Թմրամոլություն

Թմրամոլությունը (նարկոմանիա) իրենից ներկայացնում է թմրանյութերի չարաշահումից առաջացած ծանր հիվանդություն։ Թմրամոլության շարքն է դասվում ախտաբանական հակումն այն նյութերի հանդեպ, որոնք, ՀՀ առողջապական նախարարության ցուցակի համաձայն, համարվում են թմրանյութեր։

Տարբերում են թմրամոլության 4 տեսակ՝ օպիումայիև թմրամոլություն (օպիումի, դրա բաղադրության մեջ մտնոդ ալկալոիդների և մորֆինի սինթետիկ փոխարինողների չարաշահում), հաշիշամոլություն (կանեփի այն սորտերի չարաշահումը, որոնք պարունակում են բավարար քանակությամբ քառահիդրոկաննաբինոլ), խթանիչնեիի օգտագործումից առաջացած թմրամոլություն, թմրադեղերի շարքը դասվող որոշ քնաբերներից առաջացած թմրամոլություն: Հիվանդությունը դրսևորվում է նշված նյութերի ընդունման մշտական պահանջով, քանի որ հիվանդի հոգեկան և ֆիզիկական վիճակը կախված է այն պատրաստուկի ընդունումից, որին նա ընտելացել է։