Իմ մասին

Ես Ջուլիան եմ 15 տարեկան։ Սովորել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կրտսեր,միջին և ավագ դպրոցներում։ Այժմ ընդունվել եմ կրթահամալիրի քոլեջ։ Ընտրել եմ լուսանկարչական բաժինը, քանի որ մանկուց հետաքրքրված եմ այն ամենով ինչը կապված է լուսանկարների,մոնտաժի, կինո-ֆոտոի և բլոգինգի հետ։ Համարում եմ,որ որակյալ աշխատանքի համար շատ կարևոր է մարդու սերը դեպի տվյալ մասնագիտությունը։ Այժմ պատրաստ եմ նոր եռանդով և ոգեշնչմամբ սկսել նոր ուսումնական տարին։ Պատրաստ եմ վերցնել ինչքան հնարավոր է շատ ինֆորմացիա իմ ուսուցիչներից, շրջակա աշխարհից և օգտագործել այն իմ կատարելագործման համար։ Կանեմ ամեն հնարավոր բան,որպեսզի հասնեմ իմ նպատակին։ Ես ցանկանում եմ դարնալ իմ մասնագիտության վարպետը։ Շնորհակալ կլինեմ այն մարդկանց ովքեր ինձ կօգնեն այդ ճանապարհին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *