ՎԼՈԳԵՐՈՒԹՅԱՆ, ԿԻՆՈ-ՖՈՏՈ ՓԱՌԱՏՈՆԻ ԱՇԽԱՏԱՐԱՆ


Լուսանկարը՝ Տաթև Հակոբյանի

Սովորող-սովորեցնող ձևաչափով աշխատանքային հանդիպում միջին դպրոցի սովորողների հետ, թեման՝ ռեպորտաժային նկարահանման առանձնահատկությունները։

Նպատակը՝ Մասնագիտական գիտելիքի և փորձառության փոխանցումը կրտսեր ընկերներին, այլ մասնակիցներին։

Աշխատանքային փուլեր՝
1․ Ռեպորտաժային նկարահանման առանձնահատկությունների ներկայացում, քննարկում
2․ Գործնական աշխատանք

ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ռեպորտաժ (ֆրանս. reportage, անգլ. report- հաղորդել), տեղեկատու-ինֆորմացիոն ժանր ժուռնալիստիկայում, որն անմիջականորեն և օպերատիվ ներկայացնում է այնպիսի իրադարձություն, որի ականատեսն է հեղինակը։ Մամուլի, ռադիո-հեռուստատեսային ռեպորտաժները լինում են իրադարձային, թեմատիկ (տարբեր ժամանակներում, բայց նույն թեմային վերաբերող իրադարձությունների միավորում)։ Լրագրային ռեպորտաժը սովորաբար ուղեկցվում է լուսանկարներով։ Ռադիոյով հաղորդվող ռեպորտաժում մշտապես պահպանվում է իրադարձությունների Ժամանակագրությունը։ Հեռուստատեսային ռեպորտաժը հաճախ է վերաճում դեպքերի մեկնաբանության։ Մարքսիստական ժուռնալիստիկայում ռեպորտաժը ճշմարտացիորեն տեղեկացնում է հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի իրադարձությունների մասին։ Բուրժուական ժուռնալիստիկայում ռեպորտաժը սովորաբար սենսացիոն, արտառոց դեպքերի մատուցման ժանր է։

 Ռեպորտաժային նկարահանումը լուսանկարչության մեջ

բարդ նկարահանվող տեսակ էորի համար պետք է ունենալ փորձ և տեխնիկական գիտելիք:

Ռեպորտաժ տերմինն ունի մի քանի իմաստ. այն  ծագել է լատիներեն  ռեպորտաժ բառի  ընդհանուր իմաստից, որն արտահայտում է փոխանցել, հաղորդել, պատմել, պատկերել և նման բառերի ընդհանուր իմաստը:

Ինչպես և նախկինում, ներկայում ևս, ֆոտոռեպորտաժ է կոչվում նորություն հաղորդող ցանկացած լուսանկարների շարք: Այն  լուսանկարչին հնարավորություն է տալիս իրադարձությունը պատկերել որպես ականատես և մասնակից, պատկերել այնպես, որ դիտողը ևս մասնակից դառնա տվյալ իրադարձությանը:
Ռեպորտաժը աշխատանք է նորությունների հետ, որը  ծավալվում է կոնկրետ ժամանակահատվածում: Դրա առանձնահատկությունը մեծապես կախված է իր առջև դրված նպատակից,  հեղինակի առջև դրված խնդիրներից և յուրահատկությունից:  Ռեպորտաժը պատմություն է, որի դեպքում լուսանկարիչը պետք է կարողանա այդ  պատմությունը պատկերել վառ արտահայտիչ, հետաքրքիր, տպավորիչ՝ իրադարձության մասին լիարժեք պատկերացում կազմելու համար:
Ռեպորտաժը լուսանկարչության առավել բարդ տեսակներից  է, այն իրադարձության անմիջական արդյունքն է՝  հրատապ լուսանկար՝ հանրային կարևոր, նշանակալի  թեմայով:
Ռեպորտաժի հիմքում ընկած փաստերի և երևույթների բնույթը ամենից առաջ կախված է իրադարձությունից. այսինքն՝ այն փաստից, որն արտացոլում է իրադարձության զարգացման ողջ  ընթացքը: Ռեպորտաժի թեմատիկան  բազմազան է, սակայն ռեպորտաժի գլխավոր թեման ճիշտ ժամանակի պատկերումն է: Ռեպորտաժի յուրահատկությունը դրա հիմքում ընկած  իրադարձության բնույթն է, որը պայմանավորված է իրականության շարժման և զարգացման մեջ արտացոլելու հնարավորությամբ: Հենց դրանով էլ որոշվում է ռեպորտաժի ամենակարևոր առանձնահատկություններից  մեկը՝ դինամիկությունը: Ռեպորտաժի դեպքում բացառվում է, որ օբյեկտը նախապես պատրաստվի դրան, հակառակ դեպքում  ռեպորտաժը կորցնում է իր ճշմարտացիությունը:
Թեև ռեպորտաժը ենթադրում է սյուժեի անմիջական ընտրություն, սակայն չի բացառվում հեղինակային մոտեցումը, սեփական ընտրությունը և թեմայի լուծումը: Լուսանկարչի տրամադրության տակ է նկարահանման կետի ընտրությունը, ռակուրսը, լուսավորության պայմանները և լուսաֆիլտրերը: Ֆոտոռեպորտաժը պետք է փոքրիկ պատմություն լինի՝ լուսանկարում պատկերված դեպքի մասին, որի մի մասը հանդիսատեսը տեսնում  է, իսկ մյուս մասը ստեղծում  է իր երևակայության մեջ: Ֆոտոռեպորտաժի շնորհիվ դիտորդը կարող է պատկերացում կազմել հեղինակի նկարագրած  առարկաների, դեպքերի մասին, իսկ այդ ամենը հասանելի է դառնում միայն դետալ առ դետալ, մանրամասն աշխատանքի շնորհիվ: Լավ ֆոտոռեպորտաժը տպավորություն  է ստեղծում այնպես, որ դիտողին կարող է թվալ, թե ինքն անձամբ մասնակցում էր իրադարձությանը: Լուսանկարիչն իր ռեպորտաժում պատկերում է միայն ու միայն իրականությունը: Ռեպորտաժային լուսանկարի դեպքում իրադարձությունների կեղծումը ընդունելի չէ, և լուսանկարի հաջողությունը մեծ մասամբ կախված է լուսանկարչի հետևողականությունից, սուր տեսողականությունից և օպերատիվությունից:

Ֆոտոռեպորտաժի էտապները

Ֆոտոռեպորտաժի ժամանակ աշխատանքը բաժանվում է երկու մասի` նախապատրաստական աշխատանք և նկարահանում: Նախապատրաստական շրջանն ունի կարևոր նշանակություն, քանի որ հենց այդ ժամանակ է դրվում ակնարկի հիմքը` ապահովելով նրա ճիշտ լուծումը: Լուրջ նախապատրաստական աշխատանքներից էլ հենց կախված է ֆոտոռեպորտաժի հաջողությունը: Նախապատրաստական աշխատանքն իր մեջ ներառում է

  1. թեմայի ընտրությունը
  2.  ծանոթությունը թեմային
  3.  գաղափարի որոշումը
  4. տեխնիկական միջոցների նախապատրաստումը:
    Լուսանկարիչը թեման ընտրելուց հետո պետք է ծանոթանա թեմայի նյութին: Ֆոտոակնարկի գաղափարը դա հեղինակի միտքն է՝ արտահայտված լուսանկարների և դիմանկարների գործողություններում:
    Ֆոտոռեպորտաժը պետք է ցույց տա, պատմի, թե որտեղ են կատարվում գործողությունները, ինչ և ով է կատարում: Բացի որտե՞ղ, ի՞նչ և ո՞վ հարցերից, լուսանկարիչն իր աշխատանքով  պետք է պատասխանի նաև ինչո՞ւ, ինչպե՞ս, ինչու՞ համար հարցերին:
    Օրինակ` ֆոտոռեպորտաժ շինարարության մասին- սցենարական պլան.
    1. Պատկեր, որը ներկայացնում է և միաժամանակ բնութագրում է գործողության վայրը.
    2. Շինարարության մի քանի պատկեր, որտեղ երևում է ասենք հզոր տեխնիկան, որի  միջոցով քանդվում կամ պայթեցվում  է որևէ շինություն.
    3. Շինարարների մի քանի խոշոր պլաններ.
    4. Շինարարներն իրենց աշխատանքում:
    Անկախ նրանից, թե ինչ պլանով է նկարահանվում՝ խոշոր, միջին, ընդհանուր,  ինչ մտքային լուծում էլ որ կատարվի, կարևոր նախապայմանը մարդու ճշգրիտ, վավերագրական ներկայացումն է լուսանկարում:

Ֆոտոռեպորտաժի հասցեն

Ճիշտ լուսանկարը պատկերացում է տալիս,  թե որտեղ է կատարվում գործողությունը կամ իրադարձությունը. այն աշխատանք է, որը մատնանշում է գործողության ճշգրիտ հասցեն, կոնկրետ տեղը: Ֆոտոակնարկում այդպիսի հասցե հաճախ հանդիսանում է բնապատկերը: Բնապատկերից պարզ  է դառնում բնության գեղեցկությունը,  տարածքի յուրահատկությունները, աշխարհագրական դիրքը և դրան բնորոշ մանրամասներ:
Բնապատկերում կարող է ներկա լինել մարդը, բնապատկերի ֆոնի վրա կարող է կատարվել գործողություն կամ իրադարձություն, որն էլ ավելի խոսուն է դարձնում աշխատանքը: Ֆոտոակնարկում ինչպիսի լուծում էլ ունենա բնապատկերը, միևնույն է այն պետք է ունենա որոշակի իմաստ, պետք է ենթարկվի ֆոտոակնարկի գլխավոր մտահղացմանը՝ օգնի հասկանալու դրա իմաստը:

Ռեպորտաժային նկարահանում

Ռեպորտաժը լուսանկարչության առավել բարդ տեսակներից է: Ռեպորտաժը դա իրադարձության անմիջական արդյունքն է, հրատապ լուսանկար հանրային կարևոր թեմայի վերաբերյալ:Դա ճշմարտացի փաստաթուղթ է մեր իրականության իրադարձությունների տեղեկացնող: Ռեպորտաժի թեմատիկան շատ բազմազան է, բայց ռեպորտաժի գլխավոր թեման մեր ժամանակակցի պատկերն է աշխատանքում , արվեստում, կյանքում, կենցաղում: Հիմնական խնդիրը կյանքում տեսնել գլխավորը, ժամանակակիցը, նորը: Բացառվում է երբ օբյեկտը նախապես պատրաստվում է, դրանով ռեպորտաժը կորցնում է իր ճշմարտացիությունը: Չնայած ռեպորտաժը ենթադրում է սյուժեի անմիջական ընտրություն, բայց չի բացառվում հեղինակային մոտեցում, սեփական ընտրություն և թեմայի լուծում: Լուսանկարի տրամադրության տակ է նկարահանման կետի ընտրությունը, ռակուրսը, լուսավորության պայմանները, լուսաֆիլտրերը:

Օրինակներ․
Հետևանքներ. Մարտունի
Քովիդն ընդդեմ մշակույթի

Մեր մանկության Քովիդը
Հեղափոխություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *