Կլոր սեղան. Նախադպրոցական կրթություն:

Այսօր տեղի ունեցավ նախադպրոցական կրթության 2-3 կուրսի ուսանողների կողմից ներկայացված կլոր սեղանը։ Մասնակցություն ունեցան կուրսերի, նախադպրոցական խնամքի և զարգացման տարիքային խմբերի դաստիարակները։ Հանդիպումը բավականին հետաքրքիր էր և ուսուցողական, քանի որ գրեթե բոլորը ներգրավված էին հարց և պատասխանի փոխանցման գործընթացին։ Կլոր սեղան քննարկումը հաջողված էր։

Համակարգող` Մարիետ Սիմոնյան

 

Մայիսյան հավաք 17: Կլոր սեղան

Մայիսյան հավաքի շրջանակներում քոլեջի 2-րդ կուրսի ուսանողները ներկայացնում էին իրենց կատարած աշխատանքները: Հավաքը բովանդակալից էր, հետաքրքիր և տեղեկատվական։ Այնտեղ ներկա էին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 9-րդ դասարանի աշակերտները, որոնց համար այս հանդիպումը նույնպես օգտակար էր։ Ժամանակը շատ արագ անցավ, քանի որ շատ հետաքրքիր էր։ Լուսանկարները կարող եք տեսնել ստորև։