Հաշվետվություն/Սեպտեմբեր-դեկտեմբեր

Քանի որ մոտենում է այս ուսումնական շրջանի ավարատը, մի փոքր ամփոփում կատարեմ։ Վստահորեն կարող եմ ասել, որ, ինչպես և ակնկալվում էր, տարին հաջողված էր։ Մեկ ուսումնական շրջանի ընթացքում հաջողվեց ստանալ նորանոր գիտելիքներ, որի համար շնորհակալ եմ առաջին հերթին ուսուցիչներին, տնօրինությանը և դասընկերներիս։

Առաջին հաջողություներից նշեմ, որ, լինելով առաջին կուրսի ուսանողուհի, հնարավորություն ունեցա ավելի մոտիկից ծանոթանալ իմ ապագա մասնագիտությանը՝ մասնակցելով բազում արտագնա ճամփորդությունների, ինչի համար շնորհակալ եմ։ Այստեղ կարող եք գտնել իմ աշխատանքներց որոշները։

Ինձ համար նաև չափազանց հետաքրքիր նախագիծ է  ֆիլմադարանի քննարկումների նախագիծը։ Հիասքանչ մթնոլորտ, բարեհամբույր մարդկանցով լի ջերմ և հետաքրքրաշարժ քննարկումներ։ Ուզում եմ ի սրտե շնորհակալությունս հայտնել կազմակերպիչներին այսպիսի հիասքանչ նախագիծ իրականացնելու համար։ Այստեղ կարող եք գտնել ֆիլմադարանի վերաբերյալ որոշ պատումներ։

Հիշարժան պահերից են նաև ուսումնական ճամփորդությունները։ Այս տարվա ընթացքում դեռ այլ ճամփորդություններ են սպասվում, որոնց ես անչափ սպասում եմ։ Այս հղումով կարող եք գտնել տարվա ընթացքում կազմակերպված ճամփորդությունների վերաբերյալ պատումները։

Անմոռանալի հիշողություններ են պահապանվել նաև եռօրյա ճամբարից։ Ես երբեք չեմ մոռանա այդ հուզիչ և խանդավառ պահերը, քանզի առաջին տպավորությունը միշտ էլ ինձ հետ կմնա իմ սրտում։ Շնորհակալ եմ քոլեջին սրտաբաց ընդունելության համար։

Չափազանց ուրախ եմ հիանալի մարդկանց հետ ծանոթության համար։ Շնորհակալ եմ քոլեջին և ընկերներիս, որ հնարավորություն տվեցին հայտնվել ջերմ և ընկերական միջավայրում։ Սա նույնպես մեծ ձեռքբերում է։

Առաջարկներից կարող եմ նշել, որ ըստ իս՝ չափազանց հետաքրքիր կլինի, եթե ավելի շատ կարողանանք համագործակցել հեռուստաընկերությունների, ռադիոալիքների և շոու ծրագրերի հետ։

Ասում են՝ տարին ինչպես սկսեվեց, այդպես էլ կավարտվի։ Այսպիսով՝ այս ուսշրջանը սկսել է բավական հաջող, և ես ցանկանում եմ, որ հաջորդ տարին նույնպես այսպես հաջողված լինի։