Լավաշթխիկ, հացթխիկ

Այսօր ագարակում մասնակցեցինք լավաշ թխելուն։ Այնքա՜ն հիանալի է հետևել այդ գործընթացին շրջապատված լինելով գեղեցիկ բնությամբ։ Նշեմ որ մասնակցելն ինձ համար ուսուցողական էր , քանի որ ես նույնպես սովորեցի, թե ինչպես պետք է թխել իսկական լավաշը։ Արդյունքը բավականին հաջողված էր։ Լավաշը և բոքոնները չափազանց համեղ էին։ Հյուրասիրություն կազմակերպեցինք և միասին ըմբոշխնեցինք։ Ինչ հաճելի է երգելով, քո իսկ ձեռքերով ստեղծել ինչ-որ բան, և կիսել այն մյուսների հետ։ Այսպիսով հուսամ դեռ շատ առիթներ կլինեն այպես հավաքվելու և միասնական ուժերով աշխատելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *