ԱՊՀ

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ձևավորվել է 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից, ովքեր ստորագրեցին Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիր:

1991թ-ի դեկտեմբերի 21-ին 11 ինքնիշխան պետություններ ստորագրեցին վերոնշյալ համաձայնագրին կից արձանագրություն, համաձայն որի, մասնակից պետությունները, իրավահավասար հիմունքներով ձևավորում են ԱՊՀ-ն:

1993թ. ԱՊՀ-ին անդամակցեց Վրաստանը, որն էլ ԱՊՀ կազմից դուրս եկավ 2009թ. օգոստոսի 18-ին:

1993թ. հունվարի 22-ին հաստատվել է ԱՊՀ Կանոնադրությունը, որով ամրագրված են ԱՊՀ հետևյալ նպատակները.

  • համագործակցություն քաղաքական, տնտեսական, բնապահպանության, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում,
  • մասնակից պետությունների տնտեսական և սոցիալական համակողմանի և համաչափ զարգացում ԱՊՀ շրջանակներում,
  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում՝ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան,
  • համագործակցություն միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատման, համընդհանուր և լիակատար զինաթափման հասնելու համար արդյունավետ միջոցների ձեռնարկում,
  • համագործակցության մասնակից պետությունների միջև առկա վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորում,
  • աջակցություն մասնակից պետությունների քաղաքացիներին՝ ԱՊՀ տարածքում ազատ տեղաշարժի ու շփումների հարցում, և այլն։

Ջերմոցային էֆեկտը

Ջերմոցային էֆեկտ, մարդու տնտեսական գործունեությամբ պայմանավորված՝ մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների (ածխածնի երկօքսիդ, մեթան, օզոն, ազոտի երկօքսիդ, ֆրեոններ) կոնցենտրացիայի աճի հետևանքով Երկրի կլիմայի աստիճան, տաքացում։ Այդ գազերը բաց են թողնում արեգակնային ճառագայթումը և խոչընդոտում Երկրի մակերևույթից ջերմային երկարալիք ճառագայթումը։ Կլանվելով մթնոլորտում՝ վերջինիս մի մասը նորից անդրադառնում է հետ՝ Երկրի մակերևույթ, և առաջացնում ջերմոցային էֆեկտ։ Ջերմոցային գազերով հագեցած մթնոլորտը ծառայում է որպես ջերմոցի տանիք։ Ջերմոցային գազերի հիմնական աղբյուրը այրվող հանածո վառելանյութերն են՝ ածուխը, նավթը, բնական գազը (որոնց տարեկան ծախսը ներկայումս կազմում է ավելի քան 9 միլիարդ տոննա), այրվող կենսազանգվածը, ստորերկրյա հանքարդյունաբերության արտանետած գազերը։

Ջերմոցային գազերի քանակը մթնոլորտում

Ջերմոցային գազերի առաջացման 50%-ը բաժին է հասնում ածխածնի օքսիդին, քլորֆտորածխաջրածինների բաժինը կազմում է 15-20%, մեթանինը՝ 18%։ Համերկրային ծավալներով ածխաթթու գազի պարունակությունը մթնոլորտում կատարում է այն դերը, ինչը կատարում է ապակին ջերմոցում։ Ածխաթթու գազը տաքանում է՝ տաքացնելով նաև մթնոլորտը ամբողջությամբ։ Հետևաբար որքան մթնոլորտում շատ է CO2, այնքան շատ է կլանվում ճառագայթներ և շատ է տաքանում մթնոլորտը։ 20-րդ դարի առաջին կեսում ածխաթթու գազի քանակը մթնորորտում եղել է 0,03%, 1956 թվականինայն կազմել է 0,028%, 1985 թվականին աճել է մինչև 0,034%, 2000 թվականին 0,038%։ Ըստ նշանակության՝ ջերմոցային գազերից երկրորդը մեթանն է նրա պարունակությունը մթնոլորտում ամեն տարի աճում է 1%-ով։ Մեթանի արտադրության հիմնական աղբյուրներն են աղբանոցները, գոմաղբը, բրինձը։ Մթնոլորտում մեթանի մեծ քանակություն հայտաբերվել է հյուսիսային կիսագնդի լայնություններում։

Լանդշաֆտների սոցիալ-տնտեսական ֆունկցիան

Բոլոր այն լանդշաֆտները որտեղ մարդը կարող է աշխատել և գործունեություն ծավալել,պետք է այնպես վերափոխել,որ այն ավելի արդյունավետ դառնա:Տարբեր լանդշաֆտներ ունեն տարբեր ֆունկցիաներ.
1.Գյուղատնտեսական-սա մարդածին կուլտուրական լանդշաֆտի մի տեսակ է,որի ֆունկցիան է գյուղական մթերքների արտադրումը:Ենթադրենք  ունենք ցածր արդյունավետությամբ մարգագետին:Այն հերկում ենք,ցանում բարձր բերքատվությամբ ցանովի խոտ,անց ենք կացնում ջրանցք՝ստանալով բարձր որակի բերք:
2.Անտառտնտեսական-Դիցուք ընդարձակ տարածության վրա անտառատնկում է կատարվում,ոռոգման ցանց ստեղծվում,հիմնում են փայտամշակման ձեռնարկություն,որը կատարում է սանիտարական ծառահատում,բնակավայր են հիմնում, գետափին՝նավահանգիստ,իսկ բնակիչները զբաղվում են փայտամշակությամբ ու որսորդությամբ:
3.Լեռնարդյունաբերական-Ենթադրենք հայտնաբերվել է գունավոր մետաղների մի հարուստ հանքավայր:Շուտով այստեղ հիմնադրվում է բանվորական ավան,կառուցվում են բնակելի շենքեր ու լեռնամետալուրգիական կոմբինանտ:Նոր ստեղծված մարդածին լանդշաֆտի ֆունկցիան է մետաղի արտադրությունը:Սրանով կապված է սպասարկման ոլորտը,առողջապահությունը:
4.Ռեկրացիոն-Եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա,հանքային ջրեր,գեղեցիկ բնություն ,ուրեմն ունի ռեկրացիոն ֆունկցիա:Կառուցվելու են առողջարանական տներ,առողաջարաններ,զբոսայգիներ,որոնք կապահովեն մարդկանց հանգիստը ու առողջությունը:
5.Տրանսպորտային-Այս լանդշաֆտում խաչմերուկ է ստեղծվում ,կառուցվում են պահեստարաններ,օդանավակայաններ:Լանդշաֆտը ծառայում է տրանսպորտին:
6.Ռազմաստարտեգիական-Կառուցվում են զորանոցներ,ռազմական ծառայության օբյեկտներ:
7.Ուսումնական-Լանդշաֆտը կարող է ծառայել ուսումնական պլանով:Կան համալսարաններ,բարձրագույն դպրոցներ ունեցող քաղաքներ:
8.Արդյունաբերական-Նման օբյեկտները պետք է կառուցվեն խոշոր քաղաքներից հեռու ավելի ապահով վայրերում,որպեսզի թափոնները քաղաք չհասնեն:
9.Մարդածին-Ցանկացած պարագայում մարդը պետք է մանրազնին ուսումնասիրի լանդշաֆտը,,իմանա դրանց առանձնահատկությունները ու վերանայի այն: