Սննդային թունավորում

Սովորաբար, սննդային թունավորումներն առաջացնում են սրտխառնոցի, փսխումի և լուծի համադրություն, իսկ երբեմն էլ կարող է ուղեկցվել ավելի լուրջ ախտանիշներով։
Մանրէական սննդային թունավորումներ․ որովայնային ցավերը, փորլուծությունը, փսխումը կարող են արդեն սկսվել անորակ սնունդ օգտագործելուց մեկ ժամ հետո։

Վիրուսային սննդային թունավորում․ փսխումը, սրտխառնոցը, փորացավերը, գլխացավերը, դողէրոցքը և սարսուռը սկսվում են վարակված սննունդն օգտագործելուց 12-48 ժամ հետո։

Սննդային քիմիական թունավորում․փսխումը, փորլուծությունը, քրտնելը, գլխապտույտը, ակնախնձորում ճնշման զգացողությունը, բարձր թքարտադրությունը, գիտակցության խառնաշփոթը և որովայնային ցավերը սկսվում են վարակված սնունդն օգտագործելուց 30 րոպե հետո։

Բոտուլիզմ․ Տեսողության կամ խոսքի մասնակի կորուստ, մկանային թուլություն, կուլ տալու դժվարություն, չորություն բերանում, մկանների կաթված, որն սկսվում է գլխից և տարածվում մարմնով, և փսխում։

Մինի շուկա

Ձեռներեցության դասաժամի ժամանակ մենք միասին պատրաստեցինք մինի շուկա և խաղի միջոցով բարելավեցինք մեր գիտելիքները վաճառքի ոլորտում։ Այսպիսի խաղերը իսկապես հիանալի տարբերակ են հետաքրքիր կրթություն ստանալու և սովորածը յուրացնելու համար։ Ամեն մեկս ներկայացրին որևէ իր, որը մենք պետք է վաճառեինք։ Իսկապես ժամանակը հետաքրքի անցավ։ Այն բավականին ուսոցողական էր։