Սոցիալական դերեր

Սոցիալական դերն արտահայտում է մարդկանց վարքագծի սոցիալ-տիպական կողմերը։Ստացվում է, որ սոցիալական դերն իրենից ծնում է վարքագծի որևէ անհատական տեսակ, ինչն էլ հանդիսանում է մարդու “ես”-ը։ Օրինակ՝ ուսումնական հաստատությունը, որպես սոցիալական կազմակերպության տեսակ, ենթադրում է տնօրենի, ուսուցիչների և ուսանողների ներկայություն: Այս բոլորը սոցիալական դերեր են, որոնք կապված են որոշակի պարտականությունների և իրավունքների հետ: Անհատը միշտ միաժամանակ կատարում է ոչ թե մեկ սոցիալական դեր, այլ մի քանի, երբեմն նույնիսկ շատ: Նույնիսկ ընտանիքում մարդը խաղում է ոչ թե մեկ, այլ մի քանի դեր՝ նա որդի է, եղբայր, ամուսին և հայր: Կախված սոցիալական հարաբերություններից՝ տարբերում ենք սոցիալական ու միջանձնային սոցիալական դերեր: Սոցիալական դերերը կապված են դիրքի, մասնագիտության կամ գործունեության հետ (դասախոս, աշակերտ, վարսահարդար, վաճառող): Միջանձնային դերերը կապված են միջանձնային հարաբերությունների հետ էմոցիոնալ մակարդակում՝ վիրավորված, շահագործվող, սիրված, անտեսված և այլն: