Ինչպես չափել ճնշումը

Ցանկալի է, որ սենյակը լինի տաք և անաղմուկ: Ճնշումը հարկ է չափել քաղցած ժամանակ կամ ուտելուց 1 ժամ անց: 2 ժամ առաջ նախքան ԶՃ չափելը չի կարելի ծխել, առույգացնող ըմպելիք խմել: Ի դեպ, 1 ծխախոտը կամ մեկ բաժակ սուրճը խեղաթյուրում է ԶՃ իսկական պատկերը` ավելացնելով այն 10 մմ ս.ս., իսկ լիքը միզապարկն լրացուցիչ բարձրացնում է 30 մմ ս.ս.: Հարկ չկա ԶՃ չափել ֆիզիկական ծանրաբեռնվածություններից անմիջապես հետո, եթե նույնիսկ միայն արագ քայլել եք: Չափելուց առաջ հարկ է նստել, 15-20 րոպե հանգստանալ: Ճնշումը չափելիս խորհուրդ չի տրվում խոսել կամ շարժվել, այլապես սարքն այդ պահին կարող է 20 մմ ս.ս. ավելի ցույց տալ: Սարքի թևակապը հարկ է թևին համապատասխան ճիշտ փաթաթել: Նստեք ուղիղ, մեջքն աթոռին (կամ բազկաթոռին) հավասար, թուլացեք և ոտքերը մի խաչաձևեք: Ձեռքն ազատել հագուստից, այն պետք է դրված լինի սեղանին` արմունկն անշարժ: Թևակապից օդն ամբողջությամբ դուրս մղել: 2-3 րոպե անց ԶՃ նորից չափել: Նոթատետրում գրանցեք ԶՃ երկու չափումների միջին ցուցանիշները: Ճնշումն առաջին անգամ չափելիս հերթականությամբ այն կատարել երկու ձեռքերի վրա: Հետագայյում չափեք այն ձեռքի վրա, որը բարձր ցուցանիշ է տվել:Եթե երկու ձեռքերի վրա նույն ցուցանիշն է, ապա հետագայում չափեք «չաշխատող» ձեռքի վրա (աջլիկներին` ձախը, ձախլիկներին` աջը):

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *