Փաստաբանություն

Փաստաբանություն. մասնագիտական միավորում, որի նպատակը քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերի ու մարմինների որոշումների վրա ազդեցություն ունենալն է։ Փաստաբանության անմիջական խնդիրն անձին իրավաբանական օգնությունցույց տալն է։ Փաստաբանությունը իրավապաշտպան գործունեություն իրականացնող սոցիալ-հանրային ինստիտուտ է, որի խնդիրներն են ֆիզիկական և իրավաբանական անձանց օգնություն ցույց տալը, նրանց իրավունքներն ու ազատություններն օրենքով չարգելված միջոցներով պաշտպանելը, ինչպես նաև արդարադատության իրականացմանը նպաստելը։ Փաստաբանն այն անձն է, ով փաստաբանական ծառայություն է մատուցում նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։

Փաստաբանությունն իր բոլոր ձևերով կոչված է հավաստիացնելու, որ անձինք, հատկապես նրանք, ում իրավունքները ոտնահարվել են, կարող են.

  • իրենց ձայնը լսելի դարձնել այն հարցերով, որոնք կարևոր են իրենց համար,
  • պաշտպանել ու ապահովել իրենց իրավունքները
  • ունենալ ու դրսևորել իրենց կարծիքն ու տեսակետը, հատկապես այն ժամանակ, երբ իրենց կյանքին վերաբերող որոշումներ են ընդունվում,

Փաստաբանությունը գործընթաց է, որն աջակցում է մարդկանց ու հնարավորություն տալիս.

  • արտահայտել իրենց տեսակետները,
  • ստանալ տեղեկատվություն ու ծառայություն,
  • պաշտպանել ու զարգացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները,
  • ունենալ ընտրության հնարավորություն։

Փաստաբանի մասնակցությունը քրեական, քաղաքացիական, վարչական և սահմանադրական դատավարություններին արդարադատության իրականացման կարևոր և անհրաժեշտ պայման է։ Փաստաբանական գործունեությամբ անձի իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը չի հակադրվում պետության և նրա մարմինների շահերին ու խնդիրներին։ Փաստաբանին չի կարելի նույնացնել իր վստահորդի կամ նրա գործերի հետ, օրենքի վրա հիմնված նրա գործունեությունը չի կարող հակասել պետության կամ հասարակության շահերին, օրինակ` սպանություն կատարելու մեջ մեղադրվող անձի պաշտպանությունը չի վերածվում հանցագործության պաշտպանության կամ արդարացման։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *