Ֆիլմադարանի հանդիպում Իսրայել Ասրյանի հետ

Ֆիլմադարանը հրավիրում է հանդիպման Իսրայել Ասրյանի հետ։ Նա կներկայցնի իր «Տղան և Ուրվականը» հեղնակային անիմացիոն ֆիլմը։

Ֆիլմի միասնական դիտումը քոլեջում

Հանդիպման օրը՝ նոյմբերի 8, Ժամը՝ 14:30, վայրը՝ Քոլեջ, վերնատուն։

Հանդիպման օրակարգը՝

  • Ֆիլմի ներկայացում, քննարկում
  • Մասնագիտական զրույց
  • Տպավորությունների,կարծիքների արտահայտում
  • Հարցերի, պատասխանների քննարկում

Մասնակիցներ՝

  • Քոլեջի 1-3-դ կուրսի սովորողներ
  • Ուսուցիչներ

Քննարկվող ֆիլմի մասին

Իսրայել Ասրյանը ունի նկարիչ-անիմատորի որակավորում, բայց այս ֆիլմում նա կատարել է ոչ միայն անիմատորի գործը, այլ նաև ֆիլմի ստեղծման բոլոր փուլերը բացի երգից և երաժշտությունից։ Ֆիլմը սյուրռեալիստական է, ուստի կարող է ունենալ անթիվ քանակով բացատրություններ և մեկնաբանություններ։ Ամենը կախված է դիտողի ներքնաշխարհից, նրա անձնական իրավիճակից։