Եղիշե Չարենց “Դանթեական առասպել”

Դանթեական առասպելը իր կառուցավծքով պատերազմի շարգային մասնակցի հուշագրություն խոսնովանություն է։ Դրանք հիշողություններ են պատերազմի դաշտից։ Պոեմը ունի ենթավերնագիր <<Հիշողություններ պատերազմի դաշտից>> վերնագրով։ Այն նկարագրում է, թե ինչպես ռուսական զորքը 1915թ․-ին անցնում է հարձակման։ Կռիվներ են Արևմտյան Հայաստանի ամբողջ տածքում։ Հեղինակը անձամբ մասնակցում է այդ մարտերին։ Նա մարտնչում է վեցերորդ դիվիզիայի կազմում։ 18 ամյա պատանին տեսնում է ավերված գյուղերը, կամավորների դիակները, մահվան դաժան մղձավանջը։ Հեղինակի մոտ այս ամբողջ տեսարանը հիշեցրել է Դանթեի <<Դժողքը>>։ Չարենցը այս պոեմը գրել է ոգեշնչվելով <<Դանթեական աստվածային կատագերգություն>> աշխատությունից։ Չարենցի <<Դանթեական առասպել>> պոեմը նվիրված է 1915-ից 1916թ․թ-ի նահատակ ընկերների հիշատակին, որոնք զոհվել են Սուլդուզի դաշտում։ Պոեմը կազմված է մի քանի գլուխներից։ Հեղինակը առաջին գլխում նկարագրում է մի խումբ երիտասարդների, որոնք հրճվելով իրենց զենքի փայլով շարժվում են ռազմական ճանապարհով։ Անցյալը նրանց համար կորել է անհետ, ինչպես երազում արձակած մի ճիչ։ Ոսկե հասկերով նրանց է ողջունում աշխարհի լայնատարած հեռուն։ Հեղինակը երկրորդ գլխում նկարագրում է ճամփան, որը դառնում է ավեր։ Կապույտ երկնքի խորությունը դառնում է մեգ, մառախուղ։ Այստեղ հայտվում է Դանթեական-դժոխային առասպելի իրականությունը։ Երրորդ գլխում ասվում է, որ ճանապարհը դառնում է ավելի դժվար, ուղին՝ խավար։ Եվ հրճվանքով հերոսը զգում է, որ լավ է, որ նա կա այս հին աշխարհում։ Չորորդ գլխում նկարագրվում է կյանքի ու մահվան հակադրությունը։ Հինգերորդ գլխում, իրարա են հաջորդում մեռած քազաքի, մահվան թագավորության և այլոց պատկերները։ Վեցերորդ գլխում հեղինակի համար մահը դադարում է լինել սոսկ արտաքին փաստ, այլ դառնում է անձնական։ Հերոսը հայտնվում է մահվան հետ առերես միայնության մեջ։

Ցուցահնդես 3.17.22

Խմբով այցելեցինք ՆՓԱԿ-ի ամենամյա այլընտրանքաքյին փառատոնի շրջանակներում ներկայացված <<Ֆորմայի ճգնաժամ>> ցուցահնդեսին։ Ներկայացված էին երիտասարդ արվեստագետների տարբեր հարթակներ։ Արվեստագետները ներկայացնում էին գենդերային, քաղաքային, սոցիալական տարբեր խնդիրներ։