ծնողները երեխային հետ են վերցրել մանկատնից։ Սակայն ավելի հաճախ են դեպքերը, երբ այդ երեխաներին որդեգրում են հիմնականում արտերկրյա քաղաքացիներ եւ տանում Հայաստանից։

Էվոլյուցիա

Էվոլյուցիա (զարգացում, անգլ.՝ Evolution), կենսաբանության մեջ, վերաբերում է մի օրգանիզմի ցեղախմբի ծագումնաբանական նյութի փոփոխությանը՝ մի սերնդից մյուս սերունդ։ Թեև ամեն մի սերնդում առաջացած փոփոխությունները փոքր են, տարբերությունները ամեն սերնդի անցման հետ կուտակվում են, և ժամանակի ընթացքում կարող են օրգանիզմների էական փոփոխության պատճառ դառնան։ Այս ընթացքը կարող է նոր ցեղերի առաջացման գագաթնակետին։ Իսկապես, օրգանիզմների միջև նմանությունը առաջարկում է, թե բոլոր ճանաչված ցեղերը նույն նախնուց (կամ նախնական գենի ավազանից) են սերվել, այս աստիճանական տարամիտման ընթացքով։Էվոլյուցիայի հիմքումգեներն են, որոնք սերնդից սերունդ են փոխանցվում, որոնք ստեղծում են մի օրգանիզմի ժառանգված բնավորության գծերը։ Այս գծերը տարբեր ցեղախմբերի շրջանակներում տարբերվում են, այնպես որ օրգանիզմները ժառանգելի տարբերություններ են ցուցաբերում իրենց բնավորության գծերում։ Էվոլյուցիան երկու ընդդիմադիր ուժերի արդյունք է՝ այն ընթացքները, որ շարունակաբար տարբերություն են ներածում, և այն ընթացքները, որ պատճառ են դառնում շեղումները ավելի տարածված կամ հազվադեպ դառնան։ Նոր շեղումները երկու ձև են առաջանում՝ կամ գեներում մուտացիայից, և կամ ցեղախմբերի միջև և ցեղերի միջև գեների փոխանցումից։ Այն ցեղերի միջև, որոնքսեռական կերպով են բազմանում, գեների նոր զուգորդություններ են առաջանում նաև ծագումնաբանական վերազուգորդության արդյունքում, որը կարող է ցեղերի միջև տարբերությունը ավելացնել։

Գոյություն ունեն երկու գլխավոր մեխանիզմներ, որոնք որոշում են, թե որ շեղումները մի ցեղախմբի մեջ ավելի տարածված կամ հազվադեպ կդառնան։ Դրանք են՝

  1. Բնական ընտրություն, մի ընթացք, որը պատճառ է հանդիսանում օգտակար բնավորության գծերի՝ (այսինքն՝ այն բնավորության գծերը, որ գոյատևման և բազմացման հավանականությունները շատացնում են) մի ցեղախմբի մեջ ավելանալուն, և վնասակար բնավորության գծերի՝ հազվադեպ դառնալուն։ Սա պատահում է, որովհետև շահավետ բնավորության բազմաթիվ գծերով անհատների դեպքում հավանականությունն ավելի մեծ է, որ հետագայում ավելի շատ սերունդներ կժառանգեն այս բնավորության գծերը։ Հետագա սերունդներից շատերի մոտ, մի շարք հաջորդող, փոքր և պատահական բնավորության գծերի փոփոխման, ինչպես նաև միջավայրին ամենահարմար շեղումների ընտրության պատճառով, տեղի են ունենում հարմարեցումներ։
  2. Ծագումնաբանական հոսք, մի անկախ ընթացք, որը պատահական փոփոխություններ է առաջացնում մի ցեղախմբի բնավորության գծերի հաճախականության մեջ։ Ծագումնաբանական հոսքը առաջանում է այն դերից, որհավանականությունն է խաղում՝ մի բնավորության գծի անցման մեջ անհատների գոյատևման և բազմացման ընթացքում։

Լոռի

Լոռի մարզ Հայաստանի հյուսիսային մասում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է։

Անվանում

Սկզբնապես Լոռի է կոչվել Կյուրիկյան Դավիթ Անհողին թագավորի՝ 11-րդ դարում Ձորագետի ձախ ափին կառուցած Լոռի (Լոռե) բերդը, որը 1065 թվականից դարձել է Կյուրիկյան թագավորության մայրաքաղաքը։ Հետագայում «Լոռի» անվանումը տարածվել է ամբողջ գավառի վրա։

Աշխարհագրություն

Լոռին Հայաստանի՝ մեծությամբ երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով (Հայաստանի տարածքի 12.7%-ը)։ 283.9 հազար մարդ բնակչությամբ (ըստ 2001 թ. մարդահամարի) Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից մարզը սահմանակցում էՎրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակներից բացի Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ Դեբեդ, Ձորագետ, Տաշիր գետ, Փամբակ և Աղստև։

Կլիմա

Լոռի Փամբակի լեռնաշղթաների լայնական դասավորվածությունը ապահովում է բարեխառն կլիմա մարզում՝ պաշտպանելով հյուսիսից ներխուժող սառը օդային զանգվածներից։ Լոռվա մարզը Տավուշի մարզի հետ համարվում են հանրապետության ամենախոնավ մարզերը։ Հիմնականում երբ հյուսիս-արևելքից կամ հյուսիսից ներթափանցած ցիկլոնները առաջին հերթին այս մարզերի լեռներին դիպչելով, տեղումների մեծ մասը այստեղ է թափվում։ Լեռներից են՝ Վիրահայոց, Գուգարաց, Բազումի,Փամբակի լեռնաշղթաները, Ջավախքի լեռնավահանի հարավային հատվածը։

Գենոմ

Մեր օրգանիզմը կազմված է տրիլիոնավոր բջիջներից, որոնք արդյունավետ համագործակցելով  իրականացնում են հազարավոր ֆունկցիաներ։ Որոշ բջիջներ օգնում են մարսել սնունդը, մյուսները թթվածին են տեղափոխում։ Մեր աչքի բջիջները կլանում են լույսը և ինֆորմացիան տեղափոխում են ուղեղին, ինչի շնորհիվ մենք ճանաչում ենք մեզ շրջապատող աշխարհը։ Բջիջների աշխատանքի և փոխազդեցության ձևերը շատ տարբեր են, ինչն իր հերթին պահանջում է նուրբ կառավարում։ Բջիջների տարատեսակ առաջադրանքները կոդավորված են ԴՆԹ հաջորդականության մեջ, որը պահպանվում է բջիջների կորիզում։ Մեր օրգանիզմի գրեթե բոլոր բջիջները պարունակում են միևնույն հաջորդականությամբ ԴՆԹ, որը, սակայն, տարբեր հրահանգներ է տալիս բջիջներին՝ կախված իրենց կատարած գործառույթներից։

Օրգանիզմի ամբողջական գենետիկական հաջորդականությունը կոչվում է գենոմ։ Մարդու գենոմը կազմված է 3.2 միլիարդ ԴՆԹ հիմքերից, որոնք տեղակայված են 23 զույգ քրոմոսոմներում։ Քրոմոսոմները ներկայացված են զույգերով, քանի որ դրանք գալիս են մեր երկու ծնողներից։ Սրանով էլ բացատրվում է, թե, օրինակ, ինչու մեր ձայնը կարող է նման լինել մեր մոր ձայնին, իսկ ճակատը՝ հոր ճակատին։

Բայց ի՞նչպես է այս ինֆորմացիան տեղակայվում մեր գենոմում։ ԴՆԹ-ի տարբեր հատվածներ կոչվում են գեներ,  որոնցից յուրաքանչյուրն ուրույն ֆունկցիա է։ Որոշ գեներ սահմանում են սպիտակուցների կառուցվածքը, մյուսները՝ ՌՆԹ մոլեկուլների ձևը, որոնք կարգավորիչ ֆունկցիա ունեն։ Հետաքրքիր է որ 3.2 միլիարդ հիմք ունեցող երկու անհատների ԴՆԹ-ն միջինում 99.9 տոկոսով համընկնում է։ Տարբերությունների այդ 0.1 տոկոսը որոշում է մարդկանց բոլոր տարատեսակ առանձնահատկությունները՝ աչքերի գույնը, արյան կարգը, երաժշտության ընկալումը, սուրճի նկատմամբ զգայունությունը, որոշակի հիվանդությունների զարգացման  հավանականությունը և այլն։

Առաջադրանքներ

Գրել հետևյալ կենդանիների արձակած ձայները։

Առյուծի – մռնչյուն

Կատվի – մլավոց

Թռչունի – ծլվլոց

Շան – հաչոց

Գայլի – ոռնոց

Ձիու – խրխնջոց

Արագիլի – կափկափյուն

Մեղվի – բզզոց

Հորթի – բառաչ

Ոչխարի – մայուն

Աղավնու – ղունղունոց

Այծը – մկկոց

 

Կազմել հայկական ազգանուններ

– ունի – Մարզպետունի, Արշակունի, Բագրատունի

– ունց – Բակունց, Ադունց, Արջունց

– ենց – Չարենց, Թոթովենց, Կարապենց

 

Հետևյալ մակբյների կողքին իմաստով հարմար բայեր դրեք։

Նախօրոք պայմանավորվել

Պատնիվեր կարչել

Ժամանակ առ ժամանակ հանգստանալ

Մշտապես ժպտալ

Բարոյապես հաղթանակել

Օրեցօր հիվանդանալ

Իսկույն դադարեցնել

Փոքր-ինչ տաքանալ

Ավելի ու ավելի գեղեցկանալ

Առհավետ ննջել

Ներքուստ մահանալ

Հվոտնկայս ծափահարել

Հիմնովի պատմել

Վերջիվերջո ժամանել

Փոխնիփոխ հերթապահել

 

Կապույտի երանգներ մատնանշող բառեր գրել։

Երկնագույն, կապտագույն, լուրթ, ծավի, մավի, ծովագույն, կապուտակ, կապտորակ, կապտաթույր, կապտաժեռ, կապտերանգ, կապուտկեկ, կապտավուն, բաց կապույտ, լազվարթ, լաջվարթ, ասմազուն, բիլ, մոսմոռ, պլուզ, մոռ:

 

Ճամփորդում ենք դեպի Գյումրի

Մեզ հնարավորությու ընձռվեց ճամփորդել դեպի զարմանահրաշ քաղաք Գյումրի։ Մենք այցելեցին Մհեր Մկրտչյանի թանգարան։ Այնտեղ բավականին հետաքրքիր էր, քանի որ մեզ մանկուց ծանոթ ֆիլմերից իրեր կային։ Այնտեղ կային բազմաթիվ բեմական հագուստներ։ Նաև իրեր որոնք պատկանել են Մհեր Մկրտչյանին։ Կարողացանք տեսնել ֆիլմերի նկարահանման շենքերը՝ Շիրազի 22, Աճեմյան 2,«Վարդուշենց տուն»,  Թումանյան-Ջիվանի փողոցների խաչմերուկը։ Շրջայց կատարեցինք պատմական կենտրոնում։ Այնուհետև այցելեցինք Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան։ Այնտեղ նույնպես բավականին հետաքրքիր էր։ Մենք հայտնաբերեցինք մեզ համար նոր տեղեկություններ, որը ըստ իս շատ կարևոր է։ Շնորհակալ եմ բոլորին այսպիսի հնարավորություն ունենալու համար։