ՆԱԽԱՒԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ / ՋԱՖԱՐ ՆԱՋԱՖԻ – ԱՇՈ

Ֆիլմադարան ակումբի 16-րդ հանդիպման  նախապատրաստական աշխատանք։

«Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչների կողմից հիմնադրված Ուջանի կինոդպրոցը նպատակ ունի՝ ի լրումն գյուղում բազմապիսի ֆիլմերի ցուցադրությանը, էլ ավելի խորացնել կինոմշակույթի տարածումը հանդիսատեսի շրջանում։ Դպրոցի 14-15-ամյա սաներին հնարավորություն է ընձեռվում զարգացնելու իրենց ստեղծագործականությունը և փառատոնի անձնակազմի աջակցությամբ սեփական կարճամետրաժ ֆիլմերը նկարահանել բջջային հեռախոսներով։

ՋԱՖԱՐ ՆԱՋԱՖԻ

1986 թվականին ծնված Ջաֆար Նաջաֆին Թեհրանի Արվեստի համալսարանի կինոուսանող է: Այժմ աշխատում է լուսանկարչի ու կինովավերագրողի գործունեության զարգացման վրա: Մասնագիտական կարիերան սկսել է որպես ռեժիսորի օգնական և օպերատոր: Այս պահի դրությամբ նա հեղինակել է երկու ֆիլմ՝ «Գոյության գույնը» հեռուստատեսային վավերագրությունը և «Աշո» կարճամետրաժը:

ԱՇՈ

Իրան, 2019, 30’

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ջաֆար Նաջաֆի

Օպերատոր՝ Ահմադ Բաբադի

Պրոդյուսեր՝ Մարյամ Նաղիբի

Մոնտաժող՝ Հուդա Արշադ Ռջահի

Հնչյունավորող՝ Սաիդ Բահրամի

Աշոն պատանի հովիվ է, ով վայելում է կյանքը իրանական լեռներում: Նրա բոլոր ոչխարները հայտնի մարդկանց՝ դերասանների, դերասանուհիների ու քաղաքական գործիչների անուններն են կրում. ամեն ինչ կախված է վերջիններիս սանրվածքից: Աշոն նաև ձեր տեսած ամենայուրատիպ կինոմանն է: Նա տոննաներով ֆիլմեր է նայում դաշտերում իր ճաքաշ պլանշետի վրա ու երազում է մի օր կինոաստղ դառնալ: Մինչ այդ ակնկալվում է, որ նա, ծնողների պայմանավորվածության համաձայն, կամուսնանա իր կուզեն Փարիի հետ: Ապշեցուցիչ գեղեցկության, երազային բնապատկերներն իդեալական ֆոն են տրամադրում բնածին աստղի այս ռոմանտիկ ֆիլմ-դիմանկարի համար:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

Լավագույն վավերագրություն, Մանկական վավերագրությունների մրցույթ, IDFA, Ամստերդամ, Նիդերլանդներ, 2019; Պատվավոր դիպլոմ, DOK Leipzig, Գերմանիա, 2019; Լավագույն վավերագրական կարճամետրաժ, «Սինեմա վերիտե» Իրանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոն, Թեհրան, Իրան, 2019:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *