Մասնագիտական ոլորտի ուսումնասիրություն

  1. Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն:

Ռեժիսորական աշխատանքով սկսել եմ հետաքրքրվել, քանի որ մանկուց զբաղվել եմ տեսանյութեր պատրաստելով։ Այժմ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի լուսանկարչական բաժնում և մասնակցում եմ Քոլեջի ֆիլմադարանի քննարկումներին, որտեղ մեզ հաջողվում է հյուրընկալել ռեժիսորների։ Ռեժիսորի աշխատանքը բավականին ծավալուն է, քանի որ ռեժիսորները ոչ միայն ֆիլմերի հետ են աշխատում, այլ նաև թատրոններում, գովազդներում, ձայնագրությունում և այլն։ Այսպիսով ռեժիսորները պահանջված են ոչ միայն թատրոներ և ֆիլմեր բեմադրելիս, այլև տարբեր հանրային միջոցառումներ կազմակերպելու ժամանակ։ Ռեժիսորը պետք է տիրպետի ֆիլմ, տեսահոլովակ պատրաստելու բոլոր գործընթացները։ Նա պետք է մտածի այպես, ինչպես մոնտաժող մարդը, օպերատորը, ձայնային աշխատանք կատարողը և դերասանը։ Այստեղ իսկապես կարևոր է աշխատողների ճիշտ խումբ հավաքելը։ Դրա շնորհիվ աշխատանքը կկատարվի ճիշտ ձևով։ Այս ոլորտի բաժիններ ունեցող կրթական հաստատություններ՝

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝

Ռեժիսուրա

  • Դրամատիկական թատրոնի ռեժիսուրա
  • Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա
  • Վավերագրական ֆիլմի ռեժիսուրա
  • Հեռուստառեժիսուրա
  • Հնչյունային ֆիլմի ռեժիսուրա

Ուսման վարձը՝ 650 000 դրամ է։

Լրացուցիչ տեղեկություն

Հայկական պետական մանկավարժական համալսարանում՝

Ձևավորվել է 2012 թ. մարտին` «Մասսայական հանդիսությունների ռեժիսուրա, օպերատորություն և գեղարվեստական լուսանկարչություն» և «Հեռուստառեժիսուրա» բաժինները:

վարձը՝ 350 000 դրամ է։

Պաշտոնական կայքը

Որպես մասնագետ՝ այս ոլորտով կարելի է աշխատել հեռուստատեսություններում, թատրոններում։ Օրինակ՝ հայկական, արտասահմանյան ընկերություններում։ Նաև կարելի է աշխատել անհատական։

Հայտարաության օրինակ՝

Ռեժիսորի օգնական (Job Agency Offers): Կազմակերպության մասին` Գովազդային ծառայություններ. Պարտականություններ` կազմակերպել գրասենյակի առօրյա աշխատանքը, աջակցել ռեժիսորին նկարահանումների ժամանակ, նկարահանումների համար գովազդային նյութերի որոնում, գնում, կազմակերպչական այլ պարտականություններ: Պահանջներ` հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն, համակարգչի իմացություն` MS Office, աշխատանքային փորձ առնվազն 2-3 տարի: Ցանկալի է աշխատանքային փորձ որպես ռեժիսորի օգնական, կրեատիվ մտածելակերպ: Աշխատանքային փորձ 1-2 տարի […] The post Ռեժիսորի օգնական (Job Agency Offers) appeared first on iJob.am.

Կայքի հղումը 

Հարցազրույց մասնագետի հետ։

1.Կա՞ արդյոք անիմատոր-ռեժիսոր կապը:

Իրականում դրանք առանձին մասնագիտություններ են, և ռեժիսորն ու անիմատորը պետք է համագործակցեն։ Բայց ռեժիսորը պետք է մի փոքր անիմատոր լինի և անիմատորը՝ մի փոքր ռեժիսոր, չնայած կան մարդիկ, որոնք հոյակապ տիրապետում են երկու մասնագիտություններին էլ։

2.Ինչպե՞ս որոշեցիք ընտրել այս բնագավառը։

Մանկուց ես լավ նկարում էի և ակնհայտ էր, որ պետք է ընտրեի նկարչության հետ կապված որևէ մասնագիտություն։ Կարելի է ասել՝ որոշումը կայացրել է բնությունը։ Անիմացիայի մեջ ինձ գրավեց դրա աներևակայելի բարդությունը։ Որքան խիզախ ես գտնվում ու բարդ գործ վերցնում, այդքան ավելի տպավորիչ արդյունք է ստացվում։

3.Ձեր գործը Ձեզ հաճույք պատճառու՞մ է։

Իմ գործն ինձ համար այնքան հաճելի է, որ ես չեմ զգում հանգստյան օրերի կարիք։

4.Ինչպիսի՞ դժվարություններ ունեցաք մասնագիտության կայացման ճանապարհին։

Սկսնակ մասնագետները, այդ թվում անիմատորները բազում խնդիրներ են ունենում սեփական նախագծերը իրականացնելու ժամանակ։ Պարզապես պետք է չշտապել և աստիճանաբար հասնել այն մակարդակին, երբ արդեն քեզ են վստահում նախագծի ընտրությունը։

5.Ինչ-որ մեկը ոգեշնչե՞ց Ձեզ ընտրել այդ մասնագիտությունը, թե՞ դա Ձեր որոշումն էր։

0-ից որևէ արժեքավոր ու հետաքրքիր բան ստեղծելու միտքը ինքնին շատ գրավիչ է, բայց հայտնի անիմատորներից մեկին հանդիպելուց հետո ես արդեն հստակ որոշում ունեի զբաղվել դրանով։