Այս անգամ միասին դիտեցինք մեկ այլ ֆիլմ, որը բևեռային աղվեսների մասին էր։ Ֆիլմի հերոսը մեծ ջանքեր էր գործադրել, որպեսզի կարողանար իր աչքերով տեսնել այս հրաշալի կենդանիներին։ Ֆիլմը ապացուցում է մեզ, որ մենք բնությունից և կենդանիներից բազում բաներ ունենք սովորելու։ Ֆիլմը սովորեցնում է, որ պետք չէ, որպեսզի մարդիկ փոփոխեն բնությունը, սակայն նրանք կարող են այն զգալ և ներդաշնակ լինել նրա հետ։ Այսպիսով եկեք ապրենք համերաշխ։