Ամանորյա զարդեր կոներից

Առաջարկում ենք պատրաստել կոներից նրբագեղ Ամանորյա զարդեր ձեր տան համար։ Այդպիսի կոները հիանալի կլինեն տոնածառի խաղալիքների դերում։ Ձեզ հարկավոր է՝

Կոներ

Սոսինձ

Վրձին

Պտտուտակ կեռիկով

Արծաթագույն փայլեր

Պտտացրեք կեռիկը կոնի վերին հատվածում։ Կարող եք պատրաստել ձեռքերի օգնությամբ, կամ օգտագործելով փոքրիկ շաղափ։ Այնուքետև վրձնով սոսնձել կոնի ծայրը։

Շարունակեք կիրառել սոսինձը, մինչև որ ծածկեք բավականաչափ մեծ տարածք։

Դրանից հետո ծածկեք այն փայլերով:  Ավելի հարմար է դրանք դնել տարայի մեջ և այնտեղ«թաթախել» կոնը:  Կրկնեք այնքան ժամանակ, մինչև բոլոր կողմերը ծածկվեն փայլերով:  Վերջ, ամանորյա ծառի համար շատ պարզ, բայց աներևակայելի արդյունավետ զարդարանքը պատրաստ է:

Աշխարհի բնակչություն

1 Ներկայացնել այն գործոնները որոնք, նպաստում են ժողովրդական պայթյունի,  յուրաքանչյուր գործոնի դերը ներկայացնել  առանձին երկրների օրինակով։

Այն հատուկ էր Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի նորանկախ երկրներին, որտեղ բժշկության ոլորտում ունեցած ձեռքբերմուների շնորհիվ էապես կրճատվել էր մահացությունը, իսկ ծնելիությունը շարունակում էր մնալ բարձր:

Մեր օրերում այդ երկրների բաժին է ընկնում երկրագնդի բնակչության թվի տարեկավ աճի 90%-ը: Ներկայումս երկրագնդի բնակչության թիվը տարեկան աճում է 1,2-1,3%-ով կամ 80-85-մլն մարդով: Բերված դիագրամից պարզ երևում է, որ բնակչության թվի 1 մլրդ-ով ավելանալու ամենակարճ ժամկետը եղել է 12 տարի (1987-1998 թթ.)

2. Բնակչության վերարտադրության վրա ի՞նչ գործոններ են ազդում։

Որ տարբեր է ծնունդների ու մահացությունների թիվը, այսինքն` բնական շարժը, ինչպես նաեւ տվյալ երկիր կամ տարածաշրջան ներգաղթողների եւ երկրից հեռացողների թիվը, այսինքն` մեխանիկական շարժը: Երկրների մեծ մասում բնակչության թվի աճի հիմնական աղբյուրը բնական շարժն է: Բնակչության բնական շարժը բնակչության թվի փոփոխությունն է, որը տեղի է ունենում բնական եղանակով` ծննդի եւ մահացության արդյունքում: Բնական շարժի հետեւանքով մարդկանց սերունդների անընդհատ վերարտադրության եւ հերթափոխման գործընթացի ամբողջությունը կոչվում է բնակչության վերարտադրություն: Բնակչության վերարտադրության վրա ազդում ենինչպես կենսաբանական, այնպես էլ տնտեսական, սոցիալ–մշակութային, ժողովրդագրական եւ հոգեբանական գործոնները: Թեեւ ծնունդը եւ մահը իրենց էությամբ կենսաբանական գործընթացներ են, սակայն դրանց վրա որոշիչ ազդեցություն են թողնում հասարակական գործոններն ու պայմանները: Բնակչության բարեկեցության աճը, կրթական եւ մշակութային մակարդակի բարձրացումը, կանանց զբաղվածության աճը, ուրբանիզացման մակարդակի բարձրացումը, երեխաների կրթության եւ դաստիարակության վրա կատարված ծախսերի աճը սովորաբար իջեցնում են ծնելիության ցուցանիշները: Բնակչության ծնելիության մակարդակը պայմանավորված է նաեւ հասարակության մեջ կնոջ դերով, ազգային ավանդույթներով ու կրոնական պատկանելությամբ: Մասնավորապես բարձր ծնելիությունը խրախուսում են մահմեդական եւ բուդդայական կրոնները: Բնակչության վերարտադրության վրա ուղղակի եւ անուղղակի կերպով շատ մեծ բացասական ազդեցություն են թողնում պատերազմները:Ծնելիության եւ մահացության հետեւանքով բնակչության սերունդների նորացման եւ հերթափոխման գործընթացը անվանում են բնակչության վերարտադրություն:   Աշխարհի բնակչության վերարտադրության գործընթացը  տեղի  է  ունենում  բացառապես  բնակչության բնական շարժի միջոցով:

 ԵՐԿՐՆԵՐ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԻՊԻ

Կանադա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Լյուքեմբուրգ, Նորվեգիա, Գերմանիա, Բելառուս, Ավստրալիա։

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՏԻՊԻ ԵՐԿՐՆԵՐ

Բրազիլիա, Նիգերիա, Սուդան, Ֆրանսիա, Իսպանիա, Սինգապուր, Չիլի, Մեքսիկա, Արգենտինա, Չինաստան, Ղազախստան, Հնդկաստան, Չադ, Պակիստան, Մոնղոլիա, Բոլիվիա։Նշված երկրները դասավորել ըստ վերարտադրության առաջին և երկրորդ տիպի: Նշել ուրվագծային քարտեզի վրա։

Կանադա, Բրազիլիա, Նիգերիա, Սուդան, Ֆրանսիա, Իսպանիա, Սինգապուր, Չիլի, Ավստրիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Արգենտինա, Հունաստան, Իտալիա, Լյուքսենբուրգ, Ղազախստան, Նորվեգիա, Գերմանիա, Հնդկաստան, Չադ, Պակիստան, Մոնղոլիա, Բելառուս, Բոլիվիա, Ավստրալիա։

World_map_blank.png