Արևորդի մրցանակային անվանակարգային քանդակների պատրաստում

Մեկնարկել է Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի հետ համագործակցական նախագիծը։ Տեխնոլոգիական գործունեության սկիզբը դրվել է Արևորդի մրցանակային անվանակարգային քանդակների պատրաստմամբ։ Այս շրջանում կրթահամալիրի սովորողները պատրաստում են մրցանակային քանդակներ փառատոնի հաղթողների համար։ Աշխատանքի ընթացքում կկատարվեն քանդակների թեմաների  և սյուժեների ընտրություն, քննարկում։ Լինելու են նաև էսքիզային աշխատանքներ և քանդակաների պատրաստում։ Սովորողները ձեռք կբերեն որոշակի հմտություններ։ Նրանք նաև կծանոթանան քանդակի ստեղծման  փուլերի հետ։