Բարձունքի հաղթահարում` Մեծ Շարա

Մենք խմբով առաջին բարձունքի հաղթահարման օրվան նվիրված հաղթահարեցինք Մեծ Շարա լեռը։ Մեր դիմաց բացված էր մի հրաշք բնապատկեր, որից անհնար էր հայացք թեքել։ Այդ լեռը այնքան էր հարազատ դարձել, որ հեռանալը դժվար էր։ Քայլարշավը սկսեցինք Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղից, բարձրացանք լեռան գագաթը, այնուհետև վերադառձանք ետ։ Բարձրունք հաղթահարելիս զգացմունքները շատ էին, տպավորությունները վառ, իսկ տեսածը մոռանալը անհնարին։