Իմ Տերյանը

Տերյանական օրերի ընթացքում մենք ուսումնասիրեցինք Վահան Տերյանի ստեղծագործությունները։ Նա այնքա՜ն լավ է նկարագրում մարդկային ապրումները և հույզերը, որ կարդալիս հոգիդ լցվում է զգացմունքներով։ Հասցրեցի ուսումնասիրել՝ «Հրաժեշտի խոսքեր», «Տխրություն», «Լուսնոտ» և այլ բանաստեղծություններ, որոնք հանկարծակի ներխուժեցին իմ հոգին։ Նրա ամեն մի բանաստեղծությունը ունի իր տրամադրությւոնը։ Լի է զգացմունքներով, որոնց մենք մեր կյանքում հաճախ ոչ միայն հանդիպում ենք, այլև մենք էլ ենք ապրում դրանք։ Իր նամակները նույնպես բավական հետաքրքիր են՝  նվիրված այկ կամ այն մարդկանց։ Նամակները այնպիսի կերպով էին գրված, որ անմիջապես հասկանում ենք, որ գրողը բանստեղծ է։