«Մի հին չինական զրույց»

Ստեղագործության գլխավոր կերպարը  փորձում էր բարեգործություն կատարել, սակայն իր հրամանը միայն չարիքի պատճառ դարձավ։ Այսպիսով կարող ենք ասել, որ բարեգործություն կատարելիս հաճախ կարող ենք լավ արձյունք չստանալ։ Արքայի արարքը չենք կարող արդարացնել, քանի որ վերջիվերջո նա կարող էր մի կողմ դնել իր ինքնասիրությունը և նոր հարաման տար, որպեսզի անմեղ մարդկանց կյանքը չկործաներ։ Եթե նա արդեն դարձել է արքա պետք է իր հարամանները մտածված կատարի։

Հարցման մեթոդ

Հարցումը առավել տարածված սոցիոլոգիական մեթոդներից է: Հարցման առանձնահատկությունը կայանում է նրա մեջ, որ հետազոտության ժամանակ կարևորն ընդհանրական պատկերն է, այլ ոչ թե կոնկրետ հարցվողի պատասխանը: Սրանով էլ հարցման մեթոդը տարբերվում է հարցազրույցից, որտեղ կարևոր է հենց հարցազրույց տվող մարդու տեսակետը: Հարցման մեթոդը կիրառելիս հետազոտողը մշակում է իրեն հետաքրքրող երևույթի վերաբերյալ հարցեր և ներկայացնում դրանք հետազոտվողին:

Հարցումները լինում են անմիջական և հեռակա, այսինքն` կարող է լինել և վերբալ հարցում, և էլեկտրոնային հարցում: Հարցնան տեսակներ են հացաթերթիկով հարցումը (անկետավորում), հեռախոսային հարցումը, ահատական և խմբային, փոտային և փորձարարական (պիլոտաժային)՝ հարցումը: Այս հարցման ընթացքում փրձարկվում է հարցաթերթիկը, հարցերի մատչելիությունը: Նախնական փորձարկման փուլը կազմում է բուն հետազոտության 5%-ը: Ստացված տեղեկատվությունը կարելի է ամփոփել ընդհանուր հարցման արդյունքների հետ: Հարցման այս փուլից հետո հարցաթերթիկը՝ բուն հրցաշարը հնարավոր է փոփոխություններ կրի:

Հարցազրույցի մեթոդ
Հարցազրույցի մեթոդը դասվում է որակական մեթոդների շարքին: Հարցազրույցի ժամանակ կարևոր է հետազոտողի անմիջական և ազատ շփումը հետազոտվողի հետ, որի շնորհիվ բացահայտվում է հետազոտվողի դիրքորոշումը ուսումնասիրությանը երևույթի նկատմամբ: Հետազոտության ժամանակ կարող է ներկայացված լինել ինչպես մի անձի, այնպես էլ մի քանի անձանց հարցազրույցները: Ընդ որում, երկրորդ դեպքում ավելի մեծ է օբյեկտիվ լինելու և հետազոտվող խնդիրը մի քանի տեսանկյունից ներկայացնելու հնարավորությունը:

Փաստաթղթերի վերլուծության մեթոդ
Փաստաթղթերի վերլուծության մեթոդը սոցիոլոգիայում լայնորեն տարածված մեթոդ է: Վերջինս կարող է օգտագործվել
ինչպես տեղեկատվության հավաքման հիմնական, այնպես էլ լրացուցիչ աղբյուր` զուգակցվելով որևէ այլ մեթոդի հետ: Պարզենք, թե ինչ է նշանակում փաստաթուղթ: Ընդունված է, որ փաստաթուղթ ասելով հասկանում ենք ցանկացած տիպի տեղեկատվություն, որը արձանագիված է տպագիր կամ ձեռագիր տեքստում, ֆոտո կամ աուդիո կրիչի վրա: Այս սահմանման հիման վրա կարելի է դիտարկել փաստաթղթերի տարբեր տիպեր` էլեկտրոնային և թղթային, փակ կամ բաց արխիվի պատկանող և այլն: Փաստաթղթերի վերլուծության մեթոդի լայն տարածումը կապված է մի քանի խնդիրների շրջանցման հետ: Այս մեթոդն ավելի քիչ ժամանակատար է, չի պահանջում մեծ ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ, սոցիոլոգը չի շփվում խոցելի խմբի` մարդկանց հետ և կարողանում է ազատ կերպով կազմակերպել իր ժամանակը:

Ֆոկուս խումբ
Ֆոկուս-խումբն (անգլերեն` focus group) ուսումնասիրման գործընթաց է, որն անցկացվում է ինչ-որ թեմայի խմբակային քննարկման ժամանակ: Ներկայացնում է քննարկմանը մասնակցող մի խումբ մարդկանց կարծիքներն ու դիրքորոշումները: