Առաջադրանքներ

1․Լրացրո՛ւ հետևյալ շրջասությունները

Ծագող արևի երկիր — Ճապոնիա

Թորգոմա տան զավակ — հայ

ժողովուրդների բանտ — Ռուսաստան

ծաղիկների թագուհի — վարդ

թիկունքդ տեսնեմ — հեռացիր

պատմության հայր — հերոդոտոս

Մորփեոսի գիրկը գնալ — քնել

2․Սյունակներից ընտրի՛ր հոմանիշ բառերը ու գրիր կողք կողքի․ 

Խորշել              գորովել              ցնծալ

անէանալ          սարսափել       գարշել

ուրախանալ     հրճվել              փաղաքշել

զարհուրել         զզվել                 երկյուղել

փայփայել        չքանալ               անհետանալ

Ցնծալ – ուրախանալ – հրճվել

Սարսափել – զարհուրել – երկյուղել

Փայփայել – փաղակշել – գորովել

Չքանալ – անհետանալ – անէանալ

Խորշել – զզվել – գարշել

3․Լեզու բառով կազմի՛ր դարձվածներ․

Լեզու հանել, լեզվին տալ, լեզուն կծել, լեզու թափել։

4.Սյունակներից 1-ական արմատ ու վերջածանց ընտրի՛ր և կազմի՛ր հինգ բարդածանցավոր բառ․

Ձի                 ցավ            -արան

կապույտ     խուց           -յա

վեմ               արշավ      -ություն

բանտ          աչք            -իկ

գլուխ          գիր            -անք

Ձիարշավարան, կապուտաչյա, վիմագրություն, բանտախցիկ, գլխացավանք։