Ոսկե ցլիկ

Ոսկե ցլիկը իմ մանկության ֆիլմերից է եղել։ Այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես էինք սկավառակով դիտում այն։ Այժմ այն վերանայելիս հաճելի զգացողություններ են առաջանում։ Չնայած որ առաջ շատ անգամներ եմ այն դիտել, հիմա, լինելով ավելի հասուն, սկսում եմ այնպիսի բաներ նկատել, որոնք բաց էի թողել։ Ֆիլմերի քննարկումները շատ հաճելի են անցնում, սակայն երբ այնպիսի ֆիլմ ենք ընտրում, որը լի է հիշողություններով, այն էլ ավելի հաճելի է դառնում։
Անշուշտ նոր ֆիլմեր դիտելը նույնպես հետաքրքիր է։ Կարող եմ վստահ ասել, որ ֆիլմը ճիշտ էր ընտրված։ Սյուժեի մասին շատ բան խոսելը ճիշտ չեմ համարում, քանի որ կարծում եմ, որ կան այնպիսի բաներ, որոնք պարզապես պետք է տեսնել, և խոսքերը չեն կարողանա կատարյալ փոխանցել ֆիլմի ամբողջ գեղեգկությունը։ Այսպիսով, խորուրդ եմ տալիս այն մարդկանց, ովքեր չեն դիտել այս ֆիլմը, անպայման դիտեն, իսկ ովքեր դիտել են՝ վերանայեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *