Ֆիլմադարան/հանդիպում

Մենք պետք է քննարկում ունենանք Ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը մերօրյա պատմիչի հետ:  նա  պատմում է Երևանի մասին՝ լուսանկարների ու դրանցից ստեղծված ֆիլմերի միջոցով: Ոչ միայն պատմում է, այլև ահազանգում է վերացող մշակութային արժեքների , ջնջվող հիշողությունների, և դրանց համար պայքարողների անհավասար պայմանների մասին: Հին Երևանի մասունքների՝ քանդվող ու քանդված շինությունների, Երևանի նկատմամբ հասարակաության վերաբերմունքի և այլ հետաքրքիր թեմաների մասին։

Հայկ Բիանջյանի երկու նոր ֆիլմերը անդրադարձ են Երևան քաղաքի հիշողության կորստին՝ ներկայացնելով հին պատմամշակութային շինությունների, ճարտարապետական հուշարձանների քանդման պատմությունն ու իրենց գույքից զրկված, սեփականության իրավունքը խախտված քաղաքացիների կյանքը: «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» աջակցությամբ և New media Advocacy նախագծի շրջանակներում ստեղծված այս ֆիլմերը, Բիանջյանի կարծիքով, ևս մեկ փորձ են հասարակության ուշադրությունը հրավիրելու Երևանի հին, մշակութային արժեք ներկայացնող տների ու շինությունների վրա, որոնք քանդվում են ու անտերության մատնվում:

Հանրապետության հրապարակի տակ՝ տարածքի ողջ ծավալով, 17-րդ դարի շինություններ են: Այս մասին են վկայում հնագիտական հետազոտությունները, որոնք արվել են 2003 թվականին, երբ Լինսի հիմնադրամի միջոցներով վերանորոգվում էր Հայաստանի գլխավոր հրապարակը։ Այդ ժամանակ այժմ որպես «թաքնված» քաղաք հիշվող շինությունը լուսանկարահանել է Հայկ Բիանջյանը։ Նա ՍիվիլՆեթին պատմում է իր տեսածը։

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվեց ցուցահանդես՝ ներկայացնելով Հայկ Բիանջյանի կատարած լուսանկարներն ու նրա անձնական հավաքածուի իրերը: Հեղինակի համար այդ ցուցահանդեսը Խորհրդային Երևանի մթնոլորտն ընկղմվելու, վերհիշելու, վայելելու և վաղվա անելիքը հասկանալու առիթ է, իսկ առիթը բաց չթողնելու վերջնաժամկետը ապրիլի 19-ն է: Այն ներկայացված է imyerevan-ի հղումով։

Հայկ Բիանջյանի լուսանկարներով ստեղծված ֆիլմերը անդրադարձ են Երևան քաղաքի հիշողության կորստին՝ ներկայացնելով հին պատմամշակութային շինությունների, ճարտարապետական հուշարձանների քանդման պատմությունն ու իրենց գույքից զրկված, սեփականության իրավունքը խախտված քաղաքացիների կյանքը: Ֆիլմերը կարող եք դիտել այս հղումներով՝ 1,  2

Հայկ Բիանջյանի Asekose.am-ի թղթակցի հետ զրույցը, հետաքրքիր հարցադրումներն ու պատասխանները կարող եք կարդալ այս հղումով։

Ավելին կարող եք տեսնել այստեղ։

 

Հարցեր

1)Ինչպիսի՞ խոչնդոտներ առաջացան մտահաղացումը իկականացնելիս։

2)Մարդիկ ինչպե՞ս են վերաբերվում ձեր աշխատանքին։

3)Եղե՞լ է այնպես, որ ցանկանայիք էլ չշարունակել գործը։

4)Շատե՞րն են գնահատւոմ ձեր գործը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *